Բացել գլխավոր ցանկը

Էն Հեչ (անգլ.՝ Anne Heche, /ˈheɪʃ/, մայիսի 25, 1969(1969-05-25)[1][2][3][4], Ավրորա, Portage County, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։

Էն Հեչ
Anne Heche July 14, 2014 (cropped).jpg
Ծնվել էմայիսի 25, 1969(1969-05-25)[1][2][3][4] (50 տարեկան)
ԾննդավայրԱվրորա, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, ռեժիսոր
Ակտիվ շրջան1989 - այժմ
Ծնողներմայր՝ Nancy Heche?
Ամուսին(ներ)Q64018921?
Համատեղ ապրող(ներ)Էլեն Դիջեներես և Ջեյմս Տապպեր
Պարգևներ և մրցանակներՑերեկվա Էմմի մրցանակ և Lucy Award
anneheche.com

ԿենսագրությունԽմբագրել

Էն Սելեստա Հեչը ծնվել է 1969 թվականի մայիսի 25-ին, Ավրորա քաղաքում, Օհայո նահանգում, Դոնալդ և Նենսի Հեչերի ընտանիքում։ Նրա հայրը եղել է բապտիստ քահանա և եկեղեցական երգչախմբի ղեկավար, մահացել է 1983 թվականին, սպիդից։ Հոր մահից մեկ տարի անց ավտովթարից մահանում է Էնի ավագ եղբայրը՝ սկսնակ դերասան Նեյտը։ 1985 թվականին, երբ Էնը 16 տարեկան էր, Էնին առաջարկում են պայմանագիր կնքել «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում նկարահանվելու համար։ Այնուամենայնիվ, Էնը խորհրդակցելով մոր հետ, հրաժարվում է այդ առաջարկից, գտնելով, որ սկզբում պետք է ավարտել միջնակարգ դպրոցը։

Անմիջապես դպրոցն ավարտելուց հետո Էնը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ընդունում է «Այլ աշխարհ» սերիալի նկարահանումներին մասնակցելու առաջարկը։ 1987-1991 թվականներին այդ սերիալում նա կատարում է Վիկի Կարսոնի դերը, որի համար 1991 թվականին ստանում է «Էմմի» մրցանակ։ Վերջին տարիներին Էնը նկարահանվել է ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ ֆիլմերում։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Դոննի Բրասկո» (1997), «Հրաբուխ» (1997), «Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամառ» (1997), «Վեց օր, յոթ գիշեր» (1998), «Խելագարություն» (1998) և այլն։ 2004 թվականին նա արժանացել է «Թոնի» մրցանակի «Քսաներորդ դար» ֆիլմում իր կատարած դերի համար։

ԱՄՆ-ում շատ է քննարկվել Էն Հեչի լեսբիական կապը կոմիկ դերասանուհի Էլլեն Դեդժեներեսի հետ, ում հետ նա հանդիպել է 1997-2000 թվականներին։ Բաժանումից մեկ տարի անց Էնը ամուսնանում է կինոօպերատոր Կոուլման Լաֆունի հետ, ումից 2002 թվականին ունենում է որդի՝ Հոմերը։ 6 տարի համատեղ կյանքից հետո, զույգը բաժանվում է 2008 թվականին։ Ներկայումս Էնը հանդիպում է դերասան Ջեյմս Թափերի հետ, ումից 2009 թվականի մարտին ունեցել է որդի։

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Անվանում Օրիգինալ անվանում Կերպար
1993 Գեկ Ֆինի արկածները The Adventures of Huck Finn Մերի Ջեյն Ուիլկս
1994 Աղջիկները բանտում Girls in prison Ջենիֆեր
1994 Գրպանի փողեր Milk Money Բեթթի
1994 Ես ամեն ինչի համաձայն եմ I'll Do Anything Քլեր
1996 Եթե պատերը խոսել կարողանային If these walls could talk Քրիստին
1996 Դոննի Բրասկո Donnie Brasco Մեգգի Փիսթոուն
1996 The Juror Ջուլիետա
1997 Հրաբուխ Volcano Բժիշկ Էմի Բերնս
1997 Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամառ I know what you did last summer Մելիսա Իգան
1997 Սրիկայություն Wag the Dog Ուինֆրեդ Էյմս
1998 Վեց օր, յոթ գիշեր Six Days Seven Nights Ռոբին Մոնրո
1998 Վերադարձ դեպի դրախտ Return to Paradise Բեթ Իսթերն
1999 Երրորս հրաշքը The Third Miracle Ռոքսանա
1998 Խելագարություն Psycho Մերիոն Կրեյն
2000 Կասկածից դուրս Auggie Rose / Above Suspicion Լյուսի
2001 Պրոզակի ազգը Prozac Nation Բժիշկ Սթերլինգ
2002 Ջոն Քյու John Q Ռեբեկա Փեյն
2004 Գրեյսիի որոշումը Gracie's Choice Ռովենա Լոուսոն
2004 Ծնունդ Birth Կլարա
2005 Սեքսուալ կյանք Sexual Life Գվեն
2006 Ճակատագրական ցանկություն Fatal Desire Տանյա Սալիվան
2007 Արյունոտ հաշվեհարդար Suffering Man's Charity Հելեն Ջեկոբսեն
2007 Ինչ է սերը What Love Is Լաուրա
2007 Սուպերմեն.Դատաստանի օրը Superman/Doomsday Լոիս Լեյն (կրկնօրինակում)
2009 Կնամոլ Spread Սամանտա
2010 Այլ ոստիկաններ The Other Guys Պամելա Բորդման
2011 Բոլորովին կնամոլ չէ Cedar Rapids Ջոան Օստրովսկի-Ֆոքս
2011 Բաստիոն Бастион Քեթրին
2015 Խելագար քարտեզ Wild Card Նիկոլա Անդերս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139259368 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.

Արտաքին հղումներԽմբագրել