Խիուազ Դոսպանովա
Խիուազ Կաիրովնա Դոսպանովա (ղազ.՝ Хиуаз Қайырқызы Доспанова, մայիսի 15, 1922, Kurmangazy, Արիտաու մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ և Ատիրաու, Uralsk Governorate, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 20, 2008[1][2], Ալմաթի, Ղազախստան), Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային օդաչու, շտուրման-հրաձիգ։ Ղազախստանի ժողովրդական հերոս (2004)։
Խիուազ Դոսպանովա | |
---|---|
ղազ.՝ Хиуаз Қайырқызы Доспанова | |
մայիսի 15, 1922 - մայիսի 20, 2008[1][2] (86 տարեկան) | |
Ծննդավայր | Kurmangazy, Արիտաու մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Ատիրաու, Uralsk Governorate, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան վայր | Ալմաթի, Ղազախստան |
Գերեզման | Կենսայսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղազախստան |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Կոչում | ավագ լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԽիուազ Դոսպանովան ծնվել է 1922 թվականի մայիսի 15-ին Գուրևի մարզի Գանյուշկինո գյուղում։ Ծագումով մասկար տոհմի բայուլի ցեղից էր[3][4]։
1940 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ուրալսկ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ատեստատի հետ ստացել տեղական ավիաակումբի պահեստային օդաչուի վկայական։ Եղել է գերազանց աշակերտուհի, լավագույն ակտիվիստներից մեկը՝ պիոներ ջոկատավարուհի, դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1940 թվականի ամռանը հաջողությամբ ավարտել է և՛ տասներորդ դասարանը, և՛ ավիաակումբը, որից հետո մեկնել է Մոսկվա և դիմել Ժուկովսկու անվան ռազմաօդային ուժերի ակադեմիա։ Մերժումից հետո դիմել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտ, նրան ընդունել են առանց քննության։ Մեկ տարի չանցած սկսվել է պատերազմը։
1941 թվականի հոկտեմբերի 13-ին Խիուազը և իր համակուրսեցի Տատյանա Սումարոկովան գրանցվել են ընդունելության Մարինա Ռասկովայի մոտ, ով զբաղվել է կանանց ավիացիոն գնդերի ձևավորմամբ։ Աղջիկներին ընդունել և գրանցել են շտուրմանների խմբում։ 1941 թվականի հոկտեմբերի 26-ին ապագա օդաչուները ժամանել են գնդերի կազմավորման վայր՝ մերձվոլգյան Էնգելս քաղաք։ Այստեղ նրանք արագացված դասընթաց են անցել Էնգելսի ռազմական ավիացիայի օդաչուների դպրոցում։
Խիուազ Դոսպանովան ընդունվել է 588-րդ գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գնդում՝ որպես շտուրման-հրաձիգ։ Նա մարտական առաջադրանքներ է կատարել Հարավային ճակատում, Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում, Ուկրաինայում և Բելառուսում[5]։ Երկու անգամ խիզախ օդաչուն ծանր վիրավորվել է, բայց կրկին վերադարձել է ծառայության և Բեռլինի մոտ դիմավորել հաղթանակը։
Պատերազմից Խիուազ Դոսպանովան վերադարձել է որպես II խմբի հաշմանդամ՝ երկու ոտքերի կոտրվածքներով, բայց, չնայած դրան, նա ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին։ Պատերազմի վերջին ամիսներին Դոսպանովան մտածել է բժշկական ինստիտուտ վերադառնալու ծրագրերի մասին, բայց ի վերջո գնացել է այլ` հասարակական գործունեության ճանապարհով։ Արևմտյան Ղազախստանի կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար Մինայդար Սալինը ռազմաճակատից նոր վերադարձած կոմունիստ Խիուազ Դոսպանովայի հետ զրույցում նրան առաջարկել է աշխատել կուսակցական քաղաքական աշխատանքում, և նա հաստատվել է որպես կուսակցության մարզկոմի հրահանգիչ։ Մեկ տարի անց Խիուազն ընդունվել է Ալմա-Աթայի բարձրագույն կուսակցական դպրոց։
Խիուազը իր հայրենի Արևմտյան Ղազախստանի կուսակցության շրջկոմի հրահանգչից դարձել է Ղազախստանի Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար։ 1951 թվականին ընտրվել է Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և հենց առաջին նստաշրջանում՝ նախագահության քարտուղար։ Մինչ թոշակի անցնելը Խիուազ Կայրովնան եղել է Ալմա-Աթայի կուսակության քաղկոմի քարտուղարը՝ ակտիվորեն մասնակցելով մայրաքաղաքի կյանքին։
1950-ականների վերջերին առաջնագծում ստացած վերքերի և կոնտուզիաների հետևանքները իրենց զգացնել են տվել։ Խիուազի առողջական վիճակը նկատելիորեն վատացել է։ Չհասնելով նույնիսկ քառասուն տարեկան, 1959 թվականին նա ստիպված անցնել է թոշակի։
Խիուազ Դոսպանովան մահացել է 2008 թվականի մայիսի 20-ին[6]՝ ազդրի կոտրվածք ստանալուց հետո։ Թաղվել է Ալմաթիի Կենսայսկոե գերեզմանատանը։
Մրցանակներ
խմբագրել- «Ժողովրդական հերոս» (Ղազախստանի Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանագրով նրան հաձնվել է պարգև հատուկ շքանշաններ՝ «Ոսկե աստղ» և «Օթան»[7],
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (03/11/1985)[8],
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (29.02.1944)[9],
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (28.10.1948)[10],
- Կարմիր աստղի շքանշան (26.12.1942)[11],
- Մեդալ «Կովկասի պաշտպանության համար»[12],
- Մեդալ «Վարշավայի ազատագրման համար»,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ,
- Այլ մեդալներ։
Ընտանիք
խմբագրելԱմուսինը՝ Շակու Ամիրով, ունեցել է երկու որդի։ Կրտսերը մահացել է երկու տարեկան հասակում, ավագը՝ Երբոլատ Ամիրովը, Ղազախստանի Սաթպաևի անվան ազգային տեխնիկական համալսարանի դասախոս է։ Թոռները՝ Բայան Շաքու, Կանատ Շաքու։
Երկեր
խմբագրել- Под командованием Расковой: Воспоминания военного летчика. — Алма-Ата: Казгослитиздат, 1960.
