Բացել գլխավոր ցանկը

Դամիետայի պաշարում (1218 մայիսի 29-1219 նոյեմբերի 5) Եգիպտոսում տեղի ունեցած՝ Խաչակրաց հինգերորդ արշավանքի միակ ռազմական բախումը։ Մեկ տարուց ավել տևած պաշարման արդյունքում խաչակիրներին հաջողվեց նվաճել Դամիետա (արաբ․՝ دمياط‎‎) նավահանգիստը։

Դամիետայի պաշարում
Խաչակրաց հինգերորդ արշավանք
Belagerung von Damiette 1218.jpg
'
Թվական 1218 մայիսի 29-1219 նոյեմբերի 5
Վայր Դամիետա, Եգիպտոս
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Cross templars.svg Խաչակիրներ
Armoiries de Jérusalem.svg Երուսաղեմի թագավորություն
Flag of Ayyubid Dynasty.svg Այուբյանների սուլթանություն
Հրամանատարներ
Armoiries de Jérusalem.svg Ժան I

Brasão Cardeal Paio Galvão.svg Պայո Գալվաու

Flag of Ayyubid Dynasty.svg Մալիք ալ-Քամել
Կողմերի ուժեր
35,000 մարդ 70,000 մարդ
Կորուստներ
անհայտ անհայտ

Բովանդակություն

ՆախապատմությունԽմբագրել

1218 թվականին Երուսաղեմի արքա Ժան I-ի՝ Այուբյանների սուլթանությանը պարտության մատնելու մի շարք ապարդյուն փորձերից հետո, որոշում է գրավել Եգիպտոսի Ալեքսանդրիա և Դամիետա նավահանգիստները, հետագայում դրանք Երուսաղեմի հետ փոխանակելու նպատակով։ Արքային աջակցության պատրաստակամություն հայտնեցին Ջենովայի հանրապետության նավատորմը հայր և որդի Դորիաների հրամանատարությամբ, ինչպես նաև ֆրիզյան նավատորմը Վիլհելմ I-ի հրամանատարությամբ։ Նավերից մեկի հրամանատարը նշանավոր ծովահեն Ալմաննո դա Կաստոն էր։ Հռոմի Պապ Հոնորիոս III-ը պատվիրակ արշավանքի պատվիրակ նշանակեց Պայո Գալվաուին։

Դամիետայի պաշարումԽմբագրել

1218 թվականի մայիսի 29-ին խաչակրաց նավատորմը ժամանեց Դամիետա։ Օգոստոսի 24-ին նրանց հաջողվեց անցնել Նեղոսը։ Սուլթան Մալիք ալ-Ադիլը մահացավ օգոստոսի 31-ին։ Նրան Եգիպտոսում հաջորդեց Մալիք ալ-Քամելը, իսկ Սիրիայում՝ Մալիք ալ-Մու'ազզամը[1]։

 
Ֆրիզ խաչակիրները հարձակվում են Դամիետայի աշտարակի վրա

Պապի պատվիրակը արևելք ժամանեց 1218 թվականի սեպտեմբերի վերջին, հետագայում խաչակիրներին հաջողվում է զբաղեցնել Նեղոս գետ նավերի մուտքը վերահսկող աշտարակը։ Եգիպտոսի նորընտիր սուլթան ալ-Քամելը, հայտնվել էր ծանր իրավիճակում, քանզի նրա եղբայրներից մեկը վասսալներից մեկի հետ համաձայնության գալով, որոշել էր գահընկեց անել Քամելին, առաջարկելով խաչակիլներին Երուսաղեմի թագավորության նախկին տարածքները բացառությամբ Տրանսհորդանանի։ Հենց սա էր հանդիսանում Ժան I-ի նախաձեռնած խաչակրաց արշավանքի նպատակը։ Սակայն Պապի պատվիրակը չհամաձայնվեց այդ պայմաններին[2]։ Պայո Գալվաուն իտալացի խաչակիրներին գլխավորելով, Ժանի հետ կոնֆլիկտի մտավ, վերջինիս աջակցում էին սիրիական բարոնները և ֆրանսիացի խաչակիրները[3]։

Խաչակիրները դաշինք են կնքում Ռումի սուլթան Քեյքավուս I-ի հետ, վերջինս Սիրիայից հարձակվում է Այուբյանների սուլթանության վրա, այս դաշինքի շնորհիվ խաչակիրները կարողացան ուժերը կենտրոնացնել հարավում, չմտահոգվելով ալևելյան սահմանների համար։ Դամիետայի սովից և հիվանդություններից թուլացած կայազորը հանձնվեց 1219 թվականի նոյեմբերի 5-ին։

Հետևանքներ և արդյունքԽմբագրել

Նավահանգիստը գրավելուց անմիջապես հետո, երկու հակամարտող խաչակրաց ուժերի միջև հասունացավ նոր պայքար քաղաքում իշխանություն հաստատելու համար։ 1219 թվականի դեկտեմբերի 21-ին իտալացիները փորձեցին վռնդել ֆրանսիացիներին Դամիետայից։ Հունվարի 6-ին ընդհակառակը՝ ֆրանսիացիները փորձեցին մենիշխանություն հաստատել քաղաքում։ 1220 թվականի փետրվարի 2-ին խաչակիրները ժամանակավոր հաշտության պայմանագիր կնքեցին։ Իտալացիները ցանկանում էին նավահանգստում գաղութ կազմավորել և զբաղվել առևտրով, այն պարագայում, երբ ֆրանսիացիների նպատակն էր փախանակել Դամիետան Երուսաղեմի թագավորության 1187 թվականին բռնազավթված տարածքների հետ։ Ժան դը Բրիենը փորձեց զենքի ուժով քաղաքում իր իշխանությունը հաստատել, մինչդեռ Պայո Գալվաուն սպառնաց բոլոր նրանց ովքեր զենք կբարձրացնեն, վտարել եկեղեցուց։ Դրանից հետո Ժան դը Բրիենը լքեց արշավանքը, իսկ քաղաքը թողեց Պապի պատվիրակին[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գռոսսո, 1936, էջ 236–240
  2. Գռոսսո, 1936, էջ 249–250, 253–254
  3. Գռոսսո, 1936, էջ 238–240
  4. Գռոսսո, 1936, էջ 254–259

ԳրականությունԽմբագրել

  • Augustin Calmet. Histoire universelle, sacrée et profane depuis le commencement du monde jusqu'à nos (ֆր.)
  • Louis Sébastien Le Nain de Tillemont. Vie de saint Louis, roi de France [1] (ֆր.)