Լինդսեյ Մերի Էլինգսոն (նոյեմբերի 19, 1984(1984-11-19)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], ամերիկացի նորաձևության մոդել։ Նա աշխատել է Շանելի, Dolce & Gabbana–ի, Պրոենզա Շուլերի, Վալենտինոյի, Դիորի և այլ համաշխարհային բրենդների համար։ Ինչպես նաև 2011 թվականից սկսած նա Victoria's Secret–ի Հրեշտակներից մեկն է։

Լինդսեյ Էլինգսոն
անգլ.՝ Lindsay Marie Ellingson
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1984
ԾննդավայրՄորենո–Վելլի, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՇան Քլեյթոն (2014–ներկա)
 Lindsay Ellingson Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Էլինգսոնը մեծացել է Մորենո–Վելլիում (Կալիֆոռնիա), որտեղ նա ավարտել է Քենյոն Սփրինգս ավագ դպրոցը և ստացել երեք մրցանակ Միացյալ Նահանգների Ազգային առաջնության ժամանակ՝ իր դպրոցական պարային խմբի հետ մեկտեղ[3][4]։ Մինչ կբացահայտվեր որպես մոդել, նա հաճախել է Կալիֆոռնիայի համալսարան ((Սան Դիեգո)՝ սովորելու կենսաբանություն։

Փորձնական նկարահանումներից հետո մոդելային գործակալությունն ուղարկեց նրան Փարիզ, որտեղ նա հանդիպեց դիզայներ Ջոն Գալիանոյին, ով դարձրեց Էլինգսոնին հայտնի[5]։

Գործունեություն խմբագրել

Առաջին քայլերը շոուներում կատարել է 2005 թվականի գարուն/ամառ հավաքածուների ժամանակ։ Մասնակցել է հանրահայտ Շիաթզի Չեն, Բլումարին, Շանել, Քրիստիան Դիոր, Ջոն Գալիանո, Գուչի, Վալենտինո, Լակոստ, Victoria's Secret, Մարկ Ջեյքոբս, Օսկար դե լա Ռենտա, Զաք Պոզեն, Diane Von Furstenberg, Սոֆի Թեալե,Ջորջիո Արմանի[6] և այլ բրենդների և դիզայներների նորաձևության շոուներին։ Գովազդել է Մոսկինո, DKNY, MAC, Dolce & Gabbana, Չարլզ Դեյվիդ, H&M և Թոմի Հիլֆիգեր ապրանքանիշները[6][7]։ Աշխատել է և եղել է Clarins կոսմետիկայի դեմքը[8]։

Հայտնվել է միջազգային ամսագրեր Vogue, Marie Claire, Elle, D Magazine, GQ և L'Officiel շապիկներին[6][7], ինչպես նաև հայտնվել Allure, Flair, V, i-D և այլ ամսագրերի էջերում։

Էլինգսոնի գործակցությունը Victoria's Secret–ի հետ սկսվեց 2009 թվականին, որից ի վեր նա մասնակցել է բրենդի բոլոր յոթ ցուցադրություններին։ Նա և Էմանուելա դե Պաուլան ընտրվեցին որպես մոդելներ գովազդելու «Մարմին Վիկտորիայից» ապրանքանիշները՝ Ալեսսանդրա Ամբրոսիոյի և Մարիսա Միլլերի հետ միասին։ Հայտնվել է 2010 թվականի «SWIM» կատալոգում[9]։ Նա այժմ ոչ միայն բրենդի 12 սուպերմոդելներից մեկն է[10], այլ 2011–ից ի վեր նրա Հրեշտակը։ Էլինգսոնը «VS Attractions » օծանելիքի և «Gorgeous» կրծկալի գովազդային դեմքն է[11]։

2015 թվականին նա հիմնադրեց շքեղ կոսմետիկայի ապրանքանիշ Wander Beauty–ն, որտեղ այժմ աշխատում է որպես ստեղծագործական թիմի տնօրեն։

Անձնական կյանքը խմբագրել

2013 թվականի նոյեմբերին, երեք տարվա ընկերությունից հետո Էլինգսոնը նշանվեց Ժան Քլեյթոնի հետ, ով բժշկական սարքավորումների վաճառող և նախկին ֆուտբոլիստ է[12]։ Մեկ տարի հետո, 2014 թվականի Հուլիսի 12–ին Հարավային Կարոլինայում, նրանք ամուսնացան[13]։ Զույգն այժմ բնակվում է Բրուքլինում (Նյու Յորք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Lindsay_Ellingson
  2. «California Birth Index, 1905-1995».
  3. TV.com. «Lindsay Ellingson». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Suzy Buckley Woodward. «Ocean Drive Magazine - Miami Events, Shopping, Fine Dining & Culture». Oceandrive.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. Aimee Blaut. «Lindsay Ellingson, Victoria's Secret Angel». New York: The Formula. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Lindsay Ellingson - Fashion Model - Profile on New York Magazine». Nymag.com. 1986 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 «Lindsay Ellingson - Model Profile - Photos & latest news». Models.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Bjorkman, James. «Lindsay Ellingson, Angel among Angels». Filminspector.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Go Behind the Scenes of the Victoria's Secret Swim Catalog! Արխիվացված 2010-09-03 Wayback Machine ETonline.com.
  10. «Lindsay Ellingson: Get to know the Victoria's Secret Supermodel at VS All Access». Vsallaccess.victoriassecret.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. «Comments». NBC Miami. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «Lindsay Ellingson: Victoria's Secret Model Engaged To Sean Clayton». hollywoodlife.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. Tara Fowler (2014 թ․ հուլիսի 12). «Lindsay Ellingson Marries Sean Clayton». People.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդսեյ Էլինգսոն» հոդվածին։