Բացել գլխավոր ցանկը

Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ

(Վերահղված է Յան Տոմաշ Յուզեֆովիչից)

Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ կամ Յան Տոմաշ Յուզեֆովիչ գրական անունը՝ Լեոպոլիտանուս[1] (1662, Լվովապրիլի 19, 1728, Լվով), լեհահայ պատմագիր։ Ավարտել է Կրակովի համալսարանը։ 1685 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Գրել է «Դիտողություններ Լվովի արքեպիսկոպոսների կենսագրությունների մասին» լատիներեն պատմական երկը (բնագիրը ոչ լրիվ հրատարակվել է 1888 թվականին, լեհերեն թարգմանությունը՝ 1854 թվականին), որը փաստորեն Արևմտյան Ուկրաինայի 1614-1703 թվականների ժամանակագրությունն է։ Այն արժեքավոր աղբյուր է նաև Ուկրաինայի հայերի պատմության և Հռոմի հետ եկեղեցական բռնիության դեմ նրանց պայքարի ուսումնասիրության համար։ Յոսեֆովիչը հեղինակ է նաև մի օրագրության, որտեղ նկարագրված է 1704 թվականին Լվովի գրավումը շվեդական բանակի կողմից։

Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ
Jan Tomasz Jozefowicz (1662 - 1728).jpg
Ծնվել է1669
ԾննդավայրԼվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Lesser Poland Province of the Polish Crown, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել է1729
Մահվան վայրԼվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Lesser Poland Province of the Polish Crown, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
ՔաղաքացիությունՌեչ Պոսպոլիտա
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունգրող և պատմաբան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արծվի Բախչինյան (2002)։ Հայազգի գործիչներ։ Երևան: Զանգակ-97։ էջ 190։ ISBN 99930-2-415-5 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Lwów utrapiony in anno 1704 albo Dyjaryjusz wziętego Lwowa przez króla szwedzkiego Karola XII die 6 mensis Septembris anno 1704, oprac. Piotr Borek, Kraków: "Collegium Columbinum" 2003.
  • Henryk Litwin, Józefowicz Jan Tomasz [w:] Słownik historyków polskich, pod redakcją Marii Prosińskiej-Jackl, Wydawnictwo "Wiedza Powszechna", Warszawa 1994, s. 208
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։