ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ փիլիսոփայության, իրավագիտության և սոցիոլոգիայի գիտահետազոտական հաստատություն Երևանում։

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA 1.jpg
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքը Երևանի Արամի փողոցում
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1969
Գլխադասային գրասենյակԱրամի 44, 0010, Երևան, Հայաստան
ՂեկավարԷմիլ Օրդուխանյան
Վերադաս կազմակերպությունՀՀ ԳԱԱ
Կայքipsl.sci.am

ՊատմությունԽմբագրել

1944 թվականին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտին առընթեր ստեղծվել է փիլիսոփայության բաժին, որը 1947 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր փիլիսոփայության բաժին, 1959 թվականին իրավագետների առանձին հետազոտական խմբի ստեղծման հետևանքով վերանվանվել է փիլիսոփայության և իրավունքի բաժին, որի հիմքի վրա 1969 թվականին ստեղծվել է Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը[1]։

Գործունեության հիմնական ոլորտներըԽմբագրել

  • Հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմություն
  • Տեսական փիլիսոփայություն, գիտության տրամաբանություն և մեթոդաբանություն
  • Սոցիոլոգիա և քաղաքագիտություն՝ սոցիալական փոխակերպումների հիմնախնդիրները Հայաստանում, բնակչության միգրացիայի և քաղաքական օտարման հիմնախնդիրներ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում
  • Հայ իրավունքի տեսություն և պատմություն, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքեր, իրավունքի և անվտանգության փոխհարաբերության հիմնախնդիրներ

Գիտական բաժիններԽմբագրել

Հիմնական արդյունքներԽմբագրել

  • Հիմնադրվել է հայ փիլիսոփայական ժառանգության և գեղագիտական մտքի ուսումնասիրության գիտական դպրոց («Հայոց փիլիսոփայության պատմություն» հիմնարար մենագրության և անցյալի ականավոր հայ իմաստասերների փիլիսոփայական հայացքներին նվիրված մենագրությունների շարքի, "Вопросы теории и истории эстетики" մենագրության և «Հայ մշակույթի գործիչները արվեստի մասին» մատենաշարի հրատարակում)։
  • Մշակվել է իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրից դեպի տրամաբանության, գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության ոլորտ անցման փիլիսոփայական հայեցակարգ ("Философия. История. Культура" աշխատության, "От логических атомов к физическим законам", "LMP fundamental theory" գրքերի տպագրություն, գերմանացի փիլիսոփա Ի.Կանտի «Զուտ բանականության քննադատություն» դասական աշխատության հայերեն թարգմանություն և հրատարակում)։
  • Ուսումնասիրվել են ժամանակակից հայ հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները, մշակվել են նրա հետագա արդիականացման ազգային մոդելները և ռազմավարությունը (հրատարակվել են "Армянское общество в трансформации", "Современное армянское общество. Особенности трансформации", «Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին», «Հայաստան. օտարացած հասարակություն» "Armenian Society in Transition", "Out-migration from Armenia - in Transboundary Migration in the Post-Soviet Space”, "One Nation - Three Sub-Ethnic Groups", «Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության մեջ», «Նոր աշխարհակարգը և Հայաստանը», «Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն», «Տեղեկատվական հասարակություն. սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ», «Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում» մենագրությունները)։
  • Ուսումնասիրվել են ազգային օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի, իրավունքի և հայ իրավական մտքի պատմության տեսական հիմնախնդիրները (տպագրվել են «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (10–13-րդ դդ.)», «Իրավունքի տեսության և պատմության հիմնահարցեր», «Իրավունքի տեսության հիմնահարցեր. ֆենոմենոլոգիական մոտեցում», «Նոր իրավաըմբռնման անհրաժեշտությունը», «Արդարադատության հարցեր», «Իրավունք և հանցագործություն»մենագրությունները և գրքերը)։

ՂեկավարությունԽմբագրել

Ինստիտուտի գիտական ղեկավարներ և տնօրեններ են եղել`

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986 

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։