Լուիս Լամուր (ֆր.՝ Louis L’Amour, մարտի 22, 1908(1908-03-22)[1][2][3][…], Jamestown, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ - հունիսի 10, 1988(1988-06-10)[4][5][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող, վեսթերն ժանրի հեղինակ։

Լուիս Լամուր
Ծնվել էմարտի 22, 1908(1908-03-22)[1][2][3][…]
ԾննդավայրJamestown, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 10, 1988(1988-06-10)[4][5][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Գրական անունTex Burns[7], Louis Deaborn Lamoor[7] և Jim Mayo[7]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերվեսթեռն
Պարգևներ
Կայքlouislamour.com
 Louis L'Amour Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Լուիս Դարբոն Լամուրը ծնվել է Ջեյմսթաուն քաղաքում (Հյուսիսային Դակոտա), եղել է Ֆրանսիայից և Իռլանդիայից ներգաղթած Լուի Չարլզ Լամուրի և Էմիլի Դարբոն Լամուրի ընտանիքի յոթերորդ երեխան։ Լամուր ազգանունը շատ տարածված էր Հյուսիսային Դակոտայի տարածքների առաջին նվաճողների շրջանում, այնուամենայնիվ Լուիսը փոխեց իր ազգանունը այնպես, որ այն արտասանությամբ համահունչ լինի ֆրանսերեն «սեր» (ֆր.՝ L’Amour) բառին։ Այնուամենայնիվ, Լամուր (ֆր.՝ LaMoure, North Dakota) քաղաքը անվանվել է նրա նախնու անունով։

Նրա հայրը անասնաբույժ էր, ձիերի և շների սիրահար, ուժեղ մարզիկ։ Նա իր երեք որդիներին բռնցքամարտ է սովորեցրել։ Նրա մայրը, ով ընտանեկան օջախի պահապանն էր, հայտնի էր որպես հրաշալի ընթերցող և մեծագույն պատմող։ Ընտանիքն ուներ հարուստ գրադարան, որտեղ կար շուրջ 300 գիրք, որոնք երիտասարդ Լուիսը կարդում էր։ Նա նաև հաճախ այցելում էր քաղաքային գրադարան։ Լուիս Լամուրի պատմելով՝ իր վրա ամենամեծ ազդեցություն են թողել պատմական արկածային վեպերը, որոնց հեղինակը բրիտանացի գրող Ջորջ Ալֆրեդ Գենտին (անգլ.՝ G. A. Henty) էր։ Ինչպես ավելի ուշ Լամուրն ասել է «...նրա գրքերը թույլ տվեցին ինձ գնալ դպրոց պատերազմների և քաղաքականության մասին ունեցած գիտելիքների այնպիսի հարուստ պաշարով, որոնց անգամ իմ ուսուցիչները չէին տիրապետում»։ 20-ական թվականները ծանր ժամանակաշրջան էին Լամուր ընտանիքի համար, և չցանկանալով բեռ լինել հարազատների համար՝ 1923 թվականին Լուիսը լքեց հայրական տունը և մեկնեց հարավ-արևմուտք։

Վաղ գործունեություն խմբագրել

Լամուրի առաջին հրատարակված աշխատանքը «Տղան, ով արժանի էր դրան» բանաստեղծությունն էր, որը հայտնվեց իր հարազատ քաղաքի՝ «Ջեյմսթաուն Սան» թերթում։ 30-ականների սկզբներին Լամուրը գրեց մի քանի բանաստեղծություններ և հոդվածներ փոքր տպաքանակ ունեցող ամսագրերի համար։ Հրապարակման հարյուրավոր մերժումներից հետո՝ 1935 թվականի հոկտեմբերին, «Իրական ավազակային կյանք» ամսագրում լույս տեսավ առաջին պատմությունը՝ «Ամեն ինչ ընկերոջ համար»։ Լամուրը ամսագրերի համար շարունակեց գրել մինչև 30-ականների վերջ։ 1938 թվականին Լամուրը վերադարձավ ընտանիք, որն այդ ժամանակ տեղափոխվել էր Օկլահոմա նահանգի Չոկտա քաղաք։ Լուիս Լամուրի հրապարակած առաջին արկածային աշխատանքը՝ «Քաղաքը, որտեղ որ մի հրացան չէր կարող հանդարտվել», հայտնվեց «Նոր արևմտյան հանդես» ամսագրում՝ 1940 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և հետպատերազմյան տարիներ խմբագրել

 
Լամուրի և ԱՄՆ նախահագ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը, 1984

