Լիժիա Քլարկ
Լիժիա Քլարկ (պորտ.՝ Lygia Clark, հոկտեմբերի 23, 1920[1][2][3][…] կամ սեպտեմբերի 23, 1920[4], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա - ապրիլի 25, 1988[5][6] կամ ապրիլի 26, 1988[4][7], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[8]), բրազիլացի նկարիչ, քանդակագործ, որը լայնորեն հայտնի է իր նկարչական և ինստալացիոն աշխատանքներով։ Նրա անունը հաճախ կապվել է 20-րդ դարի կեսերի բրազիլական կոնստրուկտիվիստական շարժումների և Tropicalia շարժման հետ։ Բրազիլացի արվեստագետներ Ամիլկար դե Կաստրոյի, Ֆրանց Վայսմանի, Լիժիա Պապե և բանաստեղծ Ֆերեյրա Գուլլարի հետ միասին Քլարկը հիմնել է Նեոկոնկրետիզմ շարժումը։ 1960 թվականից սկսած Քլարկը դիտողների (որոնք հետագայում կկոչվեն որպես «մասնակիցներ») համար հայտնաբերել է իր արվեստի գործերի հետ շփվելու ուղիներ։ Քլարկի աշխատանքը վերաբերում է ներսի և դրսի, և, ի վերջո, «ես»-ի և աշխարհի միջև փոխհարաբերություններին[14]։
Լիժիա Քլարկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1920[1][2][3][…] կամ սեպտեմբերի 23, 1920[4] |
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա |
Մահացել է | ապրիլի 25, 1988[5][6] (67 տարեկան) կամ ապրիլի 26, 1988[4][7] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[8] |
Քաղաքացիություն | ![]() |
Ուսուցիչ | Ռոբերտո Բուրլե Մարքս[10], Արպադ Սենեշ[10], Իսահակ Դոբրինսկի[10], Ֆեռնան Լեժե[10] և Զելյա Սալգադու[11] |
Ոճ | Antropophagia?[12] |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, համալսարանի դասախոս, performance artist, ինստալյացիոն արտիստ և արվեստագետ |
Աշխատավայր | Փարիզի համալսարան[10] |
Անդամություն | Grupo Frente?[8] և Նեոկոնկրետիզմ[13][8] |
![]() |
Գերտրուդ Գոլդշմիդտի և Միրա Շենդելի հետ միասին դարձել են 20-րդ դարի երկրորդ կեսի հարավամերիկյան ամենահայտնի նկարիչները։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 23-ին Բելու Օրիզոնտիում, իրավաբանների ընտանիքում։ Հայրը՝ Ջեիր Պերեյրա Լինսը (Jair Pereira Lins), իրավաբան է եղել և Գերագույն դատարանի նախագահի որդին, մայրը՝ Ռուտ Մենդես Պիմենտելը (Ruth Mendes Pimentel), եղել է փաստաբանի դուստր։ Լիժիան եղել է ընտանիքում երրորդ երեխան, որտեղ մեծանում էին նաև Մարիա Բեատրիսը, Սոնյան և Ֆրանցիսկոն[15]։
1947 թվականին նա տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո՝ սովորելու բրազիլացի լանդշաֆտային ճարտարապետ Ռոբերտո Բուրլի Մարքսի և քանդակագործ Զելյա Սալգադոյի մոտ՝ որոշելով դառնալ նկարիչ։ 1950 թվականին Լիժիան մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Արպադ Սենեշի, Իսահակ Դոբրինսկու և Ֆերնան Լեժեի մոտ։ 1952 թվականին Փարիզում Էնդոպլաստիկայի ինստիտուտում (Institut Endoplastique) իր առաջին անհատական ցուցահանդեսից հետո նկարչուհին վերադարձել է Ռիո դե Ժանեյրո և ցուցադրվել Բրազիլիայի կրթության և մշակույթի նախարարությունում։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Grupo Frente, 1956 |
Լիժիա Քլարկը Grupo Frente խմբի հիմնադիրներից է, որը ստեղծվել է 1954 թվականին։ Նվիրվելով տարածության ուսումնասիրությանը՝ նա միացել է նկարիչներ Էլիո Օյտիսիկային, Դեսիո Վիեյրային, Աբրահամ Պալատնիկին, Ժոաո Ժոսե դա Կոստային, Իվան Սերպային և մյուսներին։ 1957 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է National Concrete Art Exhibition-ի առաջին ազգային ցուցահանդեսին։ Մասնակցել է «Superfícies Moduladas, 1952-57»-ին և «Planos em Superfície Modulada, 1956-58»-ին։ 1954 թվականին նա իր «Composições» ստեղծագործությամբ մասնակցել է Վենետիկի բիենալեին, որին կրկին մասնակցել է 1968 թվականին։ 1961 թվականին Սան Պաուլոյի արվեստի միջազգային բիենալեում ստացել է լավագույն քանդակագործի մրցանակը։ Ստեղծել է ինստալյացիաներ և աշխատել մարմնի նկարչության (բոդի արթ) ոլորտում[15]։
