Բլագոևգրադի մարզ
Բլագոևգրադի մարզ (բուլղար․՝ Област Благоевград), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հարավարևմտյան մասում։ Մարզի սահմաններում է գտնվում Պիրինյան Մակեդոնիա աշխարհագրական տարածաշրջանը։ Հարավում մարզը սահմանակից է հունական Մակեդոնիա երկրամասին, արևմուտքում՝ Հյուսիսային Մակեդոնիա պետությանը։ Սահմանակից է նաև բուլղարական չորս այլ մարզերի։ Կազմված է 14 համայնքներից։ Մարզկենտրոնը Բլագոևգրադ քաղաքն է։ Մարզի կազմում կա ևս 12 քաղաք, ներառյալ Գոցե Դելչևը, Բանսկոն, Մելնիկը, Պետրիչը, Ռազլոգը, Սադանսկին և Սիմիթլին։
Բլագոևգրադի մարզ բուլղար․՝ Област Благоевград | ||||
---|---|---|---|---|
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Կարգավիճակ | Բուլղարիայի մարզ | |||
Մտնում է | Բուլղարիա | |||
Վարչկենտրոն | Բլագոևգրադ | |||
ԲԾՄ | 555 ± 1 մետր | |||
Մարզպետ | Վալերի Սմիլենով | |||
Բնակչություն | 323 522 մարդ (2011)[1][2] | |||
Խտություն | 57.2 | |||
Տարածք | 6449,47 կմ²[3] | |||
![]() | ||||
Հիմնադրված է | հունվարի 8, 1999 թ. | |||
Սահմանակցում է | Կյուստենդիլի մարզ, Սոֆիայի մարզ, Պազարջիկի մարզ, Սմոլյանի մարզ և Մակեդոնիա | |||
Ժամային գոտի | DAZD? | |||
ISO 3166-2 կոդ | BG-01 | |||
Ավտոմոբիլային կոդ | E | |||
bl.government.bg |
Աշխարհագրությունը և կլիման Խմբագրել
Աշխարհագրությունը Խմբագրել
Մարզն զբաղեցնում է 6,449.5 քառակուսի կիլոմետր տարածք (երկրի ամբողջ տարածքի 5,8 տոկոսը), ունի 323,552 բնակիչ։ Բուլղարիայում մեծությամբ երրորդն է՝ Բուրգասի և Սոֆիայի մարզերից հետո։ Բլագոևգրադի մարզում են մասամբ կամ ամբողջությամբ գտնվում Ռիլա (ամենաբարձր գագաթը Մուսալա լեռն է, որը նաև Բալկանների ամենաբարձր գագաթն է և ունի 2925 մետր բարձրություն), Պիրին (ամենաբարձր գագաթը՝ Վիհրեն, 2914 մ) լեռնաշղթաները, Ռոդոպներ լեռնազանգվածը, Սլավյանկա, Բելասիտցա, Վլահինա, Մալեշևո, Օգրաժդեն, Ստարգաչ սարերը։ Մարզի տարածքով հոսում են երկու բավականին մեծ գետ՝ Ստրուման և Մեստան։
Կլիման Խմբագրել
Կլիման տատանվում է բարեխառը մայրցամաքայինից մինչև միջերկրածովյան (ծայր հարավային հատվածում)։ Բնական պաշարներն են փայտանյութը, հանքային ջրերը, ածուխը, շինանյութերը՝ ներառյալ մարմար ու գրանիտ։ Լավ պահպանված, գեղեցիկ բնաշխարհը ևս համարվում է բնական ռեսուրս։ Ստեղծվել են մի շարք ազգային պարկեր ու արգելոցներ, որոնցում հոգ է տարվում կենսաբազմազությունը պահպանելու մասին։
Համայնքները Խմբագրել
Բլագոևգրադի մարզի կազմում են հետևյալ 14 համայնքները.
