Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)

«Կոմունիստ» (ռուս.՝ Koмунист), մինչև 1952 թվականը՝ «Բոլշևիկ» (Большевик), խորհրդային շրջանի տեսական-քաղաքական հանդես, ԽՄԿԿ Կենտկոմի օրգան։

Կոմունիստ
«Koмунист»
գերմ.՝ Kommunist
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1924
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
 Bolshevik (journal) Վիքիպահեստում

Լույս էր տեսնում 1924 թվականից Մոսկվայում, տարեկան 18 համար (սկզբում՝ միամսյա)։ Մինչև 1952 թվականը լույս է տեսել «Բոլշևիկ» անվամբ։ Պրոպագանդել է մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը, արտահայտվել ԽՍՀՄ-ում կոմունիստական հասարակարգի ամրապնդման օգտին, լուսաբանել ԽՄԿԿ տնտեսական քաղաքականությունը, համաշխարհային կոմունիստական հեղափոխական անցուդարձը։

Արտացոլել է ԽՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ինտերնացիոնալիզմի և ազգայինի տեսական և քաղաքական դրույթները։

«Կոմունիստ»-ում են տպագրվել Վ. Ի. Լենինի շուրջ 100 չհրապարակված կամ նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստաթղթեր և այլն, ինչպես նաև Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր։

Հանդեսին թղթակցում էին ԽՄԿԿ և խորհրդային Միության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման նշանավոր համարվող գործիչներ։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 554