1660-1667 թվականներին սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, զբաղվել գիտական, թարգմանչական, քարոզչական աշխատանքով։ Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը, իր գործունեությամբ պաշտպանել հայ տպագրիչների շահերը։ Ունի շուրջ 15 ինքնուրույն և թարգմանչական գրքեր։ Հովհաննես Հոլովի առաջին տպագիր գիրքը «Պարտէզ հոգևոր» (1670) երկի թարգմանությունն է։ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (լատիներեն և հայերեն[2], 1674) գրքի համար, ըստ ավանդության, նրան անվանել են «Հոլով»։ «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի» (1674)[3] աշխատությամբ Հովհաննես Հոլովը փաստորեն հիմնել է նոր շրջանի ինքնուրույն գիտական ոճագիտությունն ու ճարտասանությունը, «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687) գրքով[4] նոր մակարդակի հասցրել աշխարհաբարի մշակումը և առաջին անգամ հրապարակայնորեն պաշտպանել նրա դատը։ Մահացել է 1691 թ.-ի նոյեմբերի 24-ին, Վենետիկում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 563)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։