Վերափոխման եկեղեցի (Լվով)

Լվովի Վերափոխման եկեղեցական համալիր (ուկր.՝ Успенська (Волоська) церква у Львові), Վերածննդի ճարտարապետության հուշարձան (16-17-րդ դարեր), գտնվում է Պոդվալնայա փողոց 9 հասցեում:

Վերափոխման եկեղեցի
Lwów - Cerkiew Uspieńska.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ուղղափառ տաճար
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԼվով
ԱնվանվածՎերափոխումն Աստվածածնի
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետPaweł Rzymianin?
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1629
Բարձրություն66 մետր
Շինանյութկրաքար
lvivbest.com/uk/churches/uspenska-cerkva
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցու շուրջը կենտրոնացել է քաղաքի ուղղափառ համայնքը: XVI դարի կեսերին այստեղ ստեղծվել է Լվովի Վերափոխման Եղբայրությունը, որտեղ գործում էին տպարան և դպրոց: Եկեղեցում է գտնվում ռուսական երկգլխանի արծվի պատկերը՝ որպես հիշատակ եկեղեցու կառուցմանը: Դրա համար միջոցները նվիրաբերվել են ռուս ցար Ֆյոդոր Իվանովիչի կողմից 1592 թվականին:

Համալիրն իր մեջ ներառում է մի քանի հուշարձաններ: Վերափոխման եկեղեցու ներքին հարդարանքը զարդարված է 17-18-րդ դարերի նկարներով, այնտեղ տեղադրված են 1773 թվականի պատկերակալներ, պատուհաններին Պյոտր Խոլոդնու ապակենկարներն են (1920-1930-ական թվականներ):

Երեք սրբերի մատուռը միացվել է Վերափոխման եկեղեցուն 19-րդ դարի կեսերին: Զանգակատունը կառուցվել է Կոնստանտին Կորնյակտի միջոցներով և կրում է նրա անունը, բարձրությունը 65 մ է: Եկեղեցին գտնվում է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավասության տակ[1][2]:

ՈճԽմբագրել

 
Վերափոխման եկեղեցու ինտերիերը
 
Հուշատախտակ Վերափոխման եկեղեցու պատին` ի հիշատակ պատրիարք Մստիսլավին

Եկեղեցին կառուցվել է իտալական վերածննդի ոճով: Պատերը բաժանված են որմնասյուներով, պատուհանների կամարներով և ճակատային մասի հարթ փորագրություններով, հյուսիսային և հարավային դռների կողափայտի փորագրություններով: Վերևում փորագրված են նվիրատուների զինանշանները: Քանդակները Լվովի վարպետներ Կոնստանտին և Յակով Կուլչիցկիներինն են:

Վերափոխման եկեղեցին իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ, որը ձգվում է Ռուսկայա փողոցով՝ կիսաշրջանաձև աբսիդով հասնելով մինչև Պոդվալնայա փողոց: Տաճարը ունի երեք ապակեպատ գմբեթ, կենտրոնական գմբեթը հենվում է կամարների վրա, որոնք էլ՝ չորս տոսկանական սյուների վրա: Նման պլանային-ծավալային կառուցվածքում երևում է արևմտյան վերածննդի և ուկրաինական շինարարական ավանդույթների միաձուլումը՝ առաջինը՝ բազիլիկյան հատակագծով և ճարտարապետական դեկորով, երկրորդը՝ ավանդական գմբեթավոր ավարտով: Արտաքինից պատերը, ըստ ներքին դասավորության, բաժանվում են համաչափ մակերևույթով տոսկանական որմնասյուներով, որոնք առանձնացված են պատուհանի արխիտրավով: Ճակատային մասը ավարտվում է դորիական ֆրիզներով, տրիգլիֆներով և զարդապատկերներով: Արտաքին տեսքը գեղեցկացնում են նաև աստվածաշնչյան և ավետարանական թեմաներով զարդաքանդակները:

