Խոսեֆա դե Օբիդոս
Խոսեֆա դե Օբիդոս (իսպ.՝ Josefa de Óbidos, 1630[2], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն - հուլիսի 22, 1684[2][3], Óbidos, Պորտուգալիայի թագավորություն[1])[4], պորտուգալացի նկարիչ։ Ծննդյան անունը եղել է «Խոսեֆա դե Այալա Ֆիգուեիրա», սակայն իր աշխատանքներն ստորագրել է «Խոսեֆա էմ Օբիդոս» կամ «Խոսեֆա դե Այալա»։ Ստեղծագործել է Պորտուգալիայում, հոր հայրենի երկրում, որտեղ ապրել է 4 տարեկան հասակից։ Խոսեֆա դե Օբիդոսին են վերագրվում արվեստի շուրջ 150 գործեր[5]։ 1696 թվականի իր գեղանկարչական տրակտատում Ֆելիքս դա Կոստա Միսեն Խոսեֆային համարել է Պորտուգալիայի կարևորագույն նկարիչներից մեկը, գրելով, որ «նրան ողջունում էին ամենուր, հեռու և մոտիկ, հատկապես հարևան երկրներում»[6]։
Խոսեֆա դե Օբիդոս | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ Josefa de Ayala Figueira[1] |
Կեղծանուն | Nuno Gonçalves |
Ծնվել է | 1630[2] |
Ծննդավայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն |
Վախճանվել է | հուլիսի 22, 1684[2][3] |
Մահվան վայր | Óbidos, Պորտուգալիայի թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | նատյուրմորտ |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Baltazar Gomes Figueira?[1] |
Ազգականներ | Bernabé de Ayala? |
ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Խոսեֆա դե Օբիդոսը մկրտվել է Սևիլյայում 1630 թվականի փետրվարի 20-ին[7]։ Նրա կնքահայրը եղել է հայտնի սևիլյացի նկարիչ Ֆրանցիսկո Էռերան[5]։ Հայրը՝ Բալտասար Գոմես Ֆիգուեիրան, եղել է պորտուգալացի նկարիչ Օբիդոս գյուղից, ով 1620 թվականին մեկնել է Սևիլյա՝ բարելավելու իր նկարչական տեխնիկան։ Սևիլյայում ամուսնացել է Խոսեֆայի մոր՝ Կատարինա դե Այալան ի Կաբրերայի հետ։ 1634 թվականին ընտանիքը հաստատվել է Պենիշեյում, այնուհետև՝ Կոիմբրեում և մայիսի 3-ից՝ Ֆիգուեիրայի հայրենի Օբիդոսում[5]։ 1644 թվականին Խոսեֆան ընդունվել է Կոիմբրեի Սուրբ Աննա մենաստան, իսկ հայրն աշխատել է մոտակա Մոնդեգոյում[5]։ 1646 թվականին մենաստանում Խոսեֆան փորագրել է Սուրբ Կատարինեին և Սուրբ Պետրոսին, որոնք համարվում են նրա ամենավաղ ստորագրված պահպանված աշխատանքները[5][7]։ Առաջին կտավը՝ «Սուրբ Կատարինեի առեղծվածային ամուսնությունը», ստորագրել է 1647 թվականին (Լիսաբոնի անտիկ արվեստի թանգարան), ստեղծել է Կոիմբրայի Սանտա Կրուս վանական համալիրի համար[5][8]։ Նույն տարում պղնձի վրա ստեղծել է փոքրիկ աշխատանք, ինչպես նաև «Սուրբ Ֆրանցիսկն ու Սուրբ Կլարան երկրպագում են նորածին Հիսուսին» (մասնավոր հավաքածու)։
Մինչև 1653 թվականը ընտանիքը հաճախ Կոիբրայից տեղափոխվել է Օբիդոս, որտեղ նա շարունակել է նկարազարդել «Իմաստության» այլաբանությունները «Novos estatutos da Universidade de Coimbra» Կոիմբրայի համալսարանի կանոնադրությունների գրքում։
Հետագա տարիներին ստեղծել է կրոնական թեմաներով գործեր կենտրոնական Պորտուգալիայի եկեղեցիների ու մենաստանների համար, ինչպես նաև մասնավոր հաճախորդների համար ստեղծել է դիմանկարներ։
Խոսեֆան մահացել է 1684 թվականի հուլիսի 22-ին 54 տարեկան հասակում։ Թաղված է Օբիդոսի Սուրբ Պետրոս եկեղեցում։
ՍտեղծագործություններԽմբագրել
