Լեոպոլդ Լեֆլյոր (հայտնի է նաև որպես Լոֆֆեր[5], լեհ.՝ Leopold Löffler; հոկտեմբերի 27, 1827[6], Ժեշուվփետրվարի 6 1898, Կրակով), լեհ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, 1886 թվականից սկսած Վիեննայի կերպարվեստի ակադեմիայի անդամ է և իր արտիստիկ կարիերայի գագաթնակետի[5]` 1878 թվականին, Լեոֆլերին Կրակով է հրավիրել Յան Մատեյկոն(Ավստրո-Հունգարիա):

Լեոպոլդ Լեֆլյոր
Loeffler portet.png
Ծնվել էհոկտեմբերի 27, 1827(1827-10-27)[1] կամ մոտ. 1830[2]
ԾննդավայրRadymno, Jarosław County, Podkarpackie Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էփետրվարի 6, 1898(1898-02-06)[3][4][1]
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունԼեհաստան և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Leopold Löffler Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում: 1845 մեկնել է Վիեննա, որտեղ ընդունվել է կերպարվեստի ակադեմիա, որտեղ և ստաժավորվել է XIX դարի առաջին կեսի ավստրիական հայտնի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ:

1856 թվականին դուրս է եկել ակադեմիայից, որպեսզի ուսումը շարունակի Մյունխենում, ապա Փարիզում: 1860 վերադարձել է Վիեննա, որտեղ նկարել է և աշխատել որպես ուսուցիչ: Դարձել է հայտնի նկարիչ, ում պատվիրատուների թվում էին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը և կոմս Էստերխազին: Եղել էր Վիեննայի կերպարվեստի Ակադեմիայի անդամ:

1877 թվականին Յան Մատեյկոյի հրավերով վերադարձել է հայրենիք և Կրակովի կերպարվեստի դպրոցում զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը: Աշխատել է որպես բնորդից նկարելու և 20 տարվա ընթացքում ակադեմիական գեղանկարչության կուրսերի դասավանդող: Կրթել է հայտնի նկարիչների մի ամբողջ սերունդ, որոնց թվին են պատկանում Ոյցեխ Վեյսը, Լեոնարդ Վինտերովսկին, Վինսենթ Ոձինովսկին, Վլոձիմեժ Տետմայերը, Ադամ Բադադովսկին, Զդիսլավ Յասինսկին, Յուլիան Պանկևիչը և այլն նկարիչներ:

Մահացել է Կրակովում և թաղվել է Ռայովիցի գերեզմանոցում

ՍտեղծագործականԽմբագրել

Լեոպոլդ Լեֆլյորը մի շարք ժանրային և պատմական կտավների, այդ թվում նաև դիմանկարների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելել 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրա վերարտադրությունները հաճախ որպես բացիկներ և վիմագրություններ հայտնվում են ամսագրերում և թերթերում:

Ընտրյալ աշխատանքներԽմբագրել

  • Հետման Ստեֆան Չարնեցի մահը
  • Կայսր Ռուդոլֆ I-ը ճակատամարտի ժամանակ Մորավսկի մարտադաշտում
  • Հույների պայքարը ազնկախության համար
  • 1683 թվականին Վիեննայից կայսրի վերադարաձը,
  • Վերադարձ գերությունից (նկարի երկրորդ օրինակը նկարիչը նկարել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր համար),
  • 17-րդ դարի գաղտնի ամուսնություն
  • Անառակ որդու վերադարձը
  • Դաս
  • Հին ամուրին
  • Գրքով աղջիկը
  • Դեղձանիկին կերակրող աղջիկը և այլն աշխատանքներ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.webumenia.sk/autor/5950 (словацк.)
  2. Wurzbach D. C. v. Löffler, Leopold (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 15. — S. 384.
  3. RKDartists
  4. https://doi.org/10.1093/benz/9780199773787.article.B00111063 — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 «Leopold Löffler, Rzeszów 1827 – Kraków 1898»։ Bio (Polish)։ Pinakoteka Zascianek.pl։ Վերցված է սեպտեմբերի 10, 2012 
  6. Լեոպոլդ Լեֆլյորի նկարները http://info-poland.buffalo.edu/ կայքում

ՄատենագրությունԽմբագրել

  • Polski słownik biograficzny, vol. XVII, Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk 1972, pp. 513–514
  • Słownik artystów polskich i obcych w Polsce działających (zmarłych przed 1966 r). Malarze, rzeźbiarze, graficy, vol. V, Warszawa 1993,

Արտաքին հղումներԽմբագրել