Լիմա Բարրետո
Լիմա Բարետո կամ կնունքով՝ Աֆոնսո Էնրիկե Լիմա Բարրետո (բրազ.-պորտ.՝ Afonso Henriques de Lima Barreto, մայիսի 13, 1881[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[3] - նոյեմբերի 1, 1922[1][4][5][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի գրող, լրագրող։
Լիմա Բարրետո | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բրազ.-պորտ.՝ Afonso Henriques de Lima Barreto |
Ծնվել է | մայիսի 13, 1881[1][2] |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 1922[1][4][5][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գերեզման | Cemitério São João Batista |
Մասնագիտություն | լրագրող, գրող և վիպասան |
Լեզու | պորտուգալերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | Pre-modernism? |
Ուշագրավ աշխատանքներ | Triste Fim de Policarpo Quaresma? |
Lima Barreto Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Լիմա Բարրետոն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, աղքատ, խառնածին ընտանիքում ( եղել է մուլատ)։ 1888 թվականին Բրազիլիայում ստրկությունը վերանալուց հետո բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էր առաջացել։ Սակայն միջոցների սղության պատճառով Բարրետոն ստիպված է եղել հրաժարվել ճարտարագիտականն կրթություն ստանալուց և իրեն անմնացորդ նվիրել է լրագրությանը։
Բարետոյի գրական ստեղծագործություններից առանձնանում են սարկազմի և հեգնանքի ժանրերով գրվածները, որոնցում ակտիվորեն քննադատել է քաղքենիների և բուրժուազիայի ապրելակերպը։ Խորհրդայի Միության տարիներին Բարետոն համարվել է« Լատինական Ամերիկայի երկրների անկախության անխոնջ մարտիկ, հանրաճանաչ բրազիլացի դեմոկրատ, մտածող, ազգային գրող և հրապարակախոս»[6]։
Բարրետոն երկու անգամ հոգեբուժարան են տեղափոխել (1914 և 1918 թվականներին)։
Բարրետոյի ամենահայտնի ստեղծագործությունն է «Պոլիկարպո Կվարեսմայի տխուր վախճանը» վեպը, որի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ։ Բարրետոյի մյուս գրքերի զգալի մասը հրատարակվել են նրա մահվանից հետո միայն։ Ռուսաստանում հրատարակվել են նրա վեպերի մի քանի թարգմանություններ, մասնավորապես, 1965 թվականին ԽՍՀՄ-ում հրատարակվել է «Արխիվագետի նշումներ» վեպը[7], իսկ «Մարդ, որը գիտեր ճավայերեն» հեքիաթը հրատարակվել է Fenestro ամսագրում[8]։
ՄատենագրությունԽմբագրել
ՎեպերԽմբագրել
- Պոլիկարպո Կվարեսմայի տխուր վախճանը (1911 թվականից հրապարակվել է Ժուրնալ դի Կոմերսիո ամսագրում, 1915 թվականին լույս է տեսել առանձին գրքով) (Triste Fim de Policarpo Quaresma )
- Բժիշկ Բոգոլովի արկածները
- Նուման և Նիմֆան, (1915)
- Նոր Կալիֆորնիա (A Nova Califórnia 1910)
- Գոնզագ դե Սայի կյանքը և մահը (1919)
- Բրուզունդանգները (1923)
- Իսայիաս Քամինյու արխիվագետի նշումները
- Անհեթեթություններ
- Կլարա դոս Անժոս
ՀեքիաթներԽմբագրել
- Ժամբոնի թագավորության գործերը
ՀոդվածներԽմբագրել
- Ցուցահանդեսներ Մաֆուասայում
- Քաղաքային կյանք
- Մարգինալիա
Հուշեր և քննադատություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=xx0002597
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119050226 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural https://enciclopedia.itaucultural.org.br/pessoa6209/lima-barreto (порт.) — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ Елена Белякова Русский Амаду, или русско-бразильские литературные связи // Lib.ru. — 10 октября 2005.
- ↑ Лима Баррето «Записки архивариуса» // . — М: Художественная литература, 1965. — С. 184. — 50 000 экз.
- ↑ Лима Баррето «Человек, который знал яванский язык» // Fenestro. — 2009. — В. Ноябрь.
Արտաքին հղումներԽմբագրել
- Correa Felipe Botelho (2013)։ «A Postcard to an Anonymous Reader: Lima Barreto's Brazilian Diction in the Magazine Careta»։ Brasiliana - Journal for Brazilian Studies 2 (1): 70–94։ doi:10.25160/v2.i1/d4։ Վերցված է 2016-07-28 (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիմա Բարրետո կատեգորիայում։ |