Պելիոն (Հունաստան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պելիոն (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պելիո (ն)[1][2][3] (հուն․՝ Πήλιο), լեռներ Հունաստանում՝ Թեսսալիայի հարավ-արևելքում, Եգեյան ծովի Պագասիտիկոս ծոցի և Բեբեյդա լճի միջև։ Բարձրագույն կետը Պուրիանոս Ստավրոս գագաթն է (Πουριανός Σταυρός, 1610 մետր): Այս լեռները հիշատակել են Հոմերոսըref>Гомер. Илиада. II, 744, 757; XVI, 144; XIX, 391</ref>[4], Պոլիբիոսը[5]: Հնում լեռան բարձրությունը չափել է Արիստոտելի աշակերտ Դիկերաքոսը։ Ըստ Դիկերաքոսի այն հավասար է 1250 քայլի (ժամանակակից տվյալներով՝ 1651 մետրի)։ Պելիոն լեռների վրա և շուրջն են ծավալվում հունական մի շարք առասպելների իրադարձությունները։ Լեռան վրա բնակվել են կենտավրոսներ, այդ թվում՝ իմաստուն Քիրոնը։ Պելիոնից հարավ առասպելական Իոլկն էր՝ Յասոնի, Պելիի և Պելեի մասին առասպելների կենտրոնը։ Այստեղ է ապրել գեղեցկուհի Կիրենան, մինչև որ սիրահարված Ապոլլոնը նրան Լիբիա է տարել ոսկե մարտակառքով, որին կարապներ էին լծված[6][7]։
Պելիոն | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Մագնեսիա և Zagora-Mouresi Municipality? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1543 մետր |
Հարաբերական բարձրություն | 1473 մետր |
Պատկերասրահ
խմբագրել-
Լեռան անտառածածկ լանջերը
-
Սբ. Հովհաննես լողափը
-
Լեռնալանջի աշտարակներից մեկը՝ Օլիմպիուն, որտեղ օտտոմանյան ժամանակներում ռուսական հյուպատոսարան է գործել
-
Pinakates
-
Մակրինիցա բնակավայրը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կաղապար:Карта
- ↑ Կաղապար:Карта
- ↑ Կաղապար:Карта
- ↑ Гомер. Одиссея. XI, 315
- ↑ Страбон. География. 197
- ↑ Схолии к Аполлонию Родосскому. Аргонавтика, II, 498
- ↑ Лосев А. Ф. Мифология греков и римлян. — М.: Мысль, 1996. — С. 314-315. — 975 с. — ISBN 5-244-00812-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Prefecture of Magnesia, capital city of Volos, and Mt. Pelion
- Pelion travel guide
- Pelion hiking guide
- Pelion Informations and photos
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելիոն (Հունաստան)» հոդվածին։ |