Մարիսա Միլլեր (անգլ.՝ Marisa Miller օգոստոսի 6, 1978(1978-08-06)[1], Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։

Մարիսա Միլլեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1978(1978-08-06)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՍանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունAptos High School?
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրԱՄՆ
ԱմուսինGriffin Guess?
Կայքmarisamiller.com
 Marisa Miller Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիսա լի Բերետան ծնվել է 1978 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում։ Նա ունի երկու քույր[2]։ Մարիսան սովորել է Էֆթոս Հայ և Մոնթե Վիստա միջնակարգ դպրոցներում[3]։

Իր կարիերայի սկզբում նրան նկատել են իտալացի գործակալներն ու առաջարկել հանդես գալ որպես մոդել ։ Երեք տարի աղջիկը մոր հետ ապրել է Իտալիայում։ 19 տարեկանում նա առաջին անգամ հայտնվել է «Perfect 10» ամսագրում։

Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հետ ծանոթանալուց հետո նա դարձել է Victoria's Secret-ի հրեշտակը և սկսել է հայտնվել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են են Վոգը, Sports Illustrated-ը, «GQ»-ը, «Cosmo»-ն և այլն։ 2008 թվականին Maxim ամսագիրը նրան դասել է առաջին հորիզոնականը «ամենասեքսուալ 100 կանանց» ցուցակում, իսկ 2010 թվականին Մարիսան գլխավորել է FHM ամսագրի «Աշխարհի ամենասեքսուալ կանայք» ցուցակը համընդհանուր հարցման արդյունքներով։ Նրա կարիերան անվանել են «Ամերիկյան մեծ սուպեր մոդելի վերադարձը»։

Մորիսան նաև աշխատել է «Harley Davidson» ընկերության հետ, որը նրան համարել է ընկերության պատմության մեջ առաջին ներկայացուցիչը։ Նա նաև եղել է ֆուտբոլի ազգային լիգայի մամուլի քարտուղարը։ Նա համագործակցել է «Tommy Hilfiger», «Guess», «True religion jeans» և այլ ապրանքանիշների հետ։ Բացի այդ, Միլլերը «Ամերիկյան ուռուցքաբանական համայնք»-ի և Ամերիկայի զինված ուժերի օգնության միացյալ կազմակերպության դեսպանն է։

Մարիսան որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» և «Շքեղ տղամարդո մոդելի որոնումներում» հեռուստահաղորդումներին։ 2004 թվականին նկարահանվել է «Puddle of Mudd» խմբի «Spin You Around» երգի տեսահոլովակում։ Հանդես է եկել մի փոքր դերով հայտնի կատակերգական սերալում՝ «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը»։

2012 թվականի մայիսին հղիության ժամանակ մերկ լուսանկարվել է Allure ամսագրի համար։

2013 թվականին Մարիսան խաղացել է «Rest In Peace Department» կատակերգական ֆիլմում։ Նրա գործընկերներն են Ռայան Ռեյնոլդսը, Քևին Բեյքոնը և Ջեֆ Բրիջեսը ։ Ֆիլմում նրան բաժին է հասել գլխավոր կանացի դերերից մեկը՝ նա մարմնավորում էր հերոս Ջեֆ Բրիջեսին։

Անձնական կյանք խմբագրել

2000-2002 թվականներին ամուսնացած է եղել Ջիմ Միլլերի հետ։

2006 թվականի ապրիլի 15-ից Մարիսան երկրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Գրիֆին Հեսի հետ։ Ամուսիններն ունեն երկու որդի ՝ Գեյվին լի Հեսսը և Գրեյսոն լի Բազիլ Հեսսը[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Հայերեն անվանում Օրիգինալ անուն Դեր
2007 Գեղեցկուհիներ Entourage Մոդել
2008 Վիկտորիա'ս Սիկրետ Victoria Secret TV Կամեո
2009 Ամուրի Գարի Gary Unmarried Բրիթնի
2013 Հողը թեթև լինի, բաժանմունք R.I.P.D. Ավատար Ռոյա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Alia Wilson (2009 թ․ հոկտեմբերի 3). «Aptos High students get a visit from Marisa Miller at lunchtime». Santa Cruz Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  3. Seals, Brian (2008 թ․ փետրվարի 13). «Aptos native Marisa Miller makes Sports Illustrated cover». Santa Cruz Sentinel. MediaNews Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Marisa Miller Welcomes Son Grayson Lee Bazyl». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.