Կարոլինա Բոնապարտ (Caroline Bonaparte, լրիվ անունը Maria Nunziata Carolina Buonaparte, մարտի 25, 1782(1782-03-25)[1][2][3], Այաչչո - մայիսի 18, 1839(1839-05-18)[4][1][2][…], Ֆլորենցիա, Իտալիա), Նապոլեոն Բոնապարտի քույրերից ամենափոքրը։

Կարոլինա Բոնապարտ
 
Մասնագիտություն՝ Կոնսորտ թագուհի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 25, 1782(1782-03-25)[1][2][3]
Ծննդավայր Այաչչո
Վախճանի օր մայիսի 18, 1839(1839-05-18)[4][1][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայր Ֆլորենցիա, Իտալիա
Թաղված Ognissanti Church
Դինաստիա Արքայազն Մյուրատ և Բոնապարտներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Կառլո Բուոնապարտ[5]
Մայր Լետիցիա Ռամոլինո[5]
Ամուսին Յոախիմ Մյուրատ[5] և Francesco Macdonald?[5]
Զավակներ Արքայազն Աշիլ Մյուրատ[5], Լյուսիեն Մյուրատ, Luisa Rasponi Murat? և Letizia Murat?[2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան

1800 թվականից Յոախիմ Մյուրատի կինը, 1808-1815 թվականներին Նեապոլի թագուհին։

Կենսագրություն խմբագրել

1793 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1797 թվականի ամռանը՝ իր քրոջ՝ Էլիզա Բոնապարտի մեղրամսի ժամանակ, Իտալիայում Կարոլինան ծանոթացել է իր եղբոր բանակի գեներալի՝ 30-ամյա Յոախիմ Մյուրատի հետ և սիրահարվել նրան։ 1798 թվականին նրան ուղարկել են Մադամ Կամպանի պանսիոն՝ կրթություն ստանալու համար, որտեղ ընկերացել է Հորտենզիա Բոգարնեի հետ[6]։

Նապոլեոնը չի համաձայնել, որ իր քույրը ամուսնանա Մյուրատի հետ՝ ցանկանալով նրան ամուսնացնել գեներալ Ժան Վիկտոր Մորոյի հետ, սակայն երկար հորդորումներից հետո ստիպված էր համաձայնել։ 1800 թվականի հունվարի 18-ին ամբողջ ընտանիքի ներկայությամբ կնքվել է ամուսնական պայմանագիր, իսկ հունվարի 20-ին Մորտֆոնտենում տեղի է ունեցել հարսանիք։ Սկզբում ամուսիններն ապրել էին Փարիզի Բրիոն հյուրանոցում, հետո շատ ժամանակ են անցկացրել նաև Միլանում։ 1805 թվականին Կարոլինան Նապոլեոնից ստացել Է Ելիսեյան պալատը գնելու թույլտվություն և գումար։ Ամուսնու հետ նա վերականգնել է պալատը՝ լցնելով այն արվեստի ստեղծագործություններով, և այնտեղ սրահ է բացել։ Կոմսուհի Աննա Պոտոցկայայի խոսքերով[7]

  Հակառակ իր քույրերի՝ Կարոլինան չէր տարբերվում դասական գեղեցկությամբ։ Նա ուներ եռանդուն դեմք, մաշկի շլացուցիչ գույն` ինչպես շիկահերների մեծ մասը, անթերի կազմվածք և ձեռքեր, և, չնայած ազնվական ծնունդ ունենալուն, այնուամենայնիվ, ունեցել է թագավորական կեցվածք։ Թալեյրանը նրա մտքի մասին ասել է, որ գեղեցիկ կնոջ գլուխը հենված է պետական գործչի ուսերին:  
 
Կարոլինան՝ Մյուրատի երեխաների հետ

Նապոլեոն Բոնապարտի սիրելի քույրը՝ փառասեր Կարոլինան, իշխանության է ձգտել ոչ պակաս, քան իր եղբայրը, և 1806 թվականին դարձել է Կլևրի և Բերգի մեծ դքսուհին, 1808 թվականին նշանակվել Նեապոլի թագուհի։ Կարոլինան օգնության համար իր մոտ է հրավիրել պետական գործիչներ Ժան-Անդոշ Յունոտին, Շառլ-Մորիս Թալեյրանին և Ժոզեֆ Ֆուշեին։