Հիշատակ
խմբագրել- Ի պատիվ Դոսպանովայի է կոչվել Air Astana-ի Embraer 190 ինքնաթիռը[13],
- Ատիրաուում՝ Կենտրոնական կամրջի հարևանությամբ հրապարակում, կանգնեցվել է կիսանդրի՝ ի պատիվ ղազախ օդաչու «Халық Каһарманы» Խիուազ Դոսպանովայի[14],
- Ատիրաուի միջազգային օդանավակայանը կոչվում է Խիուազ Դոսպանովայի անունով[15], իսկ օդանավակայանի շենքի դիմաց տեղադրված է ռազմաճակատային նրա հուշարձանը[16],
- Ատիրաուի սպորտի պալատը կոչվել է Խիուազ Դոսպանովայի անունով,
- 2017 թվականին Ակտոբեի Սադովայա փողոցը վերանվանվել է Խիուազ Դոսպանովայի պատվին,
- Ալմաթիում փողոց է անվանակոչվել Խիուազ Դոսպանովայի անունով։ Տներից մեկի վրա նրա պատվին հուշատախտակ է դրված[17],
- 2017 թվականի հունիսի 24-ին Ուրալսկում տեղի է ունեցել «Ղազախ ժողովրդի փառապանծ դուստրեր» անվանումով հուշարձանի բացումը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի երեք հերոսներին՝ Մանշուկ Մամետովային, Ալիյա Մոլդագուլովային և Խիուազ Դոսպանովային[18],
- 2017 թվականին Շիմքենդ քաղաքի 16-րդ միկրոշրջանում՝ 18 և 19 շենքերի միջև գտնվող շինության վրա, գրաֆիտներ են տեղադրել՝ նվիրված Խիուազ Դոսպանովայի հիշատակին։
Վավերագրական ֆիլմեր
խմբագրելԽիուազ Դոսպանովա։ Հասցնել շնորհակալություն հայտնել (Ղազախստան, 2005, Մուրատ Ժակիբաև, Լև Վախիտով)[19]։
Գրականություն
խմբագրել- Ракобольская И. В., Кравцова Н. Ф. Нас называли ночными ведьмами. М. Изд-во МГУ, 2005—336 с.
- Айбын. Энциклопедия. / Бас ред. Б.Ө.Жақып. — Алматы: «Қазақ энциклопедиясы», 2011. — 880 бет. ISBN 9965-893-73-X. — С.276.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://archive.is/LZrw
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20140222133929/http://airastana.com/kaz/ru/news/Embraer-after-Hiuaz.aspx
- ↑ «Казпочта - Справочник казпочты в Казахстане». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Как воевала легендарная казахская летчица Хиуаз Доспанова». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ По другим данным, скончалась 21 мая 2008 года.
- ↑ Указ Президента Республики Казахстан № 1487 от 7 декабря 2004 года «О награждении государственными наградами Республики Казахстан».
- ↑ «Память народа :: Документ о награде :: Доспанова Хайуаз, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Доспанова Хыйуаз, Орден Отечественной войны II степени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «ОТКЗ» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Доспанова Хыйуаз, Орден Красной Звезды». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Доспанова Хыйуаз, Медаль «За оборону Кавказа»». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ ««Эйр Астана» присвоит самолету Embraer 190 имя первой казахстанской летчицы Хиуаз Доспановой». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Открылся памятник отважной лётчице». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Аэропорту Атырау присвоено имя Хиуаз Доспановой». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «В аэропорту Атырау установлен памятник фронтовой лётчице Хиуаз Доспановой». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Ночная ведьма Хиуаз Доспанова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ http://mgorod.kz/nitem/v-uralske-otkryli-pamyatnik-trem-geroyam-vov/ Արխիվացված 2019-03-27 Wayback Machine В Уральске открыли памятник трем героям ВОВ]
- ↑ Людмила Корина (2006 թ․ դեկտեմբերի 30). ««Успеть сказать спасибо»». Казахстанская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ночная ведьма Хиуаз Доспанова. Արխիվացված 2014-06-01 Wayback Machine
- «Поклон Вам, Хиуаз!»
- Кто есть кто
- Враги называли их «ночными ведьмами»…
- КРЫЛАТАЯ ГВАРДИЯ — галерея изображений
- Штурман ночного бомбардировщика/ Халык Кахарманы Хиуаз Доспановой исполнилось 85 лет
- Открытие ледового Дворца спорта имени Хиуаз Доспановой
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիուազ Դոսպանովա» հոդվածին։ |