Լև Արցիմովիչ
Արցիմովիչ Լև Անդրեևիչ (փետրվարի 12 (25), 1909[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 1, 1973[3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս։ ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
1928 թվականին ավարտել է Բելառուսական համալսարանը (Մինսկ)։ 1930-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի տեխնիկական ինստիտուտում, 1944 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա ատոմային էներգիայի ինստիտուտում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային։ Լև Արցիմովիչը Աբրահամ Ալիխանովի և Արտեմ Ալիխանյանի հետ ապացուցել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ (1936)։ Արցիմովիչ կարևոր աշխատանքներ ունի նաև էլեկտրոնային օպտիկայի բնագավառում։ Իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ մշակվել է Արցիմովիչի ղեկավարությամբ։ Աշխատակիցների հետ Արցիմովիչը հայտնաբերել է իմպուլսային լիցքաթափման կոշտ ճառագայթումը, առաջինը ստացել ջերմամիջուկային ռեակցիան կայուն քվազիստացիոնար պլազմայում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1953, 1971), լենինյան (1958) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս և երկու այլ շքանշաններով։ Արցիմովիչը ամերիկյան գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ էր (1966)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-49579.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 2,0 2,1 2,2 Арцимович Лев Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Птушенко В. В. История одного рукопожатия: Н.В. Тимофеев-Ресовский и Л.А. Арцимович, The history of one handshake: N.V. Timofeeff-Ressovsky and L.A. Artsimovich (ռուս.) // Историко-биологические исследования — 2022. — Т. 14, вып. 2. — С. 119—129. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2022-2-119-129
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Արցիմովիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 150)։ |