Հայկական փողոց (Լվով)

Հայկական փողոց (ուկր.՝ Вулиця Вірменська)[1][2], փողոց Ուկրաինայի Լվով քաղաքի Գալիցկի շրջանում։ Այն գտնվում է քաղաքի պատմական մասում և նրա ամենահին փողոցներից մեկն է։ Սկսվում է Թատերական փողոցից և ձգվում արևելյան ուղղությամբ՝ ավարտվելով փակուղով։ Երթևեկությունը հայկական փողոցում արգելվել է 1990-ական թվականներից։ Փողոցի շենքերը կառուցված են ռենեսանս, բարոկկո, կլասիցիզմ ոճերով։

Հայկական փողոց
Вулиця Вірменська Львів.jpg
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Գտնվում էԼվով
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական փողոց (այլ կիրառումներ)

ԱնվանումներԽմբագրել

  • Հացթուխների փողոց – 15-րդ դարից, այդտեղ ապրել են հացթուխներ,
  • Ակադեմիական կամ Համալսարանական փողոց – 18-րդ դարի վերջից, քանի որ ոչ հեռու գտնվել է համալսարանի շենքը,
  • Դեդուշիցկիների փողոց – 19-րդ դարի երկրորդ կեսից, ի պատիվ ազնվական տոհմի, որի ներկայացուցիչ Վլադիմիր Դեդուշիցկին հիմնադրել է բնագիտության թանգարան,
  • Հայկական փողոց – 19-րդ դարի վերջից,
  • Բյուրգերշտրասսե և Վելֆենշտրասե (փողոցի տարբեր հատվածներ) – գերմանական օկուպացիայի ընթացքում,
  • Հայկական փողոց – 1944 թվականից։

ՊատմությունԽմբագրել

Միջնադարից սկսած Հայկական փողոցը եղել է Լվովի հայկական համայնքի կենտրոն, այնտեղ բնակվել են համայնքի ներկայացուցիչներ, գործել են կրոնական ու այլ հասարակական հիմնարկներ։

Հայկական ու Կրակովի փողոցների անկյունում՝ 1920-ական թվականներին քանդված երկու կառույցների տեղում, 1943 թվականին անցկացվել են գնդակահարություններ գերմանական օկուպացիոն իշխանությունների կողմից։ Պատերազմից հետո այդտեղ կառուցվել է մարզահրապարակ, հետագայում՝ մանկական խաղահրապարակ։

Հայտնի կառույցներԽմբագրել

 
Տեսարան Հայկական փողոցից
  • № 2 շենքը 20-րդ դարի սկզբին զբաղեցրել են «Լվովի բոյան» ուկրաինական երաժշտական միությունը և Երաժշտական բարձրագույն ինստիտուտը։ Լեհական տիրապետության ժամանակաշրջանում շենքն զբաղցրել է տրամվայի ծառայողների և մետաղագործների պրոֆմիության մարզական ակումբը,
  • № 7 – Հայկական եկեղեցի, հայ բենեդիկտյանների վանքը, հայ արքեպիսկոպոսի նստավայրը, 2000-ական թվականներից նաև «Զելենա կանապա» պատկերասրահ,
  • № 14 – 1840-1862 թվականներին այստեղ ապրել է գալիցիա-ռուսական ծագմամբ պատմաբան Դենիս Զուբրիցկին, որ հեղինակել է «Լվով քաղաքի ժամանակագրությունը»։ Այդ տունը եղել է նրա սեփականությունը, իսկ նրա դուստրն այն կտակել է հույն-կաթոլիկական կոլեգիային[3]։ Ներկայում բնակելի տուն է,
  • № 19 – «Հայուհի» սրճարան, հիմնադրվել է 1979 թվականին, 1980-ական թվականներին եղել է Լվովի տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչների (մասնավորապես հիպիների ու բոհեմի) հավաքատեղի,
  • № 20 շենքը կառուցվել է 16-րդ դարում ճարտարապետ Պյոտր Իտալացու կողմից ռենեսանսի ոճով, նրա մոտ տեղադրվել է նավթի լամպի գյուտարար Իգնացի Լուկասևիչի հուշարձանը,
  • № 23, «Տարվա եղանակների տուն», տան ճակատամասը քանդակազարդ է, որի հեղինակն է քանդակագործ Գավրիիլ Կրասուցկին։ Բարձրաքանդակն այլաբանորեն պատկերում է տարվա չորս եղանակները Վերգիլիոսից համապատասխան քաղվածքներով և Սատուրնի պատկերով։ Խորհրդային տարիներին շենքն զբաղեցրել է Կիրառական և դեկորատիվ արվեստների ինստիտուտի ուսումնական մասնաշենքը (ներկայում՝ Լվովի արվեստների ազգային ակադեմիա)։
  • № 27 – խորհրդային տարիներից Արդյունաբերության կադրերի պատրաստման ինստիտուտի բաժանմունք,
  • № 28 – 1950-1960-ական թվականներին եղել է Կիրառական արվեստի ինստիտուտի № 1 հանրակացարանը,
  • № 33 — 2006 թվականից՝ արվեստի պատկերասրահ,
  • № 35 – Դոմինիկյան վանքի վանական խցեր, խորհրդային տարիներին՝ նպարեղենի պահեստ, ապա գրքի պահեստ, 1996 թվականից՝ մշակութային-գեղարվեստական կենտրոն «Ձիգա»։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Липка Р. М. Ансамбль вулиці Вірменської. — Львів : Каменяр, 1983. — С. 42-43.
  2. Вуйцик В. С. Матеріали до історії кам'яниць вулиці Вірменської // Вісник інституту «Укрзахідпроектреставрація». — 2004. — № 14. — С. 156.
  3. Вуйцик В. С. Матеріали… — С. 157.

ԳրականությունԽմբագրել

  • Архітектура Львова: Час і стилі. XIII—XXI ст. — Львів : Центр Європи, 2008. — 720 с. — ISBN 978-966-7022-77-8.
  • Вуйцик В. С. Матеріали до історії кам'яниць вулиці Вірменської // Вісник інституту «Укрзахідпроектреставрація». — 2004. — № 14. — С. 154–163.
  • Вірменська Вулиця // Енциклопедія Львова / За редакцією А. Козицького та І. Підкови. — Львів : Літопис, 2007. — Т. 1. — С. 392—394. — ISBN 978-966-7007-68-8.
  • Кос А. І. З історії забудови Вірменської дільниці у Львові // Записки Наукового товариства імені Шевченка. Праці Секції мистецтвознавства. — Львів, 1994. — Т. CCXXVII. — С. 281–295.
  • Липка Р. М. Ансамбль вулиці Вірменської. — Львів : Каменяр, 1983. — 110 с..
  • Мельник Б. В. Довідник перейменувань вулиць і площ Львова. — Львів : Світ, 2001. — С. 13. — ISBN 966-603-115-9.

Արտաքին հղումներԽմբագրել