Ալիսը հրաշքների աշխարհում (ֆիլմ, 1903)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսը հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)

«Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice in Wonderland), անգլիացի կինոռեժիսոր Սեսիլ Հեպուորտի համր սև ու սպիտակ ֆիլմ։ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի առաջին էկրանավորումն է։ Պրեմիերան կայացել է 1903 թվականի հոկտեմբերի 17-ին։

Picto infobox cinema.png
Ալիսը հրաշքների աշխարհում
Alice in Wonderland
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ և համր կինո
Թվական1903
Լեզուանգլերեն և չկա
ՌեժիսորՍեսիլ Հեպուորտ և Պերսի Սթոու
ՊրոդյուսերՍեսիլ Հեպուորտ
Սցենարի հեղինակՍեսիլ Հեպուորտ
ԴերակատարներՄեյ Կլարկ, Սեսիլ Հեպուորտ և Բլեր
ՕպերատորՍեսիլ Հեպուորտ
ԿինոընկերությունWalton Studios
Տևողություն8 րոպե

Ֆիլմի տևողությունը 12 րոպե էր, որը ռեկորդային էր մինչ այդ նկարահանված անգլիական ֆիլմերի համեմատությամբ։ Ֆիլմից հասել է ընդամենը մեկ՝ ոչ ամբողջական օրինակ, որը հայտնաբերվել է 1963 թվականին և հանդիսատեսին հասանելի է դարձել միայն 2009 թվականին, երբ Բրիտանական կինոարխիվը վերականգնեց և թվայնացրեց պահպանված 8 րոպեն։ Սեսիլ Հեպուորտը մոնտաժային հատուկ լուծումներ է հորինել, որոնցով պատկերել է Ալիսի փոքրանալու և մեծանալու տեսարանները։ Ֆիլմը մեծ հաջողություններ է ունեցել նաև վարձույթում։

Գեղարվեստական առանձնահատկություններԽմբագրել

Ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց հեռուստադիտողների մոտ։ Ֆիլմում առկա էին 20-րդ դարի կինեմատոգրաֆիայի համար բավականին բարձր մակարդակի հատուկ էֆեկտներ։ Օրինակ՝ Ալիսը փոքրանում և մեծանում է՝ գտնվելով տիկնիկային տանը։

Մինչև մեր օրերը հրաշքով պահպանվել է այս ֆիլմի միայն մեկ օրինակ մոտ 8 րոպե տևողությամբ։ Ցավոք սրտի, սա ևս լրիվ չէ. ֆիլմի որոշ մասեր կորած են։ Ֆիլմի բնօրինակը տևում է մոտ 10-12 րոպե, որը բավականին երկար էր այդ ժամանակների բրիտանական կինոֆիլմի համար։ Կարելի է ասել, որ ֆիլմն իրենից ներկայացնում էր կինեմատոգրաֆիայի սկզբնավորման դարաշրջանի գլուխգործոց ոչ միայն տևողության, այլև այդ ժամանակների համար բացառիկ պրոդյուսերության համար։

ԴերերումԽմբագրել

  • Մեյ Կլարկ - Ալիս
  • Սեսիլ Հեպուորտ - գորտ
  • Միսիս Հեպուորտ - Սպիտակ ճագար և Թագուհի
  • Նորման Ուիթեն - Գլխարկագործ և Ձուկ
  • Սթենլի Ֆեյթֆուլ - խաղաքարտ
  • Ժոֆրե Ֆեյթֆուլ - խաղաքարտ
  • Մեծ թվով երեխաներ խաղաքարտերի դերում

ԾանոթագրություններԽմբագրել