Լեոպոլդ VI (Ավստրիայի դուքս)
Լեոպոլդ VI Փառավոր (գերմ.՝ Leopold VI, հոկտեմբերի 15, 1176 - հուլիսի 28, 1230, Կասինո, Պապական մարզ[1]), 1198 թվականից Ավստրիայի դուքս, իսկ 1194 թվականից Շտիրիայի դուքս Բաբենբերգների տոհմից։
Լեոպոլդ VI գերմ.՝ Luitpold VI | |||
| |||
---|---|---|---|
1198 թվականի ապրիլի 13 - 1230 թվականի հուլիսի 28 | |||
Նախորդող | Ֆրիդրիխ I | ||
Հաջորդող | Ֆրիդրիխ II | ||
| |||
1194 - 1230 թվականի հուլիսի 28 | |||
Նախորդող | Լեոպոլդ V | ||
Հաջորդող | Ֆրիդրիխ II | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | Ավստրիացի | ||
Դավանանք | քրիստոնյա | ||
Ծննդյան օր | 1170 | ||
Վախճանի օր | հուլիսի 28, 1230 | ||
Վախճանի վայր | Կասինո, Ֆրոզինոնե, Լացիո, | ||
Թաղված | Lilienfeld Abbey | ||
Դինաստիա | Բաբենբերգներ | ||
Հայր | Լեոպոլդ V | ||
Մայր | Ելենա Արպադ | ||
Ամուսին | Ֆեոդորա Անգել | ||
Զավակներ | Մարգարիտա ֆոն Բաբենբերգ, Ֆրիդրիխ II, Կոնստացիա Ավստրիացի, Ֆերտրուդա Բաբենգեր, Հենրիխ Ավստրիացի, Ագնեսա ֆոն Բաբենբերգ | ||
Կենսագրություն
խմբագրելԼեոպոլդ VI-ը Ավստրիայի և Շտիրայի դուքս Լեոպոլդ V-ի և Գեզա II թագավորի դուստր Ելենա Հունգարացու փոքր որդին էր։
1194 թվականին հոր մահից հետո նա ժառանգեց Շտիրիայի դքսությունը, բայց արդեն չորս տարի անց մահացավ նրա եղբայր Ֆրիդրիխ I-ը և Լեոպոլդ VI-ը բարձրացավ Ավստրիայի գահին։
Արտաքին քաղաքականության մեջ Լեոպոլդը շարունակում էր Բաբենբերգների տոհմից իր նախնիների ավանդույթները և Հոհենշտաուֆենների կայսրությունում գվելֆների դեմ պայքարը պահպանում էր։ Այդպիսով նա կարողացավ կանխել Հռոմի պապի հետ բաց պառակտումը, ինչը Լեոպոլդին թույլ տվեց կայսեր և Պապի բանակցությունների մեջ կատարել միջնորդի դեր կատարել։
Ավստրիայի դուքսի հեղինակությունը Գերմանիայում բարձրացրեց Լեոպոլդ VI-ի դուստր Մարգարիտայի և Ֆրիդրիխ II կայսեր որդի Հենրիխ Հոհենշտաուֆենի ամուսնությունը։ Բացի 1226 թվականին չեխերի անհաջող ներխուժումն Ավստրիա, Լեոպոլդ VI-ի կառավարման շրջանում իր պետությունը չէր մասնակցում ռազմական հակամարտությունների։
Լեոպոլդ VI վարում էր ակտիվ եկեղեցական կյանք։ Նա աջակցում էր ասպետական և մուրացիկ միաբանությունները, հատկապես Ցիստերցիականներին և հիմնում էր վանքեր (1202 թվականին Ստորին Ավստրիայում Լիլիենֆելդի վանք)[2]։ Դուքսը նաև մասնակցեց հարավ-ֆրանսիական հերետիկոսները 1212 թվականի Ալբիգոյան արշավանքին, իսկ հետո Արագոնի արքայի հետ կռվեց իսպանաբնակ մավրերի դեմ։
1216 թվականին Լեոպոլդ VI-ը Խաչակրաց հինգերորդ արշավանքի ժամանակ խաչակիրների բանակի կազմում մեկնեց Եգիպտոս և մասնակցեց Դամիետայի գրավմանը[3]։
Դուքսը նաև զբաղվում էր Ավստրիայում ու Շտիրիայում առևտրի և արհեստի զարգացմամբ։ Նրա օրոք քաղաքի կարգավիճակ ստացան Լինցը, Էնսը (1212 թվական), Վիեննան (1221 թվական), ինչը նպաստեց այս քաղաքների արագ զարգացմանը։ Վիեննան Լեոպոլդ VI օրոք դարձավ Գերմանիայի ամենակարևոր քաղաքներից մեկը։ Առևտրի վերելքը, հատկապես Չեխիայի, Հունգարիայի և Բավարիայի ու Իտալիայի միջնորդությամբ, ապահովեց պետական եկամուտների զգալի աճը, ինչը թույլ տվեց դուքսին լայնածավալ շինարարություն տանել։ Մասնավորապես, առաջին անգամ Դանուբի շրջանում սկսեցին կանգնեցնել գոթական կառույցներ (Կլոստերնոյբուրգի եկեղեցին)։ Լեոպոլդ VI-ի արքունիքում նշանավոր գերմանական միննեզինգների մի ամբողջ փառաշարք էր ստեղծագործում. Վալտեր ֆոն դեր Ֆոգելվեյդե, Նեյդխարտ ֆոն Ռոյենտալ, Ուլրիխ ֆոն Լիխտենշտեյն։ Հնարավոր է, որ հենց դուքսի արքունիքում է ստեղծվել հռչակավոր «Նիբելունգների երգը»[1]։
Լեոպոլդի ժամանակ Ավստրիայի դքսության միջնադարյան ծաղկման շրջան էր. կայուն միջազգային դրության և Եվրոպայում Բաբենբերգների բարձր հեղինակության միջոցով երկիրը վերապրեց տնտեսական և մշակութային վերելք։
Ամուսին և երեխաներ
խմբագրել- (1203) Ֆեոդոր Անգելինա (մահացել է 1246 թվականին), Բյուզանդիայի կայսր Իսահակ II-ի աղջիկը կամ եղբոր աղջիկը
- Լեոպոլդ (1208-1216)
- Հենրիխ (1208-1228), 1225 թվականին ամուսնացել է Թյուրինգայի լանդկոմս Հերման I-ի աղջիկ Ագնեսայի հետ
- Ֆրիդրիխ II (1210-1246), 1230 թվականից Ավստրիայի և Շտիրայի դուքս
- Մարգարիտա (մահացել է 1267 թվականին), 1225 թվականին ամուսնացել է Գերմանիայի թագավոր Հենրիխ VII-ի հետ, 1252 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Չեխիայի թագավոր Պրեժեմիսլ Օտոկար II-ի հետ
- Ագնեսա (1206-1226), 1222 թվականին ամուսնացել է Սաքսոնիայի դուքս Ալբրեխտ I-ի հետ
- Կոնստացիա (1212-1243), 1234 թվականին ամուսնացել է Մայսենի մարկկոմս Հենրիխ III Վետտենիի հետ
- Գերտրուդա (մահացել է 1241), 1238 թվականին ամուսնացել է Թյուրինգայի լանդկոմս Հենրիխ Ռասպի հետ։
Ծագումնաբանություն
խմբագրելԼեոպոլդ VI (Ավստրիայի դուքս)-ի նախնիները | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ VI (Ավստրիայի դուքս)» հոդվածին։ |