Ալիսը հրաշքների աշխարհում (ֆիլմ, 1972)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսը հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)

«Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice’s Adventures In Wonderland, բառացի՝ Ալիսի արկածներն հրաշքների աշխարհում), բրիտանական արտադրության 1972 թվականի երաժշտական կինոֆիլմ, ռեժիսոր՝ Ուիլյամ Սթերլինգ։ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1864) գրքի էկրանավորումն է։ Գունեղ մյուզիքլը նախատեսված էր ընտանեկան դիտման համար և օպերատորական աշխատանքի ու զգեստների լավագույն ձևավորման համար արժանացավ երկու BAFTA-ի։

Ալիսը հրաշքների աշխարհում
անգլ.՝ Alice's Adventures in Wonderland
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ[1], մանկական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱլիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը Հայելու աշխարհում
Թվական1972
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ստեռլինգ
ԴերակատարներՖիոնա Ֆուլերթոն[2], Մայքլ Ջեյսթոն[2], Մայքլ Քրոուֆորդ[2], Ֆլորա Ռոբսոն[2], Դենիս Փրայս[2], Ռոբերտ Հելփման[2], Պիտեր Սելլերս[2], Դևի Քեյ[2], Ռալֆ Ռիչարդսոն[2], Փիթեր Բուլ[2], Դադլի Մուր[2], Հայվել Բեննեթ[2], Մայքլ Հորդերն[2], Ռիչարդ Ուորվիք[2], Ռոյ Քիննիր[2], Սպայք Միլիգան[2] և Ուիլյամ Ուեյդ Էլիս[2]
ՕպերատորՋեֆրի Անսուորթ
ԵրաժշտությունՋոն Բարրի
Տևողություն101 րոպե

Գրքի այլ էկրանավորումներից սա տարբերվում էր մասնակցող դերասանների «աստղային» կազմով՝ Ֆիոնա Ֆուլլերտոնը Ալիսի դերում, Մայքլ Քրոուֆորդը Սպիտակ ճագարի դերում, Ռալֆ Ռիչարդսոնը Կապույտ թրթուրի դերում, Ռոբերտ Հելփմանը՝ Գլխարկագործի, Փիթեր Սելլարեսը՝ Մարտյան նապաստակի, Ռոյ Քիննիրը՝ Չեշիրյան կատվի, Դադլի Մուրը, Մայքլ Հորդերնը։

Ֆիլմի երաժշտության հեղինակը Ջոն Բարրին էր։

Մրցանակներ խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ցանկը IMDB կայքում[3].

Տարի Մրցանակ Անվանակարգ Անուն Արդյունք
1973 BAFTA Լավագույն օպերատորական աշխատանք Ջեֆրի Անսուորթ Հաղթանակ
Զգեստների լավագույն ձևավորում Էնթոնի Մենդելսոն Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0068190/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 http://www.imdb.com/title/tt0068190/fullcredits
  3. «Awards for Alice's Adventures In Wonderland» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել