Այծեղջյուր (կենդանակերպի նշան)
- Չշփոթել Այծեղջյուր կենդանակերպի համաստեղության հետ։
Այծեղջյուր (լատին․՝ Capricornus), կենդանակերպի տասներորդ նշանը, որը համապատասխանում է խավարածրի 270-300° սեկտորին՝ հաշված գարնանային գիշերահավասարից, Երկրի տրիգոնի հիմնական նշանն է։


Արևմտյան աստղագուշակության մեջ ենթադրվում է, որ դեկտեմբերի 22-հունվարի 20-ը Արևը գտնվում է Այծեղջյուրի նշանում[1]։ Պետք չէ շփոթել այծեղջյուրի նշանը համանուն համաստեղության հետ, որում Արևը գտնվում է հունվարի 18-փետրվարի 15-ը։
Դիցաբանություն խմբագրել
Հունական դիցաբանության մեջ Այծեղջյուրը նույնացվում է Ամալֆեյա այծի հետ, որը Կրետե կղզում կաթով կերակրել է (հանդիպում է նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ կաթի փոխարեն կերակրում է ամբրոսիայով) Զևսի նորածնին։ Ի նշան երախտագիտության՝ Զևսը կերակրողին վերածել է համաստեղության[3] (տես Կատաստերիզմ)։
Ըստ ուրիշ վարկածի՝ Այծեղջյուրի դիցաբանական համանմանությունը անտառների և արոտավայրերի աստված Պանն է՝ Դիոնիսոսի արբանյակը, որը ծնվել է այծի ոտքերով, մորուքով և կոտոշներով։ Պանն օգնել է աստվածներին մարտերի ժամանակ (մասնավորապես, օգնել է Զևսին տիտանների դեմ պայքարում)[4]՝ թշնամիների շրջանում առաջացնելով «խուճապային» վախ։ Աստվածներին օգնելու համար այն վերածվել է համաստեղության[5][6]։
Առասպելներից մեկը պատմում է, որ քիչ էր մնում՝ Պանը դառնար հրացայտ Տիփոնի զոհը։ Թայֆոնի կողմից հետապնդվելով՝ Պանն ընկել է Նեղոսի ջրերը, որի հետևանքով նրա մարմնի ստորին մասը վերածվել է ձկան պոչի[7]։
Խորհրդանիշներ խմբագրել
Այծի տեսքով Այծեղջյուրի ստանդարտ պատկերից բացի, այս նշանի մեկ այլ ընդհանուր պատկեր է «ձուկ-այծը»` ձկան պոչով այծ։
Այծեղջյուրի խորհրդանիշը՝ ♑, ենթադրաբար պատկերում է Պանին, որը սպրդել էր Տիփոնից։ Յունիկոդում այն գրվում է 9809 և 2651 համարների ներքո։
Պատկերասրահ խմբագրել
-
«Զևսի մանկությունը»,
Յակոբ Յորդանս, 1640 թվական -
Ռուսական մետաղադրամ` «Այծեղջյուր», 2002 թվական
-
Ռուսական մետաղադրամ` «Այծեղջյուր», 2005 թվական
-
Հայկական արծաթե մետաղադրամ՝ «Այծեղջյուր»
-
Հայկական ոսկե մետաղադրամ՝ «Այծեղջյուր»
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Знаки астрономические // Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 470. — 1600 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 344)։ |