Խոսե Էնրիկե Սանչես

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Էնրիկե Սանչես Դիաս (իսպ.՝ José Enrique Sánchez Díaz, հունվարի 23, 1986(1986-01-23)[1][2], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ով խաղում է անգլիական Լիվերպուլում, ձախ պաշտպանի դիրքում։ Խաղացել է Իսպանիայի երիտասարդական թիմում։

Խոսե Էնրիկե Սանչես
իսպ.՝ José Enrique
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Էնրիկե Սանչես Դիաս
Ազգությունը Իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն Ցուլ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Վալենսիա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 184
Քաշ 75
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 3
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-05 Իսպանիա Լևանտե B 19 (1)
2005-06 Իսպանիա Վալենսիա 0 (0)
2005-06 Իսպանիա Սելտա Վիգո վարձավճար 14 (0)
2006-07 Իսպանիա Վիլյառեալ 0 (0)
2007-2011 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
2011- Անգլիա Լիվերպուլ 0 (0)
Ազգային հավաքական
2007 Իսպանիա Իսպանիա մինչև 21 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Էնրիկեն սկսել է խաղալ իսպանական Լևանտե թիմում, 2005 թվականին տեղափոխվել է Վալենսիա։ Վալենսիայում մնացել է մի քանի ամիս, իսկ հետո վարձավճարով տեղափոխվել է Սելտա, որտեղ պրեմիերայում անցկացրեց 14 խաղ։ Երբ վարձավճարի ժամանակն ավարտվեց, նա տեղափոխվեց Վիլյառեալ, որտեղ նրան իր լավ ֆիզիկական պատրաստվածության համար կոչեցին «Ցուլ»։

Նյուքասլ Յունայթեդ խմբագրել

 
Էնրիկեն գնդակը խաղի մեջ է մցնում Նյուքասլի կազմում

2007 թվականի օգոստոսի 6-ին անգլիական Նյուքասլ Յունայթեդը Էնրիկեի համար վճարեց 6,3 միլիոն ֆունտ ստերլինգ, առաջ անցնելով Մանչեսթեր Սիթիից և Սանդերլենդից, ու կնքեց 5 տարվա պայմանագիր[3]։ Նա Պրեմիեր Լիգայում դեբյուտը նշեց սեպտեմբերի 23-ին պահեստայինների նստարանին, Վեսթ Հեմ Յունայթեդի դեմ խաղում։

2007/08 թվականի մրցաշրջանում պարբերաբար հայտնվում էր Սեմ Էլարդայսի թիմի մեկնարկային կազմում։ Նա ձախ պաշտպանի դիրքում վստահում էր ավելի փորձառու խաղացողների, մասնավորապես՝ կիսպաշտպան Շառլ Ն’Զոգբիային։ Հաջորդ մրցաշրջանում նա հայտնվում էր թիմի մեկնարկային կազմում, սակայն Նյուքասլի անհաջող ելույթների պատճառով թիմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից։ Այդ ժամանակ Էնրիկեով սկսեց հետաքրքրվել Մադրիդի Ատլետիկոն, սակայն պաշտոնական առաջարկ այդպես էլ չեղավ[4]։ Չնայած Ատլետիկոյի հետաքրքրվածությանը նա ասաց, որ թիմից կհեռանա միայն եթե առաջարկ ստանա Բարսելոնայից։ Արդյունքում նա մնաց Նյուքասլում։ Այդ տարի Նյուքասլը հաղթեց առաջնությունում։

2011 թվականին Էնրիկեն քննադատեց թիմի ղեկավարությանը, այն պատճառով, որ թիմից թույլ էին տվել հեռանալ մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում Էնդի Քերոլին և թիմի ավագ Քեյվին Նոլանին[5]։ 2 շաբաթ անց նա հեռացվեց թիմից։

Լիվերպուլ խմբագրել

 
Էնրիկեն Լիվերպուլի կազմում 2011 թվականին

2011 թվականի ամռանը լուրեր տարածվեցին, որ Էնրիկեն տեղափոխվում է Լիվերպուլ[6][7][8]։ Ապրիլին Լիվերպուլի նախկին ավագ Ֆիլ Թոմփսոնը համաձայնվեց Էնրիկեի տեղափոխությանը[9]։ 2011 թվականի օգոստոսի 11-ին նա պաշտոնապես տեղափոխվեց Լիվերպուլ[10]։

2012 թվականի ապրիլի 1-ին, Նյուքասլի դեմ խաղում, Պեպե Ռեյնաի հեռացումից հետո, նա դարպասի մոտ անկացրեց 10 րոպե[11]։ 2012 թվականի նոյեմբերի 17-ին նա խփեց առաջին գնդակը Ուիգանի դեմ խաղում (3-0)։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լիգայի գավաթակիր 2011/12

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2015 թվականի հունվարի 24-ի դրությամբ

Ակումբային Ելույթներ Լիգա Գավաթ Լիգայի Գավթ Միջազգային Ընդհանուր
Սեզոն Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Լիգա Կոպա Դել Ռեյ Սուպերգավաթ ՈՒԵՖԱ-ի գավաթ Ընդհանուր
2004-05 Լևանտե Բ Սեկունդա Բ 19 1 0 0 0 0 0 0 19 1
2005-06 Վալենսիա Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2005-06 Սելտա Վիգո (վարձավճար) 14 0 3 0 0 0 0 0 17 0
2006-07 Վիլյառեալ 23 0 2 0 0 0 0 0 25 0
Ընդհանուր Իսպանիա 56 1 5 0 0 0 0 0 61 1
Անգլիա Լիգա Գավաթային Լիգայի Գավաթ ՈՒԵՖԱ-ի գավաթ Ընդհանուր
2007-08 Նյուքասլ Յունայթեդ Պրեմիեր Լիգա 23 0 3 0 2 0 0 0 28 0
2008-09 26 0 1 0 1 0 0 0 28 0
2009-10 Չեմպիոնշիպ 34 1 2 0 1 0 0 0 37 1
2010-11 Պրեմիեր Լիգա 36 0 0 0 0 0 0 0 36 0
2011-12 Լիվերպուլ 35 0 4 0 4 0 0 0 43 0
2012-13 29 2 0 0 0 0 6 0 35 2
2013-14 8 0 0 0 1 0 0 0 9 0
2014-15 4 0 2 0 1 0 2 0 9 0
Ընդհանուր Անգլիա 193 3 12 0 10 0 8 0 223 3
Կարիերայի ընթացքում 250 4 17 0 10 0 8 0 285 4

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Էնրիկե Սանչես» հոդվածին։