Allure–ը ամերիկյան ամսագիր է գեղեցկության և նորաձևության մասին։ Տպագրում է Conde Nast ընկերությունը Նյու Յորքում։ Ստեղծվել է 1991 թվականին Լինդա Ուելսի կողմից, ով այժմ էլ ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Allure
անգլ.՝ Allure[1]
Изображение логотипа
Տեսակհանդես
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1991
ՀրատարակիչCondé Nast
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
Հրատարակության պատմություն1991 թվականից
Հաճախականությունամիսը մեկ
ISSN1054-7711
Կայքallure.com(անգլ.)
էլեկտրոնային փոստletters@allure.com

Պատմություն խմբագրել

1990 թվականին Սամվել Իրվինգ Նյուհաուսը՝ Condé Nast–ի նախագահը, կոչ արեց ստեղծել իր իսկ գեղեցկության ամսագիրը Ուելսին, ով այդ ժամանակ աշխատում էր The New York Times Magazine ամսագրի խմբագրման բաժնում[2]։

Ծրագրելով ամեն մի դետալը՝ հրատարակման օրը, լոգոն և այլն, 1991 թվականի մարտին ստեղծվեց առաջին ամսագիրը, որը ձևավորել էր Լյուսի Սիսմանը։ Բնօրինակը կազմված էր մեծ չափսերով, որը չէր համապատասխանում շուկայական ֆորմատներին, դրա պատճառով չորս համարից հետո այն սկսվեց տպագրվել նորմալ չափսերով[2]։

Ամսագրի մասին խմբագրել

Allure–ը կենտրոնանում է գեղեցկության, նորաձևության և կանանց առողջ ապրելակերպի վրա։ Այն առաջին կանացի ամսագիրն է, որը անրադարձել է առողջության ռիսկի՝ պլաստիկ վիրահատություններին։

Ամսագրի տպաքանակը 1991 թվականին կազմում էր 250,000, մինչդեռ 2011 թվականին այն հատել էր 1 միլոնը։

Շատ գրողներ աջակցել են ամսագրին, օրինակ՝ Արթուր Միլլերը, Ջոն Ափդայկը, Ջումպա Լահիրին, Մայքլ Շեյբոնը, Քեթրին Հերիսոնը, Իսաբել Ալյենդեն և այլք։ Լուսանկարիչներ, որոնք աշխատել են Allure–ի համար՝ Մայքլ Թոմսոնը, Մարիո Տեստինոն, Պատրիկ Դեմարշելիեն, Թինա Բարնեյը, Մերլին Մինթերը, Սթիվեն Քլայնը, Սթիվեն Մեյսելը և այլք։

Ամսագրի շապիկին են հայտնվել Ջենիֆեր Էնիսթոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ջուլիա Ռոբերտսը, Անջելինա Ջոլին, Ռիզ Ուիզերսփունը, Վիկտորիա Բեքհեմը, Բեյոնսեն, Ֆերգին, Բրիթնի Սփիրսը, Նայա Ռիվերան, Ջեսսիկա Սիմփսոնը, Քեյթ Հադսոնը, Քրիստինա Ագիլերան, Ռիհաննան, Գվեն Ստեֆանին և այլք։

«Գեղեցկության ամենաները» մրցանակաբաշխություն խմբագրել

Allure–ը սկսեց իր «Գեղեցկության ամենանալավը» մրցանակաբաշխությունը 2009 թվականին, որը ընտրում էր գեղեցկության ամենալավ արտադրանքները՝ դիմահարդարման, մաշկի և մազերի խնամքի պարագաները խանութներում։

Մրցանակաբաշխության քվեարկությունը լինում է երկու տեսակի՝ անձնակազմի և ընթերցողների կողմից։ Allure–ի ստեղծած «հաղթողի կնիքը» օգտագործում են հաղթող արտադրանքները։

2010 թվականին iPhone–ի համար ստեղծվեց հավելված, որը ցույց է տալիս հաղթող ապրանքները և դրանք ձեռք բերելու միջոցները[3]։

Գլխավոր խմբագիրը խմբագրել

Լինդա Ուելսը 1980 թվականին ավարտեց Trinity College քոլեջը Հարթֆորդում (Կոնեկտիկուտ) և սկսեց զբաղվել ժուրնալիստիկայով։ Սկզբում աշխատել է Վոգ ամսագրի համար, որտեղ նա գրում էր հոդվածներ գեղեցկության, ֆիթնեսի և առողջության մասին։ Իսկ 1985 թվականին նա միացավ Նյու Յորք Թայմսին և դարձավ The New York Times Magazine ամսագրի խմբագիրներից մեկը։

Ստանալով գովասանքներ, նա ստեղծեց և դարձավ Allure–ի գլխավոր խմբագիրը։ 2006 թվականին նա ստեղծեց իր առաջին գիրքը՝ «Confessions of a Beauty Editor» վերնագրով։

Մրցանակներ խմբագրել

Allure–ի համար խմբագրել

  • The National Magazine մրցանակ դիզայնի համար (1994)
  • The Editorial Excellence մրցանակ (2001)
  • The Circulation Excellence մրցանակ Circulation Management գործակալության կողմից (2001)
  • Ring Leader 1996–ի փետրվարյան Նատալի Կուսզի հոդվածը ծանաչվեց 1997–ի ամերիկյան լավագույն հոդվածը
  • Ամսագիրը հայտնվել է Adweek–ի Թեժ ցանկում 1993, 1994, 1995, 2003 և 2007 թվականներին
  • Allure–ը արժանացել է 29 մրցանակի American Academy of Dermatology–ի կողմից, 9 ժուրնալիստական մրցանակ Fragrance Foundation–ի կողմից և Excellence in Media մրցանակ Skin Cancer Foundation–ի կողմից

Լինդա Ուելսի համար խմբագրել

  • The Achiever մրցանակ Cosmetic Executive Women–ի կողմից (2001)
  • The Matrix մրցանակ New York Women in Communications–ի կողմից (2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1054-7711
  2. 2,0 2,1 Smith, Stephanie D., "Allure Survives Early Blemishes and Turns 15," Women's Wear Daily, October 20, 2006.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.