Ծովացուլն ու Հյուսնը (անգլ.՝ The Walrus and the Carpenter) բանաստեղծություն Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» գրքից, որը լույս է տեսել 1871 թվականի դեկտեմբերին։ Բանաստեղծությունը կարդում են Շըրխկն ու Չըրխկը Ալիսի համար՝ գրքի չորրորդ գլխում։ Այն կազմված է 18 տներից և ունի 108 տող և յամբական եռաչափ ու քառաչափ բանաստեղծության ձևափոխություն է։ Ռիթմի կառուցվածքը՝ ABCBDB է, վերջնաշեշտ վանկերով։ Բանաստեղծությունը հիշեցնում է Թոմաս Հուդի (1799֊1845) «Յուջին Արամի երազը» ստեղծագործությունը, սակայն Քերոլը ծաղրանմանակում է այդ ստեղծագործության ոճը։ Ջ. Բ. Փրիսթլին 1957 թ.֊ին հրատարակել է «Ծովացուլն ու Հյուսնը» հոդվածը, որտեղ քերոլյան երկու հերոսներին համարել է քաղաքական գործիչների նախակերպարներ[1]։

Ծովացուլն ու Հյուսնը
անգլ.՝ The Walrus and the Carpenter
Տեսակպոեզիա
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԼուիս Քերոլ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1872
 The Walrus and the Carpenter

Նկարագիր խմբագրել

 
— Թե յոթ աղջիկ յոթ ավելով Ավլեն ուղիղ կես տարի, Ի՞նչ ես կարծում՝ կհասցնե՞ն Մաքրել ափն այս վիթխարի։ — Կասկածում եմ,— ողբաց Հյուսնը՝ Արցունքներով դառնաղի։

Ծովացուլն ու Հյուսնը բանաստեղծության մեջ անվանադիր կերպարներ են։ Մի գիշեր՝ քայլելով ծովափին, որտեղ արևն ու լուսինը միաժամանակ տեսանելի էին, Ծովացուլն ու Հյուսնը հանդիպում են ոստրեների։ Ծովացուլն ու Հյուսնը հորդորում են ոստրեներին միանալ իրենց, և նրանք, հակառակ, ծեր ոստրեի հորդորների հետևում են։ Ծովափին քայլելիս Ծովացուլն ու Հյուսնը հարձակվում են ոստրեների վրա և ուտում նրանց։ Բանաստեղծությունը լսելուց հետո Ալիսը ցանկանում է որոշել, թե երկու կերպարներից որն է իր համար ավելի հաճելի, բայց եղբայրները ընդհատում են նրան.

  — Ինձ ավելի դուր եկավ Ծովացուլը,— ասաց Ալիսը,— որովհետև նա մի քիչ խղճում էր ոստրեներին։

— Բայց նա Հյուսնից շատ էր ուտում,— համառեց Շըրխկը,— թաշկինակով ծածկում էր դեմքը, որ Հյուսնը չկարողանար հաշվել պատառները։ Ընդհակառակը։

— Դա անազնվություն է,— վրդովվեց Ալիսը,— ես Հյուսնին կսիրեի, եթե Ծովացուլի չափ ոստրե չուտեր։

— Բայց նա կերավ միայն այնքան, որքան կարողացավ ճարել,— ասաց Չըրխկը։

Սա շփոթության մեջ գցեց Ալիսին, և նա մի որոշ ժամանակ լռեց։

— Նրանք երկուսն էլ վատն են,— եզրակացրեց նա։

 

Մեկնաբանություն խմբագրել

Ծովացուլը թե՝ «Տեղ հասանք,
Շատ հարցեր պիտ քննարկենք.
Մի զույգ կոշիկ... Զմուռս ու նավ...
Կաղամբ... Արքա... Գահ ու զենք...
Թե ինչո՞ւ է ծովը եռում,
Խո՞զն է լավ թռչում, թե՞ մենք»։

Ծովացուլի և Հյուսնի կերպարները մեկնաբանվել են ինչպես գրական քննադատության մեջ, այնպես էլ փոփ մշակույթում։ Որոշները, այդ թվում «Դոգմա» ֆիլմի կերպար Լոկին, գտնում էր, որ Ծովացուլը Բուդդայի ծաղրանմանակն է, իսկ Հյուսնը՝ Հիսուս Քրիստոսի[2]։ Բրիտանացի էսսեիստ Ջ. Բ. Փրիսթլին 1957 թ.֊ին հրատարակել է «Ծովացուլն ու Հյուսնը» հոդվածը, որտեղ քերոլյան երկու հերոսներին համարել է քաղաքական գործիչների նախակերպարներ[3]։ Մարտին Գարդները իր «Ալիսը նշումներով» գրքում, նշում է, որ երբ Քերոլը գրքի սևագիրը տվել է նկարազարդող Ջոն Թենիելին, նա առաջարկել է նկարել կամ ծովացուլ, կամ թիթեռ և կամ բարոնետ, քանի որ երեք բառն էլ անգլերենում համապատասխանում էին բանաստեղծության հանգին։ Հենց Թենիելը և ոչ թե Քերոլն է ընտրել ծովացուլին որպես գլխավոր կերպար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լուիս, Քերոլ (1994). Ալիսը հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում. Երևան: ՍամՍոն.
  2. Richard W. Santana; Gregory Erickson (2008). Religion and Popular Culture: Rescripting the Sacred. McFarland. էջեր 89, 103. ISBN 978-0-7864-3553-1.
  3. Priestley, J. B (1957 թ․ օգոստոսի 10). «The Walrus and the Carpenter». New Statesman. էջ 168. {{cite magazine}}: Italic or bold markup not allowed in: |magazine= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովացուլն ու Հյուսնը» հոդվածին։