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից առաջ Լուիս Լամուրը փորձեց ապագա գրողի համար արժեքավոր մի շարք մասնագիտություններ։ Տեխասում նա կենդանիրներ վարժեցնող էր, նավաստի՝ ծովային առևտրում։ Այդ ընթացքում նա եղել է Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Բոռնեոյում, Արևելյան Հնդկաստանում, Եգիպտոսում, Պանամայում և Արաբական երկրներում։ Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, նավահանգստային բեռնակիր, փղեր վարժեցնող, մրգեր հավաքող, ոսկի փնտրող։

Լուիս Լամուրը 1942 թվականի ամռան վերջին զորակոչվեց ԱՄՆ բանակ։ «Երիտասարդ զինվոր» դասընթացն ավարտելուց հետո նրան ուղարկեցին սպաների պատրաստման դասընթացների, իսկ հետո՝ տանկի կործանիչների դպրոց։ Մարտական ստորաբաժանում ուղարկվելուց առաջ նա ստացավ նոր կարգադրություն։ Քանի որ տարիքը թույլ չէր տալիս (այդ ժամանակ նա 35 տարեկան էր) գնալ առաջնագիծ, Լամուրին տեղափոխեցին Անգլիայի տարածքում գտնվող տրանսպորտային ստորաբաժանում։ Երկրորդ լեյտենանտի կոչումով նա հրամանատարում էր տանկիստների մի խմբի, որոնք Ֆրանսիայում և Գերմանիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների ընթացքում վառելիք էին ապահովում դաշնակիցների ինքնաթիռների և տանկերի համար։ Հայրենիք վերադառնալուց հետո նրան շնորհեցին առաջին լեյտենանտի կոչում, և նա որոշ ժամանակ կարողացավ ղեկավարել ընկերությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լուիս Լամուրը շարունակեց համագործակցել ամսագրերի հետ։ Ապամոնտաժումից հետո՝ 1946 թվականի ապրիլին, «Արևմտյան ժամանակ» ամսագրում, առաջինը հայտնվեց «Անապատի մասին օրենքը» աշխատանքը։ Արևմտյան գրող դառնալու մտադրությամբ Լուիս Լամուրը բնակություն հաստատեց Լոս Անջելեսում, չնայած որ նա նաև փորձեց գրել դետեկտիվ վեպ։ 1946-1950-ական թվականներին նա հրատարակեց բազմաթիվ պատմվածքներ։ 1951 թվականին Նյու-Յորքում իր անունով նա հրատարակեց իր առաջին՝ «Հոսանք դեպի Արևմուտք» վեպը։ 1950-1954 թվականների ընթացքում, Թեքս Բյորնս կեղծանունով, նա հրատարակել է Հոփալոնգ Կեսսիդիի մասին չորս գիրք, օգտագործել է նաև Ջիմ Մայո կեղծանունը՝ «Դեղին կոճակը» (1953) և «Յուտա Բլեյն» (1954) գրքերը հրատարակելու համար։ 1952 թվականին «Քոչիզի շնորհը» կարճ պատմությունը գրավեց Ջոն Ուեյնին, ով Ռոբերտ Ֆելոուզի հետ 4000 դոլարով իրավունք ստացավ այն էկրանավորելու։ Լուիս Լամուրը իրեն իրավունք վերապահեց սցենարի գրական խմբագրման, որը հետագայում վերածվեց «Հոնդո» վեպի, իսկ անուհետև Ջոն Ուեյնի համանուն ֆիլմի՝ գլխավոր դերում[8]։ Մինչև 1981 թվականը Հոնդոյի վաճառքը հասավ մինչև 2.300.000-ի և մինչ օրս աճում է։

Հետպատերազմյան տարիներին Լուիս Լամուրը թողարկել է մեծ թվով աշխատանքներ՝ ինչպես իր անունով, այնպես էլ կեղծանունների ներքո։ Բացի դրանից՝ նա նաև վերաշարադրել և վերանայել է իր վաղ պատմություններից շատերը։

Մրցանակներ խմբագրել

  • 1982 թվականին Լուիս Լամուրին շնորհվել է Կոնգրեսի ոսկե մեդալ, իսկ 1984-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան շնորհել է Ազատության մեդալ։ Լուիս Լամուրը հանդիսանում է Հյուսիսային Դակոտայի մրցանակակիր։
  • 1972 թվականին, ի նշան գրական արժանիքների և ծավալած հասարակական գործունեության, Ջեյմսթաուն քոլեջի կողմից Լուիս Լամուրին շնորհվել է Ջեյմսթաուն քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան։

