Լյուդմիլ Ստոյանով (Գեորգի Ստայանով Զլատարև (Георги Стоянов Златарев), փետրվարի 6, 1886(1886-02-06), Kovachevitsa, Գիրմենի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա - ապրիլի 11, 1973(1973-04-11)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1946)։ ԲԺՀ խորհրդային աշխատանքի հերոս (1963), կուլտուրայի ժողովրդական գործիչ (1963)։ ԲԿԿ անդամ 1944 թվականից։ Բուլղարիայի ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն (1949-1959

Լյուդմիլ Ստոյանով
Ծնվել էփետրվարի 6, 1886(1886-02-06)
ԾննդավայրKovachevitsa, Գիրմենի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էապրիլի 11, 1973(1973-04-11)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, գրող և գիտնական
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա
Գիտական աստիճանակադեմիկոս (1963)
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն և Խաղաղության համաշխարհային խորհուրդ
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինՄարիա Գրուբեշլիևա
 Lyudmil Stoyanov Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Սկզբում գրել է սիմվոլիստական բանաստեղծություններ («Սառած ծաղիկներ», 1906, «Տեսիլներ խաչմերուկում», 1914, «Թուր և խոսք» 1917, ժողովածուներ)։ Մասնակցել է Բալկանյան և առաջին համաշխարհային պատերազմներին։ Հոկտեմբերյան հեղափոխության և Բուլղարիայում 1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության ազդեցությամբ Ստոյանովը հակվել է դեպի սոցիալական խնդիրները։ 1920-ական թվականներին հանդես է եկել վիպակներով («Սարսի գթասրտությունը», 1923, «Հաթիչե») և բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուներով («Աստծո պատիժ», 1927, «Սրբություն սրբոց», 1926, «Կանանց հոգիներ», 19291930-ական թվականների սկզբից Ստոյանովը ներգրավվել է հակաֆաշիստական շարժման մեջ։ Այդ շրջանի հոդվածներն ամփոփված են «ճոճանակի ուղին» (1946) ժողովածուում։ Ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի մղած պայքարն է պատկերում «Լուսաբացին» (1945) վեպը, խաղաղության պաշտպանությանը և ռուս ու բուլղար ժողովուրդների եղբայրությանն է նվիրված «Երկաթե վարագույրից այն կողմ» (1953) բանաստեղծությունների ժողովածուն։ 1962 թվականին տպագրվել է «Մանկություն» ինքնակենսագրական վիպակը։ Ստոյանովը մեծ ավանդ ունի սովետա-բուլղարական մշակութային հարաբերությունների զարգացման մեշ։ Եղել է ԲԺՀ ԴԱ նախագահ (1946- 1948), ժողովրդական մեծ ժողովի (1946) և 3-րդ գումարման ժողովրդական ժողովի պադգամավոր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950 թվքականից)։ Դիմիտրովյան մրցանակ (1950)։ Դորկու անվան մրցանակ (1972

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Պարգևատրվել է Գեորգի Դիմիտրովի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլ Ստոյանով» հոդվածին։