1959 թվականին միացել է I Exposição de Arte Neoconcreta էքսպոզիցիային՝ ստորագրելով Neoconcreto մանիֆեստը[16] Ամիլկար դե Կաստրոյի, Ֆերեյրա Գուլլարի, Ֆրանց Վայսմանի, Լիժիա Պապեի, Ռեյնալդո Ժարդիմի և Տեոն Սպանուդիսի (Theon Spanudis[17][18]) հետ։
Իր կարիերայի առաջին տասնամյակում նկարչությանը և քանդակագործությանը նվիրվելուց հետո, 1966 թվականից հետո Լիժիա Քլարկը հայտարարել է, որ հրաժարվում է արվեստից[19]։ 1970-ականների սկզբին նա արվեստ է դասավանդել Սորբոնում։ Հետագա ժամանակաշրջանում Քլարկը նաև ուսումնասիրել է զգայական ընկալման գաղափարը իր արվեստի միջոցով։ 1979-1988 թվականներին նա ավելի շատ շարժվել է դեպի արտ-թերապիայի կողմը, այլ ոչ թե նոր գործեր ստեղծել՝ օգտագործելով իր արտ-թերապիան հոգեկան խանգարումներ (փսիխոզ) ունեցող հիվանդներին բուժելու համար։ 1980-ականների սկզբից Լիժիա Քլարկը աստիճանաբար դանդաղեցրել է իր գործունեության տեմպերը։ 1983 թվականին լույս է տեսել նրա Livro Obra[20] գիրքը սահմանափակ տպաքանակով, որը պատմում է նկարչի ստեղծագործական էվոլյուցիայի մասին՝ սկսած նրա ամենավաղ ստեղծագործություններից մինչև վերջնական ոչ կոնկրետ փուլերը։ 1977 թվականին Քլարկը վերադարձել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մահացել է սրտի կաթվածից 1988 թվականի ապրիլի 25-ին՝ իր տանը։
1986 թվականին Ռիո դե Ժանեյրոյի կայսերական պալատում անցկացվել է IX Salão de Artes Plásticas ցուցահանդեսը՝ հատուկ էքսպոզիցիայով, որը նվիրված է եղել Էլիո Օյտիսիկին և Լիժիա Քլարկին։ Ցուցահանդեսը եղել է միակ խոշոր հետահայաց ցուցադրությունը՝ նվիրված Լիժիա Քլարկին իր կենդանության օրոք։
2015 թվականի հոկտեմբերի 23-ին Google-ը թողարկել է թեմատիկ նկարների շարք՝ նվիրված նկարչի 95-ամյակին, որտեղ Google-ի պատկերանշանը ոճավորված է նրա «Bichos» ստեղծագործության նմանությամբ։
2018 թվականի ապրիլին «Ռադիոմշակույթ» ալիքը Ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանի հետ միասին եթեր է հեռարձակել «Լիժիա Քլարկ։ Շարժական կառույցներ» հաղորդումը[21]։
Անձնական կյանք խմբագրել
Լիժիա Քլարկը 18 տարեկանում ամուսնացել է ինժեներ Ալուիսիո Քլարկ Ռիբեյրոյի (պորտ.՝ Aluísio Clark Ribeiro) հետ և վերցրել նրա ազգանունը[22]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալվարոն, Էդուարդոն և Էլիզաբետը[15]։
Վաճառքի ռեկորդներ խմբագրել
2013 թվականի մայիսին Լիժիա Քլարկի «Contra Relevo» աշխատանքը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 4,5 միլիոն ռեալով՝ դառնալով աճուրդում վաճառված ամենաթանկ բրազիլական աշխատանքը[23][24]։
Նույն տարվա օգոստոսին նրա «Superfície Modulada nº 4» կտավը վաճառվել է Bolsa de Arte de São Paulo-ի աճուրդում 5,3 միլիոն ռեալով՝ դառնալով այդ ժամանակ Բրազիլիայում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ գործը[23][25]։
2015 թվականին Քլարկն առաջնության դափնին զիջել է Ալբերտո դա Վեյգ Ջինյարին, որի «Vaso de Flores» կտավը վաճառվել է 5,7 միլիոն ռեալով[15]։
2014 թվականին Sotheby's աճուրդում Քլարկի Bicho-Em-Si-Md (No. IV) (1960) ալյումինե ծալովի քանդակը վաճառվել է 1,2 միլիոն դոլարով՝ կրկնակի գերազանցելով մեկնարկային գնին[26]։
Հավաքածուներ խմբագրել
Քլարկի աշխատանքները պահվում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[27], Թեյթ Մոդեռնում (Լոնդոն)[28] Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում[29], MAM (Ռիո դե Ժանեյրո), Ռեյնա Սոֆիա թանգարանում (MՄադրիդ)[30], Ուոլքեր արվեստի կենտրոնում (Մինեապոլիս), Փարիզի Պոմպիդու կենտրոնում հավաքածուներում։
Մատենագիտություն խմբագրել