Անդամակցություն կազմակերպություններին խմբագրել

  • Ամերիկայի գրողների միություն (Արևմուտք)
  • Ամերիկայի վեսթերն ժանրի գրողներ
  • Կինոարվեստի և գիտությունների ակադեմիա
  • Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ամերիկյան հասարակություն
  • Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիա
  • Կալիֆորնիայի գրողների միություն

Մահ խմբագրել

Լուիս Լամուրը մահացել է թոքերի քաղցկեղից՝ 1988 թվականի հունիսի 10-ին և թաղվել Կալիֆորնիա նահանգի Փայտե մարգագետիններ հուշահամալիրի գերեզմանատանը։ Նրա ինքնակենսագրության մասին աշխատանքը՝ «Թափառող մարդու կրթություն», լույս է տեսել հեղինակի մահից հետո՝ 1989թվականին։ Այն մանրամասն ներկայացնում է Արևմուտքում նրա քոչվոր կյանքը։

Լուիս Լամուրը կյանքից հեռացել է՝ զբաղվելով իր սիրելի գործով։ Նա Կոլորադոյի իր ագարակում գրելիս է եղել հերթական վեպը։ Այդ ագարակը նա գնել էր տեղի ընտանիքից և ժամանակի ընթացքում պատրաստվում էր այն վերածել Վայրի Արևմուտք քաղաքի կրկնօրինակին, որը կծառայեր որպես նկարահանումների վայր և կգրավեր զբոսաշրջիկներին։ Ցավոք սրտի, Լուիս Լամուրի մահով այս գաղափարը նույնպես մահացավ։

Գրականություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Westward the Tide (Лондон, 1950; первая публикация в США в 1976)
  • «Բարձր ժայռերի հեծյալները» (The Riders of High Rock) (1951)
  • The Rustlers of West Fork (1951)
  • «Ճանապարհ դեպի յոթ քամիներ» (The Trail to Seven Pines) (1951)
  • Trouble Shooter (1952)
  • «Հոնդո» («Սկաուտ») (Hondo) (1953)
  • Showdown at Yellow Butte (1953)
  • Crossfire Trail (1954)
  • «Սատանան հեղափոխությամբ» (Heller with a Gun) (1954)
  • «Կիլկենին» (Kilkenny) (1954)
  • «Յուտա Բլայն» (Utah Blaine) (1954)
  • «Անտառային զենք» (Guns of the Timberlands) (1955)
  • «Հրացան» (To Tame a Land) (1955)
  • «Այրվող բլուրներ» (The Burning Hills) (1956)
  • «Արծաթե ձորը» (Silver Canyon) (1956)
  • «Պապագոյի աղբյուրների վերջին կանգառը» (Last Stand at Papago Wells) (1957)
  • «Սիտկա» (Sitka) (1957)
  • «Բարձրահասակ անծանոթը» (The Tall Stranger) (1957)
  • «Ռադիգան» (Radigan) (1958)
  • «Լուսաբաց բերողը» (The Daybreakers) (1960)
  • «Փայլատակում» (Flint) (1960)
  • «Սակետ» (Sackett) (1961)
  • High Lonesome (1962)
  • «Կիլո» (Killoe) (1962)
  • «Լանդո» (Lando) (1962)
  • «Շալակո» (Shalako) (1962)
  • «Կետլոու» (Catlow) (1963)
  • «Մութ ձոր» (Dark Canyon) (1963)
  • «Ֆալոն» (Fallon) (1963)
  • «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» (How the West Was Won) (1963)
  • «Կախված կնոջ գետը» (Hanging Woman Creek) (1964)
  • «Անապատի միջով» (Mojave Crossing) (1964)
  • The High Graders (1965)
  • «Կի Լոկ անունով մարդը» (The Key-Lock Man) (1965)
  • «Կայովայի հետքը» (Kiowa Trail) (1965)
  • «Կոտրված հրացան» (The Broken Gun) (1966)
  • Kid Rodelo (1966)
  • «Կիլրոուն» (Kilrone) (1966)
  • Mustang Man (1966)
  • «Մատագորդա» (Matagorda) (1967)
  • The Sky-Liners (1967)
  • «Չենսի» (Chancy) (1968)
  • «Կոլագեր» (Conagher) (1968)
  • «Բլուրների լանջերով ներքև» (Down the Long Hills) (1968)
  • «Դատարկ հողը» (The Empty Land) (1969)
  • The Lonely Men (1969)
  • «Գելոուեյ» (Galloway) (1970)
  • «Ռաբլ Նուն անունով մարդը » (The Man Called Noon) (1970)
  • «Ռեյլիի երջանկությունը» (Reilly’s Luck) (1970)
  • «Բրիոն» (Brionne) (1971)
  • «Ֆերգյուսոնի հրացանը» (The Ferguson Rifle) (1971)
  • «Հյուսիսից դեպի ռելսերը» (North to the Rails) (1971)
  • «Տակեռ» (Tucker) (1971)
  • Under the Sweetwater Rim (1971)
  • «Կալագեն» Callaghen (1972)
  • «Ձիավարություն մութ արահետով» (Ride the Dark Trail) (1972)
  • «Մարդը Սկիբերինից» (The Man from Skibbereen) (1973)
  • «Արագաշարժ և մահացած» (The Quick and the Dead) (1973)
  • «Գանձերի լեռը» (Treasure Mountain) (1973)
  • «Կալիֆորնիացները» (The Californios) (1974)
  • «Սակետների հողը» (Sackett’s Land) (1974)
  • «Քանդված բլուրներից մարդը» (Man From the Broken Hills) (1975)
  • Over on the Dry Side (1975)
  • Rivers West (1975)
  • The Rider of Lost Creek (1976)
  • To the Far Blue Mountains (1976)
  • «Ահնտեղ, որտեղ բարձր խոտ կա» (Where the Long Grass Blows) (1976)
  • «Բորդեն Չենտրի» (Borden Chantry) (1977)
  • «Բենդիգո Շաֆտեր» (Bendigo Shafter) (1978)
  • Fair Blows the Wind (1978)
  • The Mountain Valley War (1978)
  • «Երկաթե մարշալը» (The Iron Marshal) (1979)
  • «Փորձությունների ուղի» (The Proving Trail) (1979)
  • «Միայնակ լեռներում» (Lonely on the Mountain) (1980)
  • The Warrior’s Path (1980)
  • «Մայլո Տելոն» (Milo Talon) (1981)
  • «Չերոկիի արահետը» (The Cherokee Trail) (1982)
  • The Shadow Riders (1982)
  • The Lonesome Gods (1983)
  • Ride the River (1983)
  • «Հանցագործի որդին» (Son of a Wanted Man) (1984)
  • «Արշավային թմբուկ» (The Walking Drum) (1984)
  • «Ջուբալ Սակետ» (Jubal Sackett) (1985)
  • Passin' Through (1985)
  • Last of the Breed (1986)
  • West of Pilot Range (1986)
  • A Trail to the West (1986)
  • «Անիծված լեռ» (The Haunted Mesa) (1987)

