Լուկաշ Շուկալա

գերմանացի ֆուտբոլիստ

Լուկաշ Շուկալա (լեհ.՝ Łukasz Szukała; մայիսի 26, 1984(1984-05-26)[1], Գդանսկ, Լեհաստան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ և գերմանացի ֆուտբոլիստ, Սաուդյան Արաբիայի Ջիդդայում գտնվող «Ալ Իթիխադ» ակումբի և Լեհաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան։ Ունի լեհական և գերմանական քաղաքացիություն։

Լուկաշ Շուկալա
լեհ.՝ Łukasz Szukała
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Գդանսկ, ԼԱՀ
Հասակ 195
Քաշ 89
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սաուդյան Արաբիա Ալ Իթիխադ (Ջիդդա)
Համար 4
Պատանեկան կարիերա
1994-1997 Գերմանիա ՏուՍ Ֆորտունա (Սահարբուրգ)
1997-1998 Գերմանիա ՍՎ Տրասեմ
1998-2000 Գերմանիա Այնտրախտ (Տրիր)
2000-2002 Ֆրանսիա Մեց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2004 Ֆրանսիա Մեց
2004-2008 Գերմանիա Մյունխեն 1860 44 (0)
2008-2009 Գերմանիա Ալեմանիա 26 (2)
2010-2011 Ռումինիա Գլորիա 28 (2)
2011-2012 Ռումինիա Ունիվերսիտատյա 29 (0)
2012 Ռումինիա Պետրոլուլ 2 (1)
2012-2015 Ռումինիա Ստյաուա 65 (12)
2015-մ.օ. Սաուդյան Արաբիա Ալ Իթիխադ (Ջիդդա) 0 (0)
Ազգային հավաքական
2002-2003 Լեհաստան Լեհաստան (մինչև 19) 3 (0)
2005 Լեհաստան Լեհաստան (մինչև 21) 3 (0)
2013-մ.հ. Լեհաստան Լեհաստան 10 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ֆուտբոլիստը ծնվել է Գդանսկում, բայց դեռևս մանուկ հասակից ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ և սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Խաղացել է մանկապատանեկական Սահարբուրգի, Տրասսեմի և Տրիրայի ակումբներում։ 2000 թվականին հրավիրվել է ֆրանսիական «Մեց» ակումբի ֆուտբոլային դպրոց։ 2002 թվականին սկսել է խաղալ ակումբի հիմնական կազմում։ Այնուհետև, 2004 թվականին, վերադարձավ Գերմանիա, որտեղ էլ խաղաց «Մյունխեն 1860»-ում և «Ալեմանիայում» (Ախեն)։

2010 թվականին խաղացել է Ռումինիայում։ Սկսել է խաղալ բիստրիցյան «Գլորիայում», բայց նրանից հետո, երբ ակումբը տեղափոխվեց երրորդ լիգա, նա էլ տեղափոխվեց կլուժյան «Ունիվերսիտատյա»։ Խաղացել է նաև «Պետրոլուլում»։ 2012 թվականին եղել է բուխարեստյան «Ստյաուա» ակումբի խաղացող։ Որտեղ էլ 2013 թվականին դարձավ Ռումինիայի չեմպիոն և Ռումինիայի սուպերգավաթի հաղթող (Սուպերգավաթի եզրափակչում խփել է իր թիմի գոլերից մեկը)։

Կարիերան հավաքականում խմբագրել

Խաղացել է Լեհաստանի երիտասարդական հավաքականում, որտեղ անցկացրել է 6 հանդիպում։

2013 թվականի հուլիսի 31-ին Լեհաստանի հավաքականի մարզիչ Վալդեմար Ֆորնալիկը նրան ընդգրկել է հավաքականի խաղերի կազմում։ 2013 թվականի օգոստոսի 14-ին իր դեբյուտն է նշում ազգային հավաքականում, խաղալով և հաղթելով Դանիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (3:2), որը խաղաց իր համար հարազատ քաղաքում[2]։ Հավաքականի կազմում առաջին գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 7-ին, խաղալով Ջիբրալթարի հավաքականի դեմ, իսկ գոլային փոխանցումը ստացել էր թիմակից Մատեուշ Կլիխից[3]։

Պարգևներ խմբագրել

  • Ռումինիայի չեմպիոն. 2013, 2014[4][5]
  • Ռումինիայի սուպերգավաթ. 2013
  • Ռումինիայի գավաթի եզրափակչի մասնակից. 2014[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Waldemar Fornalik powołał kadrę na Danię». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  3. Pole position
  4. Polacy w ligach zagranicznych 2013/2014
  5. Drużyna Łukasza Szukały mistrzem Rumunii
  6. Drużyna Łukasza Szukały przegrała w finale Pucharu Rumunii

Աղբյուրենր խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Շուկալա» հոդվածին։