Ջեյ Լենո
Ջեյ Լենո (անգլ.՝ Jay Leno, իրական անուն՝ Ջեյմս Դուգլաս Մուիր Լենո, ապրիլի 28, 1950[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ամերիկացի դերասան, սթենդափ-կատակերգու, հեռուստահաղորդավար և գրող։ Առավել հայտնի է որպես NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավար[4]։
![]() անգլ.՝ James Douglas Muir Leno | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1950[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Էմերսոն քոլեջ, Bentley University? և Andover High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ստենդ ափ երգիծաբան, դերասան, սցենարիստ, լրագրող, հեռուստահաղորդավար, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ամուսին(ներ) | Mavis Leno? |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Լենոն ծնվել է Նյու Յորք նահանգում։ 1970-ականների սկզբին ավարտել է Էմերսոն քոլեջը։ Իսկ նրա հեռուստատեսային կարիերան հաջող է սկսել ընթանալ 1990-ական թվականներից սկսած։ Նրա գործելաոճի վրա ազդել են Դոն Ռիքելսը, Ջոնի Քարսոնը, Բոբ Նյուհարթը։
Լենոն փոքր դերեր է հնչյունավորել բազմաթիվ հայտնի մուլտսերիալներում, մասնավորապես՝ Kitty կատվին և ինքն իրեն՝ «Հարավային զբոսայգում»։ Նա նաև հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի «The Last Temptation of Krust» էպիզոդը և «Գրիֆինները»-ի «Patriot Games»-ի էպիզոդը։ Չնայած զգալի հաջողությանը՝ Ջեյ Լենոյի կերպարն ու ոճը հաճախ քննադատության են ենթարկվել (մասնավորապես, մեկ այլ հայտնի հեռուստատեսային կատակերգու Դեյվիդ Լեթերմանի կողմից)։
1992-2014 թվականներին եղել է NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավարը (2009- 2010 թվականներին՝ ընդմիջումով, երբ վարել է սեփական «The Jay Leno Show»-ն)։ 2010 թվականին նրա և «The Tonight Show»-ի նոր հաղորդավար Կոնան Օ' Բրայենի միջև լուրջ հակասություն է եղել, որը մեծ իրադարձություն էր դարձել ամերիկյան մեդիայի և PR-ի ոլորտում[5] [6]:
2015 թվականից վարում է «Ջեյ Լենոյի ավտոտնակը» ծրագիրը, որը պրայմ-թայմ թողարկվում է CNBC մալուխային հեռուստաալիքով։
Ջեյ Լենոն հաճախ կատակում է ինքն իր վրա՝ չմոռանալով նշել իր մեծ կզակը, որը դարձել է կոմիկի այցեքարտը։
Հետաքրքրված է ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոլեկցիաների հավաքմամբ։ Նրա մասնավոր հավաքածուն ներառում է մոտ 130 ավտոմեքենա և մոտ 100 մոտոցիկլետ[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ «Carson cuts appearances»։ Rome News-Tribune (Rome, Ga.)։ Associated Press։ June 2, 1987։ էջ 14։ Վերցված է October 26, 2008
- ↑ «NBC signs Jay Leno to contract extension»։ USA Today։ Associated Press։ March 31, 2004։ Վերցված է October 26, 2008
- ↑ Carter Bill (September 27, 2004)։ «Conan O'Brien to Succeed Jay Leno in 2009, NBC Announces»։ The New York Times։ Վերցված է October 26, 2008
- ↑ Lenos geheime Schätze(չաշխատող հղում)(գերմ.)