Խաչիկ Մոմջյան

հայ փիլիսոփա

Խաչիկ Նշանի Մոմջյան (փետրվարի 25 (մարտի 10), 1909[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 22, 1996(1996-01-22)[2]), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայության գիտության դոկտոր (1951), պրոֆեսոր (1956), ՌՍՖԱՀ գիտական վաստակավոր գործիչ (1969

Խաչիկ Մոմջյան
Ծնվել էփետրվարի 25 (մարտի 10), 1909[1] Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունվարի 22, 1996(1996-01-22)[2] (86 տարեկան)
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կրոնի պատմության պետական թանգարան[1], ՀՀ ԳԱԱ[1], ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Լրաբեր հասարակական գիտությունների[1], Մոսկվայի պետական համալսարան[1], Կոմունիստ[1], ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա[1] և Current Sociology[1]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն[3], Սոցիալական փիլիսոփայություն[3], ուտոպիական սոցիալիզմ[3] և կոմունիզմ[3]
ԱնդամակցությունԽորհրդային սոցիոլոգիական ասոցիացիա[1] և Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիա[1]
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1934)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1951)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Կարեն Մոմջյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետը (1934)։ 1937-1940 թվականներին եղել է Մոսկվայի կրոնի և աթեիզմի պատմության թանգարանի արեմտաեվրոպական բաժնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ առաջին գիտության քարտուղար (1943-1947), միաժամանակ 1944-1947 թվականներին կատարել է դիվանագիտական աշխատանք, 1947-1949 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ, 1951-1953 թվականներին «Լրաբեր հասարակական գիտություններ» խմբագիր, 1955-1958 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնի վարիչ, 1958-1962 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ օրգան «Կոմունիստ» («Коммунист») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ և փիլիսոփայության բաժնի խմբագիր։ 1967 թվականից ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի մարքս-լենինյան փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ ԽՍՀՄ սոցիոլոգիական ասոցիացիայի վարչության նախագահ։ Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի գործադիր կոմիտեի (1978) և այդ կազմակերպության օրգան «Քարընթ սոսիոլըջի» («Carrent sociology») պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ (1977)։ Մոմջյանի գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են աթեիզմի և մատերիալիզմի պատմությանը Ֆրանսիայում («Հելվեցիուսի փիլիսոփայությունը», 1955 (ռուսերեն), կազմել, խմբագրել և գիտական առաջաբանով հրատարակել է (ռուսերեն) Դենի Դիդրոյի, Պիեռ Մարեշալ ի, Կ․ Ֆ․ Վոլնեյի, Պոլ Անրի Հոլբախի, Կլոդ Ադրիան Հելվեցիուսի ստեղծագործությունները, պատմական զարգացման օրինաչափություններին («Սոցիալիստական հասարակությունը և ժողովրդական զանգվածների ստեղծագործական ակտիվությունը», 1954 (ռուսերեն), «Սոցիալական զարգացման մարքսիստական-լենինյան տեսությունը», 1978 (ռուս․, համահեղինակ) և այլն), արդի բուրժուական փիլիսոփայության քննադատությանը [«Մարքսիզմը և ռենեգատ Դարոդին», 1973 (ռուսերեն) են]։ Աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Մոմջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 699