Մարկ Ջեյքոբս (անգլ.՝ Marc Jacobs, ապրիլի 9, 1963(1963-04-09)[1][2][3][…] կամ ապրիլի 8, 1963(1963-04-08)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ, Marc Jacobs սեփական բրենդի հիմնադիր, 1997-2013 թվականներին ղեկավարել է Louis Vuitton նորաձևության տան գեղարվեստական մասը։ Ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանի ասպետ (2010)[6]։

Մարկ Ջեյքոբս
անգլ.՝ Marc Jacobs
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1963(1963-04-09)[1][2][3][…] (61 տարեկան) կամ ապրիլի 8, 1963(1963-04-08)[4] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց, Արվեստի և դիզայնի ավագ դպրոց և Teaneck High School?
Մասնագիտություննորաձևության դիզայներ և dressmaker
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmarcjacobs.com
 Marc Jacobs Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարկը ծնվել է Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում։ Նա մոր, քրոջ և կրտսեր եղբոր հետ ապրում էր Նյու Յորքի Թինեկ թաղամասում (Բերգենի շրջան, Նյու Ջերսի)։ Այնտեղ ավարտել է Teaneck High School մաթեմատիկական դպրոցը։

Կարիերա

խմբագրել

Նորաձևության ոլորտում Ջեյքոբսի կարիերայի սկիզբը նրա աշխատանքն էր Նյու Յորքի ավանգարդային Charivari հագուստի կրպակում որպես վաճառող։ Դիզայներական կրթությունը ստացել է Նյու Յորքի Պարսոնսի դիզայներական դպրոցում։ Դեռևս ուսանողական տարներին՝ 1984 թվականին նվաճել էր նորաձևության դիզայներներ Փերի Էլիսի և Չեսթեր Ուայնբերգի «Ոսկե մատնոց» մրցանակները, ինչպես նաև տարվա լավագույն ուսանողական ձևավորման համար արժանացել է մրցանակի։ Այնուհետև Sketchbook, Reuben Thomas, Inc անվան տակ ստեղծել և հաջողությամբ մեկնարկել է ձեռագործ տրիկոտաժի առաջին շարքը։ Նորաձևության դիզայներ Փերի Էլիսի մահից հետո՝ 1986 թվականին նրան հրավիրել են զբաղեցնելու Perry Ellis ընկերության գլխավոր դիզայների պաշտոնը։ Ջեյքոբսը հայտնի է դարձել 1993 թվականին գրանջ հավաքածուի ստեղծման համար։

Ռոբերտ Դաֆիի հետ միասին նորաձևության դիզայները հիմնել է Jacobs Duffy Designs Inc.-ը, որը գործում է մինչ օրս։ 1986 թվականին՝ Onward Kashiyama USA, Inc.-ի ֆինանսական աջակցությամբ Marc Jacobs անվամբ թողարկել է առաջին հավաքածուն։

1987 թվականին դարձել է ամենաերիտասարդ դիզայները, որը մրցանակ է ստացելԱմերիկյան նորաձևության դիզայներների խորհրդի կողմից (Փերի Էլիսի մրցանակ ՝ նորաձևության նոր տաղանդի համար)։ 1989 թվականին ստանձնել է Tristan Russo ընկերության փոխնախագահի պաշտոնը, որը զբաղվում է կանանց հագուստի արտադրությամբ (Ռոբերտ Դաֆիի նախագահությամբ)։ 1992 թվականին ստացել է Ամերիկայի տարվա նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակը՝ «Կանանց հավաքածու» անվանակարգում։ 1994 թվականին ստեղծել է տղամարդկանց առաջին հավաքածուն։

1997 թվականին ստանձնել է Louis Vuitton ֆրանսիական ապրանքանիշի գլխավոր դիզայների պաշտոնը[7]։ Աշխատել են այնպիսի նկարիչների հավաքածուների վրա, ինչպիսիք են Ստեֆան Սփրուզը, Տակասի Մուրակամին, Ռիչարդ Պրինսը և ռեփեր Քանյե Ուեսթը։

2006 թվականին Ամովեոյի բալետի համար տեղծել է կոստյումներ (խորեոգրաֆ Բենջամին Միլպիե, Փարիզյան օպերա)։

Ստեղծել է պայուսակ՝ նվիրված կանադացի մոդել Ջեսիկա Սթեմին (Marc Jacobs Stam պայուսակ)։

2013 թվականին դադարել է աշխատել Լուի Վիտոնի հետ՝ ցանկանալով կենտրոնանալ սեփական բրենդի զարգացման վրա։

Քննադատություն

խմբագրել

Ամերիկացի նորաձևության դիզայներ Օսկար դե լա Ռենտան դժգոհել է, թե Ջեյքոբսը «պատճենել է» իր դիզայնը, իսկ The New York Times-ի նորաձևության քննադատ Գայ Թրեբեյը համաձայն չէր հայտարարությանը՝ նշելով, որ Ջեյքոբսը միայն մեկնաբանել է վինտաժ հագուստների տարրերը[8]։

2008 թվականի փետրվարին Մարկին ձերբակալել էին 1950-ականների շվեդական նորաձևության դիզայներ Գաստա Օլոֆսոնի շարֆերի դիզայնը կրկնօրինակելու համար, որը հայտնաբերել է Esquire-ի լրագրող Ռոբ Միլենը՝ պատահական նայելով հին հավաքածուներին[9][10]։

Գովազդային ընկերություններ

խմբագրել

Որպես գովազդային մոդելներ ներգրավել է ոչ ստանդարտ անձանց՝ փորձելով հեռանալ մոդելների կարծրատիպային տեսքից։ 2007 թվականին հավաքածուն նախատեսել է փոքրերի համար և պատվիրել կոշիկների գովազդում նկարահանել երիտասարդ Դակոտա Ֆենինգին։ 2008 թվականին փոփ դուետ t.A.T.u.-ին առաջարկել է դառնալ Marc by Marc Jacobs երիտասարդական շարքի նոր դեմքը։

 
փոփ դուետ t.A.T.u.-ն դարձել է Marc by Marc Jacobs երիտասարդական շարքի նոր դեմքը

Իր գովազդային արշավներում հայտնվել են երգիչ Մայքլ Ստայպը, Քլոե Սևինին, Վիկտորյա Բեքհեմը (լուսանկարիչ Juergen Teller):

2015 թվականին նրա ապրանքանիշի դեմքը 69-ամյա լեգենդար երգչեւհի և դերասանուհի Շերն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Marc Jacobs (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  6. «Марк Джейкобс стал французским кавалером» (ռուսերեն). 27 Января 2010 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  7. Who is who: Marc Jacobs Արխիվացված 2007-10-24 Wayback Machine // Vogue
  8. Guy Trebay (2002 թ․ մայիսի 28). «Familiar, but Not: Marc Jacobs and the Borrower's Art». The New York Times.
  9. The Local: 'Marc Jacobs plagiarized my dad’s scarf'
  10. The Local: US fashion designer makes 'plagiarized' scarf payout

Արտաքին հղումներ

խմբագրել