- Բանսկո
- Բելիցա
- Բլագոևգրադ
- Գոցե Դելչև
- Գռման
- Կրեսնա
- Պետրիչ
- Ռազլոգ
- Սանդանսկի
- Սատովչա
- Սիմիթլի
- Ստրումյանի
- Հաջիդիմովո
- Յակորուդա
Ժողովրդագրություն Խմբագրել
2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Բլագոևգրադի մարզն ուներ 323,552 բնակիչ, որոնցից 159,508-ը արական սեռի, 164,602-ը՝ իգական[4][5][6][7]։
Էթնիկ խմբերը Խմբագրել
Էթնիկ խմբեր (2011 թ.) | ||||
---|---|---|---|---|
Էթնիկ խումբ | Տոկոսը | |||
բուլղարներ | 88.6 % | |||
թուրքեր | 6.0 % | |||
գնչուներ | 3.4 % | |||
այլք | 2.0 % | |||
Ամբողջ բնակչությունը (2011 թ.): 323 552
Էթնիկ խմբեր (2011 թ.)[8]։
- բուլղարներ։ 251,097 (88,55%)
- թուրքեր։ 17,027 (6,0%)
- գնչուներ։ 9,739 (3,43%)
- այլք։ 5,693 (2,01%)
Մարզում էթնիկ մակեդոնացիների թվաքանակի հարցը համարվում է վիճահարույց։ Մակեդոնացի քաղաքական ակտիվիստ, Իլինդեն-Պիրին կազմակերպության ղեկավար Ստոյկո Ստոյկովը հայտարարել է, որ Բուլղարիայում էթնիկ մակեդոնացիների թիվը տատանվում է 5 հազարից 10 հազարի միջև[9]։ Այնինչ՝ 2017 թվականին միայն Բլագոևգրադի համայնքում գրանցված էր 18,000 էթնիկ մակեդոնացի բնակիչ, իսկ ամբողջ մարզում, իհարկե, ավելի շատ[10]։ Նրանք Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են, սակայն ունեն նաև Բուլղարիայի քաղաքացիություն[11]։ Մյուս կողմից՝ մարզի էթնիկ բուլղարացի բնակիչների մի մասը ևս միաժամանակ ունի մակեդոնական քաղաքացիություն[12], և ազգային երկու խմբերի միջև հստակ տարբերակում չկա[13]։ Բայց 2011 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ Բլագոևգրադի մարզում ընդամենը 561 մարդ է հայտնել, որ ինքը էթնիկ մակեդոնացի է։
Պատկերասրահ Խմբագրել
-
Տևնո Վասիլաշկո լիճը Պիրինում
-
Կամենիցա սարը և Տևնո լիճը Պիրինում
-
Սիանիցա սարը Պիրինում
-
Ջենգալ սարը /Պիրին/
-
Վիհրեն սարը /Պիրին/
-
Մանրանկար Իոանիս Սկիլիցիսի ժամանակագրությունից
-
Ռոժեն վանքը
-
Բանսկոյի Սբ. Երրորդության եկեղեցին
-
Բուլղարացի զոհված զինվորների հուշարձանը Պետրիչում
-
Դահուկուղիները Բանսկոյում
-
Պետրիչը գիշերով
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://censusresults.nsi.bg/Reports/2/2/R1.aspx?OBL=BLG
- ↑ 2,0 2,1 http://www.nsi.bg/census2011/PDOCS2/Census2011final_en.pdf
- ↑ 3,0 3,1 http://www.zei.de/download/Phare/bulgaria.pdf
- ↑ Bulgarian National Statistical Institute - 2011 census Archived 2011-07-14 at the Wayback Machine.
- ↑ „WorldCityPopulation“
- ↑ „pop-stat.mashke.org“
- ↑ Կաղապար:Bg icon Population by 01.02.2011 by Area and Sex Archived 2011-04-08 at the Wayback Machine. from Bulgarian National Statistical Institute: Preliminary results of Census 2011
- ↑ «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2019-05-04
- ↑ «source»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-29-ին։ Վերցված է 2019-05-04
- ↑ Over 70,000 Macedonian nationals have received Bulgarian citizenship between 2001 and 2018, or roughly 3.5% of the population.
- ↑ в-к Труд, Март 26, 2017, В Благоевградска община има регистрирани 18 хиляди македонци.
- ↑ «Center for Documentation and Information on Minorities in Europe - Southeast Europe (CEDIME-SE) - Macedonians of Bulgaria»։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-23-ին։ Վերցված է 2019-05-04
- ↑ Day Alan John, East Roger, Thomas Richard (2002)։ Political and economic dictionary of Eastern Europe։ Routledge։ էջ 94։ ISBN 1-85743-063-8
Արտաքին հղումներ Խմբագրել
- Blagoevgrad Province — information on all of cities and villages
- Provincial administration of Blagoevgrad Province
- Municipality of Blagoevgrad
- Municipality of Gotse Delchev Archived 2008-10-04 at the Wayback Machine.
- Municipality of Sandanski Archived 2011-08-09 at the Wayback Machine.
- Municipality of Petrich
- Official website of Bansko
- Pirin National Park Archived 2016-01-10 at the Wayback Machine.
- Rila National Park
- Neofit Rilski Southwestern University
- American University in Bulgaria
- Pirin Folk song and dances State Ensemble
- Historical and Architectural Reserve Village Kovachevitsa Archived 2008-01-11 at the Wayback Machine.
- Rozhen Monastery St. Nativity of Virgin Mary
- Bansko Ski Zone
- Beautiful Blagoevgrad Online
- Kordopulova House in Melnik Archived 2019-05-08 at the Wayback Machine.
- Radio Blagoevgrad online, regional station of the Bulgarian National Radio
- Informative site about South-Western Bulgaria
- Struma Daily newspaper of South-Western Bulgaria
- Village Dabrava - Blagoevgrad Archived 2019-04-12 at the Wayback Machine.
Աղբյուրներ Խմբագրել
- Who are the Macedonians? by Hugh Poulton. London: 1995.