- Guy Brett, "The Proposal of Lygia Clark". In: Catherine de Zegher (ed.), Inside the Visible. The Institute of Contemporary Art, Boston & MIT Press, 1996.
- Lygia Clark, "Nostalgia of the Body". In: October. The Second Decade, 1986-1996. October Books / MIT Press, 1997.
- Cornelia Butler and Luis Pérez-Oramas, Lygia Clark: The Abandonment of Art, 1948-1988 (New York: The Museum of Modern Art), 2014.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Lygia Clark (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Lygia Clark — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 6,0 6,1 6,2 Carvalho D., Sales J. Clark, Lygia // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T017960
- ↑ 7,0 7,1 7,2 https://portal.lygiaclark.org.br/linha-do-tempo
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 https://hammer.ucla.edu/radical-women/artists/lygia-clark/
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 https://www.theartstory.org/artist/clark-lygia/life-and-legacy/
- ↑ https://theartstory.org/artist/clark-lygia/life-and-legacy/
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/anthropophagia
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/n/neo-concrete
- ↑ Clark Lygia, Bois Yve-Alain (Summer 1994)։ «Nostalgia of the Body»։ October 69: 85–109։ JSTOR 778990։ doi:10.2307/778990
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Biografia de Lygia Clark»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-28-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «MANIFESTO NEOCONCRETO»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-28-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Theon Spanudis»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Theon Spanudis»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ Ken Johnson (May 2, 2014), See It, Feel It, Touch It, Be Healed Archived 2019-08-28 at the Wayback Machine. New York Times.
- ↑ «Livro-Obra | Lygia Clark»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-28-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Лижия Кларк. Мобильные конструкции»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-28-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Lygia Clark | Nicolás Sieber»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-28-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ 23,0 23,1 Tela de Lygia Clark bate recorde e é vendida por 5,3 milhões de reais em leilão Revista Veja (agosto de 2013)
- ↑ Novo recorde brasileiro: obra de Lygia Clark é arrematada por US$ 2,2 milhões em leilão Archived 2016-09-27 at the Wayback Machine. Blouinartinfo
- ↑ Tela é vendida a preço recorde Archived 2019-08-28 at the Wayback Machine. Jornal Estadão
- ↑ Laurie Rojas (May 29, 2014), Lygia Clark’s critters crawl to top auction spot Archived 2014-06-07 at the Wayback Machine. The Art Newspaper.
- ↑ «Lygia Clark | MoMA»։ The Museum of Modern Art (անգլերեն)
- ↑ «Lygia Clark 1920–1988»։ Tate.org։ Վերցված է 12 October 2022
- ↑ «Lygia Clark Planos em superfície modulada no. 5»։ mfah.org։ Վերցված է 12 October 2022
- ↑ «Clark, Lygia»։ museoreinasofia.es (իսպաներեն)
Արտաքին հղումներ խմբագրել
- Անձնական կայքArchived 2019-08-28 at the Wayback Machine.
- Lygia Clark
- MoMA tem primeira grande retrospectiva de Lygia Clark nos EUAArchived 2019-09-12 at the Wayback Machine.
- Բրազիլական արվեստը հենվում է օտարերկրյա գիտակների վրաArchived 2019-08-28 at the Wayback Machine.