Իր գործունեության ընթացքում Խոսեֆան ստացել է տարբեր առաջարկներ ստեղծելու գործեր Կենտրոնական Պորտուգալիայի եկեղեցիների ու մենաստանների համար։ Սուրբ Կատարինեին նվիրված 6 կտավներ գտնվում են Օբիդոսի Սուրբ Մարիա եկեղեցում, Սուրբ Թերեզա Ավիլային (1672-1673) նվիրված 6 աշխատանք գտնվում է Կարմելիտի Կաշկաիշ քաղաքի մենաստանում, «Հովիվների երկրպագություն» կտավը՝ Ալկոբասայի Սանտա Մադալենա մենաստանում (1669), ստեղծել է 4 այլ կտավներ Պենիշի Casa de Misericórdia համար (1679)։
Խոսեֆայի նատյուրմորտ աշխատանքների մեծ մասը գտնվում է Լիսաբոնի անտիկ արվեստի ազգային թանգարանում[5]։ Նրա ամենահայտնի դիմանկարը «Faustino das Neves» է (1670), գտնվում է Օբիդոսի քաղաքային թանգարանում։
ՑուցահանդեսներԽմբագրել
- «Խոսեֆա դե Օբիդոսի (Այալա) աշխատանքների ցուցադրություն», Լիսաբոնի անտիկ արվեստի ազգային թանգարան, 1949[9]
- «Խոսեֆա Օբիդոս և բարոկկո ժամանակաշրջան», Լուի թագավորի գեղանկարների պատկերասրահ, Լիսաբոն, 1991[10]
- «Սուրբ և աշխարհիկ. պորտուգալացի Խոսեֆա դե Օբիդոսը», Կանացի արվեստի ազգային թանգարան, Վաշինգտոն, 1997[5]
- «Խոսեֆա դե Օբիդոսը և պորտուգալական բարոկկոյի գյուտը», Լիսաբոնի անտիկ արվեստի ազգային թանգարան, 2015[11]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://aarteemportugal.blogspot.com/2011/01/josefa-de-ayala-dita-josefa-de-obidos.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Serrão V. Ayala [Aiala (e Cabrera), Josefa de] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005383
- ↑ «ULAN Full Record Display (Getty Research)»։ www.getty.edu։ Վերցված է 2016-03-05
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Obidos Josefa de, National Museum of Women in the Arts (U.S.) (1997-01-01)։ The sacred and the profane: Josefa de Obidos of Portugal. (English)։ [Lisboa]; Washington, D.C.: Ministério da Cultura, Gabinete das Relações Internacionais ; National Museum of Women in the Arts։ ISBN 972758005X
- ↑ Costa Felix da, Kubler George (1967-01-01)։ The antiquity of the art of painting (English)։ New Haven: Yale University Press
- ↑ 7,0 7,1 «Exposição Josefa de Óbidos | Josefa de Óbidos»։ www.exposicaojosefadeobidos.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին։ Վերցված է 2016-03-05
- ↑ Bastos Isabel da Conceição Ribeiro Soares (2011)։ Iconografia de Esposas Místicas na pintura portuguesa: Análise de casos։ https://repositorio-aberto.up.pt/bitstream/10216/57472/2/TESEMESISABELBASTOS000148987.pdf: MA thesis, University of Porto
- ↑ Obidos Josefa de, Museu Nacional de Arte Antiga (Portugal), Estremadura (Portugal), Junta de Provincia (1949-01-01)։ Exposição das pinturas de Josefa de Obidos (Portuguese)։ [Portugal]: [publisher not identified]
- ↑ Serrão Vitor, Galeria de Pintura do Rei D. Luís (1992-01-01)։ Josefa de Obidos e o tempo barroco (Portuguese)։ [S.l.]
- ↑ Obidos Josefa de, Henriques Ana de Castro, Museu Nacional de Arte Antiga (Portugal (2015-01-01)։ Josefa de Óbidos e a invenção do Barroco português (Portuguese)։ Lisbon: Imprensa Nacional-Casa da Moeda։ ISBN 9789722723749
Արտաքին հղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- De Óbidos, Josefa; National Museum of Women in the Arts (1997)։ The Sacred and the Profane: Josefa de Óbidos of Portugal։ Ministério da Cultura, Gabinete das Relações Internacionais։ ISBN 9789727580057
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոսեֆա դե Օբիդոս կատեգորիայում։ |