Քո սիրող ընկերը (ռուս.՝ Твой любящий друг), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Ելենա Բարինովան է։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Լուիս Քերոլի մանկական պիեսների և պատկերազարդումների։ Անդրեյ Խրժանովսկու սցենարով նկարահանած առաջին մուլտֆիլմերից մեկն է, որն ստեղծվել է ըստ դասականների գեղարվեստական, գրական և երաժշտական ստեղծագործությունների[1]։

Քո սիրող ընկերը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵլենա Բարինովա
ՍցենարիստԱնդրեյ Խրժանովսկի
ԵրաժշտությունՎլադիմիր Բիստրյակով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն598 վայրկյան
Թվական1984

Սյուժե խմբագրել

Ալիսը Հրաշքների աշխարհում հայտնի գրքի հեղինակ Լուիս Քերոլը գրել է շատ ուրիշ զարմանալի պատմություններ ևս։ Նրանցից մի քանիսը նա նվիրել է իր ընկերներին` երեխաներին` նրանց նամակներ գրելով։

Նամակ Էդիտային։ Սա պատմություն է մի տարօրինակ ջենթլմենի մասին, որը Քերոլի հետ նստած էր նույն խցիկում և տարօրինակ կերպով էր խոսում։ Քերոլը նրան պատասխանում էր նույնկերպ։ Նամակի վերջում. «Ի դեպ, լուծիր խնդիրը։ Կատուն մեկ րոպեի ընթացքում ուտում է մեկ մուկ։ Որքա՞ն ժամանակում է կատուն ուտում 60 հազար մուկ։ Կարծում եմ, որ ավելի շուտ մկները կուտեն կատվին»։

Նամակ Բերտին։ Երեք կատուների այցի և երեք զանգերի պատմությունը, որոնք անհրաժեշտ է զանգահարել նախքան ընթրիքը։ Այնուհետև կատուները հետապնդում են զանգերին տնով մեկ։

Նամակ Գերտրուդին։ Ծանր նամակի և փոստատարի պատմությունը։ Ստորագրված է. «Քո սիրող ընկեր` Լուիս Քերոլ»։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Անդրեր Խրժանովսկի
  • Ռեժիսոր՝ Ելենա Բարինովա-Նեչաևա
  • Բեմադրող նկարիչներ՝ Նատալյա Չերնիշյովա, Յուրի Վաշչենկո
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Բիստրյակով
  • Հնչյունային օպերատոր՝ Վ. Շիգոլ
  • Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսանդր Լավրով, Լ. Տկաչիկովա, Սերգեյ Կուշներով, Մ. Յարեմկո, Իգոր Կովալև
  • Ռեժիսորի օգնական՝ Վ. Րյաբկինա
  • Մոնտաժող՝ Ս. Վասիլևա
  • Նկարիչներ՝ Տ. Չերնի, Օ. Յանկովսկայա, Լ. Սնեժկո, Ա. Լապա
  • Տեքստը կարդում է՝ Ալբերտ Ֆիլոզով
  • Ֆիլմում օգտագործվում է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը
  • Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
  • Ֆիլմի տնօրեն՝ Ի. Մազեպա

Ճանաչում և գնահատականններ խմբագրել

Մուլտֆիլմն ընդգրկվել է 2011 թվականի Մոսկվայում կայացած Մեծ կինոփառատոնի Անդրեյ Խրժանովսկու հետահայաց ցուցադրության մեջ[2]։

Գրականության խորացված ուսումնասիրության դասարանների համար 20-րդ դարի ռուս գրականության դասագրքի հեղինակ, վաստակավոր ուսուցիչ Եվգենիա Աբելյուկը խորհուրդ տվել այս մուլտֆիլմը, ի թիվս Խրժանովսկու այլ գործերի, ցուցադրել ավագ դպրոցի աշակերտներին[1]։

Վերաթողարկում խմբագրել

DVD ձևաչափով վերաթողարկվել է «Ծղոտե ցլիկը» մուլտֆիլմերիի հավաքածուում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Е. Абелюк Фильм о бесконечно нежной любви // Семья и школа. — 2009. — № 7. — С. с. 22-25.
  2. Анна Загородникова. (2011 թ․ հոկտեմբերի 28). «РИА Новости выбрало 12 событий Большого фестиваля мультфильмов». РИА Новости. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  3. Мультфильм

Արտաքին հղումներ խմբագրել