«Սակետ» խմբագրել

Կերպարների գործողությունների հերթականություն [1]

  • «Sackett’s Land» («Սակետների հողը»)— Barnabas Sackett (Բարնաբաս Սակետ)
  • «To the Far Blue Mountains» — Barnabas Sackett (Բարնաբաս Սակետ)
  • «The Warrior’s Path» — Kin Ring Sackett (Կին Ռինգ Սակետ)
  • «Jubal Sackett» («Ջուբալ Սակետ») — Jubal Sackett (Ջուբալ Սակետ)
  • «Ride the River» — Echo Sackett (Էխո Սակետ, Մորաքույր Օրրինա, Թայրելա և Ուիլյամ Թել Սակետ)
  • «The Daybreakers» — Orrin and Tyrel Sackett (Օրրին և Թայրել Սակետ), Cap Rountree (Կեպ Ռոունթրի), Tom Sunday (Թոմ Սանդեյ)
  • «Lando» («Լանդո») — Orlando Sackett (Օռլանդո Սակետ), the Tinker (Երկաթագործ)
  • «Sackett» («Սակետ») — William Tell Sackett (Ուիլյամ Թել Սակետ), Cap Rountree (Կեպ Ռոունթրի)
  • «Mojave Crossing» — William Tell Sackett and Nolan Sackett (Ուիլյամ Թել և Նոլան Սակետ)
  • «The Sackett Brand» — William Tell Sackett (Ուիլյամ Թել Սակետ) և Սակետների ամբոխ
  • «The Sky-liners» — Flagan and Galloway Sackett (Ֆլեգան և Գելոուեյ Սակետներ)
  • «The Lonely Men» — William Tell Sackett (Ուիլյամ Թել Սակետ)
  • «Mustang Man» — Nolan Sackett (Նոլան Սակետ)
  • «Galloway» («Գելոուեյ ») — Galloway and Flagan Sackett (Գելոուեյ и Ֆլեգան Սակետներ)
  • «Treasure Mountain» — William Tell Sackett (Ուիլյամ Թել Սակետ)
  • «Ride the Dark Trail» — Logan Sackett (Լոգան Սակետ), Em Talon (Էմ Թելոն)
  • «Lonely on the Mountain» — William Tell, Orrin and Tyrel Sackett (Ուիլյամ Թել, Օրրին և Թայլեր Սակետները օգնության են գնում Լոգան Սակետին)