1810 թվականին Կարոլինան եղբոր ցանկությամբ մեկնել է Մյունխեն՝ հանդիպելու Նապոլեոնի հարսնացուի՝ Մարիա-Լուիզայի հետ, և նրան ուղեկցել Փարիզ։ Նապոլեոն Բոնապարտի որդու՝ Նապոլեոն II-ի լույս աշխարհ գալը խորտակել է Կարոլինայի երազանքներն այն մասին, որ նրա ավագ որդին՝ Նապոլեոն-Աքիլես Մյուրատը, կդառնա իր եղբոր ժառանգորդը։ 1813 թվականին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Նապոլեոնի կրած պարտությունից հետո, Կարոլինան քաղաքական և «սիրային» դաշինք է կնքել Նապոլեոնի թշնամի Կլեմենս Մետեռնիխի հետ, որը հարյուր օր փորձել է Մյուրատների թիկունքում պահել գահը, սակայն ապարդյուն։ Նապոլեոնը վստահ էր, որ Մյուրատը հենց «կնոջ պատճառով է անցել թշնամու կողմը»։

1815 թվականի հոկտեմբերի 13-ին Իտալիայի Կալաբրիա մարզում՝ Պիցոյում, Մյուրատին գնդակահարել են Ֆերդինանդ IV արքայի հրամանով։ Մյուրատ այրին՝ Կարոլինան, փախել է Ավստրիա։ Գրանցվելով կոմսուհի Լիպոնի անվան տակ՝ նա սկզբում բնակվել է Վիեննայի մոտ գտնվող Հայնբուրգ ամրոցում, ապա 1817 թվականից՝ Ֆրոսդորֆ կալվածքում։ 1824 թվականին նա բնակություն հաստատելու իրավունք է ստացել Տրիեստից ոչ հեռու՝ «Կամբո Մարցո» վիլլայում։ 1830 թվականին Լուի Ֆիլիպ I-ը Կարոլինային թույլ է տվել այցելել Ֆրանսիա[8]։

1831 թվականին Կարոլինան Ֆլորենցիայի Գրիֆոնի ապարանքում բնակություն հաստատելու թույլտվություն է ստացել, որտեղ, ըստ Կոմս Բուտուրլինի, ապրել է բաց տանը և իր շփման պարզությամբ և ջերմ բարեհամբույրությամբ վայելել համընդհանուր հարգանք և կապվածություն[9]։ Կարոլինա Բոնապարտը մահացել է 1839 թվականի մայիսին Ֆլորենցիայում և թաղվել Ամենայն Սրբերի եկեղեցում։ Նրա վախճանը համընդհանուր վիշտ է առաջացրել մի քաղաքում, որտեղ շատերը նրան ջերմորեն սիրել են։

Զավակներ խմբագրել

  • Նապոլեոն-Աքիլես Մուրատ (1801—1847),
  • Լետիցիա-Յոզեֆ Մյուրատ (1802—1859),
  • Նապոլեոն Լյուսիեն Մյուրատ (1803—1878),
  • Լուիզա-Ժյուլի Մյուրատ (1805—1889)։

Կերպարանքը ֆիլմում խմբագրել

  • «Մադամ Սան-Ժեն» (համր, ԱՄՆ, 1925 թվական)՝ դերասանուհի Արլեթ Մարշալ
  • «Նապոլեոն» (համր, Ֆրանսիա, 1927 թվական)՝ դերասանուհի Պյերետա Լուգանդ
  • «Մադամ Սան-Ժեն» (Ֆրանսիա, 1941 թվական)՝ դերասանուհի Ջին Ռեյնհարտ
  • «Մադամ Սան-Ժեն» (Արգենտինա, 1945 թվական)՝ դերասանուհի Դելֆի դե Օրտեգա
  • «Դեզիրե․ Ֆրանսիայի կայսեր սերը» (ԱՄՆ, 1954 թվական)՝ դերասանուհի Ջուդի Լեսթեր
  • «Նապոլեոն. ճանապարհ դեպի վեր» (Ֆրանսիա, Իտալիա, 1955 թվական)՝ դերասանուհի Աննա Ամենդոլա
  • «Աուստերլիցի ճակատամարտը» (Ֆրանսիա, Իտալիա, Հարավսլավիա, 1960 թվական)՝ դերասանուհի Դանիելա Ռոկան
  • «Մադամ Սան-Ժեն» (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, 1961 թվական)՝ դերասանուհի Անալիա Գադե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
  6. Frances Mossiker "Napoleon and Joséphine, pp.282-84.
  7. А. Потоцкая. Мемуары графини Потоцкой, 1794—1820. — М.: Кучково поле, 2005. — 303 с.
  8. Caroline Bonaparte
  9. Записки графа М. Д. Бутурлина. Т. 1. — М.: Русская усадьба, 2006. — С. 473.

Գրականություն խմբագրել

  • Сергей Нечаев Каролина Бонапарт. — АСТ-Пресс Книга, 2005. — 272 с. — (Знак судьбы). — 5000 экз. — ISBN 5-462-00400-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Բոնապարտ» հոդվածին։