Տաճարի ներքին հարդարանքում, որը բաղկացած է երեք մասից` բաբինեցից, գլխավոր նավից և խորանից, հիմնական գեղագիտական դերը կատարում է նյութը` սպիտակ տաշած քարը` լակոնիկ ճարտարապետական պլաստիկ սյուներով, կամարներով, քառանկյուն հարթ որմնասյուներով: Կենտրոնական գմբեթը, որի հիմքը դորիական ֆրիզն է, զարդարված է կեսոններով և զարդանկարներով: Նրա վերևում փորագրված են նվիրատուների զինանշանները, որոնք միջոցներ են հատկացրել տաճարի կառուցման համար: Մյուս երկու գմբեթների հիմքում` բաբինեցում և զոհասեղանին, դորիական ֆրիզն է` մետոպներով և տրիգլիֆներով: Պատերը բաժանվում են քառանկյուն հարթ որմնասյուներով, իսկ ինտերիերի ճարտարապետական ձևավորումը հարստացված է երկու սանդուղքաբազուկներով, որոնք տանում են դեպի հյուսիսային և հարավային պատերի պատկերասրահներ: Լույսը եկեղեցի է մտնում բարձր պատուհանների միջով, որոնք զարդարված են XX դարի սկզբի լվովցի նկարիչ Պյոտր Խոլոդնու ապակենկարներով:

Եկեղեցում պահպանվել են 17-18-րդ դարերի արվեստի գործեր: Դրանցից ամենաթանկարժեքը Քրիստոսի չարչարանքներին նվիրված սրբապատկերներն են, որոնք մնացել են 1630-1638 թվականների Վերափոխման պատկերակալներից: Դրանք ստեղծվել են Լվովի արվեստագետներ Ֆյոդոր Սենկովիչի (1630, այրվել է) և Նիկոլայ Պետրախնովիչի (1638, այժմ՝ Լվովի հարևանությամբ գտնվող Բոլշիե Գրիբովիչի գյուղի եկեղեցում) կողմից, որը 19-րդ դարում փոխարինվել է Մ. Յաբլոնսկու պատկերակալով: Կրկնապատկերի վերածված քսան սրբապատկերներից երեքը պատկանում են Սենկովիչի վրձնին («Տիրոջ մուտքը Երուսաղեմ», «Դեպի դժոխք» և «Ղազարոսի հարություն»), տասնչորսը՝ Պետրախնովիչին, մնացածը մեզ են հասել 18-րդ դարի երկրորդ կեսից: Սրբապատկերն ինքնին գտնվում է Լվովի հարևանությամբ գտնվող Գրիբովիչի գյուղում, որտեղ այն վաճառվել է 1767 թվականին: Պատերին մնացել են 17-րդ դարի սրբատաշ նկարչության նմուշներ:

18-րդ դարի երկրորդ կեսին Գալիցիայի (ուկրաինական) լեհ մանր ազնվական Ստրելբիցկիների տոհմից Թեոդոսիան՝ Միկլաշև գյուղի քահանա Ալեքսեյ Ստրելբիցկու կինը, Վերափոխման եկեղեցու համար նվիրաբերել է 6000 զլոտի: Ի հիշատակ դրա, նրա դիմանկարը տեղադրվել է Վերափոխման եկեղեցում[3]: Այսօր այդ դիմանկարը գտնվում է Բորիս Վոզնիցկու հավաքածուում՝ Լվովի արվեստի ազգային պատկերասրահում՝ Օլեսկի ամրոցի ցուցահանդեսում:

1779 թվականին եկեղեցին վնասվել է հրդեհից: Վերակառուցվել է 1796 թվականին: Այդ ժամանակ տանիքն ու կենտրոնական գմբեթը ենթարկվել են փոփոխությունների: 1965-1973 թվականներին իրականացվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ:

Երեք սրբերի մատուռը կառուցվել է ավելի ուշ (օծվել է 1591 թվականին): Այն ունի պարզ ձևավորում՝ ուղղանկյուն երեք գմբեթներով, որոնք ավարտվում են ապակիներով: Մուտքը՝ զարդարված որթատունկի զարդանախշերով, պատկանում է Լվովի ճարտարապետական գլուխգործոցներին: Մատուռի կառուցումը վերագրվում է Պ. Կրասովսկուն:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Сторінка Ставропігійної Церкви Успення Пресвятої Богородиц Archived 2015-04-05 at the Wayback Machine.і на сайті Львівського деканату УАПЦ
  2. Завтра три храми Львова відзначать престольний празник Успіння Пресвятої Богородиці//Львівська міська рада, 27.08.2019
  3. Петрушевич А. С. Дополненія по сводной Галицко-руской лѣтописи съ 1700 по 1772 года. — Львов, 1896. — Ч. І. — С. 334.