Եվս երկու կարճ պատմություն, կապված Սակետների հետ։

  • «The Courting of Griselda» (в сборнике End of the Drive)
  • «Booty for a Badman» (War Party հավաքածուում)

Սակետները ներգրավված են ևս 7 վեպերի մեջ։

  • «Bendigo Shafter» — Ethan Sackett (Իտան Սակետ)
  • «Dark Canyon» — William Tell Sackett (Ուիլյամ Թել Սակետ)
  • «Borden Chantry» — Joe Sackett (Ջո Սակետը սպանված է ծուղակի պատճառով)
  • «Passin' Through» — Parmalee Sackett (Պարմանի Սակետը հիշատակվում է որպես վեպի գլխավոր հերոսի պաշտպան)
  • «Son of a Wanted Man» — Tyrel Sackett (Թայլեր Սակետ)
  • «Catlow» — Ben Cowhan (Բեն Կոհուանը ամուսնանում է Թայլեր Սակետի կնոջ զարմիկի հետ)
  • «Man from the Broken Hills» — Em Talon (Էմ Թելոն ). Հիշատակվում է նաև William Tell Sackett (Ուիլյամ Թել Սակետ)

«Թալոն և Չանթրի» խմբագրել

  • Borden Chantry
  • Fair Blows the Wind
  • The Ferguson Rifle
  • The Man from the Broken Hills
  • Milo Talon (Հանդիսանում է Սակետների զարմիկը մորական կողմից — Em Talon)
  • North to the Rails
  • Over on the Dry Side
  • Rivers West

«Կիլկենի» խմբագրել

  • The Rider of Lost Creek (1976)
  • The Mountain Valley War (1978), սկզբում եղել է ամսագրային նորություն «A Man Called Trent» անվամբ, ավելի ուշ վերաշարադրվել է Կիլենիի եռերգության համար.
  • Kilkenny (1954)
  • A Gun for Kilkenny — կարճ պատմվածք, որտեղ Կիլկենին հանդես է գալիս որպես երկրորդական կերպար, «Dutchman’s Flat» հավաքածուից (1986).
  • Monument Rock — վեպը համանուն հավաքածուից.

«Հոպալոնգ Կեսեդի շարք» խմբագրել

Սկզբում հրապարակվել է «Tex Burns» կեղծանունով.

  • The Riders of High Rock
  • The Rustlers of West Fork
  • The Trail to Seven Pines
  • Trouble Shooter

Պատմվածքներ խմբագրել

  • War Party (1975)
  • The Strong Shall Live (1980)
  • Yondering (1980; վերանայված հրատարակություն 1989)
  • Buckskin Run (1981)
  • Bowdrie (1983)
  • The Hills of Homicide (1983)
  • Law of the Desert Born (1983)
  • Bowdrie’s Law (1984)
  • Night Over the Solomons (1986)
  • The Rider of the Ruby Hills (1986)
  • Riding for the Brand (1986)
  • The Trail to Crazy Man (1986)
  • Dutchman’s Flat (1986)
  • Lonigan (1988)
  • Long Ride Home (1989)
  • The Outlaws of Mesquite (1990)
  • West from Singapore (1991)
  • Valley of the Sun (1995)
  • West of Dodge (1996)
  • End of the Drive (1997)
  • Monument Rock (1998)
  • Beyond the Great Snow Mountains (1999)
  • Off the Mangrove Coast (2000)
  • May There Be a Road (2001)
  • With These Hands (2002)
  • From the Listening Hills (2003)
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Frontier Stories — Volume 1
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Frontier Stories — Volume 2
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Frontier Stories — Volume 3
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Adventure Stories — Volume 4
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Frontier Stories — Volume 5
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Crime Stories — Volume 6
  • The Collected Short Stories of Louis L’Amour: The Frontier Stories — Volume 7
  • «Trap of Gold»
  • «The Gift of Cochise»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Louis L'Amour(բազմ․) — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119145901 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Hondo на Internet Movie Database
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Լամուր» հոդվածին։