Լեոպոլդո Էլիա (իտալ.՝ Leopoldo Elia, նոյեմբերի 4, 1925(1925-11-04)[1], Ֆանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն[1] - հոկտեմբերի 5, 2008(2008-10-05)[1], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի իրավաբան, պետական և քաղաքական գործիչ, 1981 թվականից մինչև 1985 թվականը եղել է Իտալիայի սահմանադրական դատարանի նախագահ, իսկ 1993 թվականից մինչև 1994 թվականը՝ Իտալիայի ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների նախարար։

Լեոպոլդո Էլիա
իտալ.՝ Leopoldo Elia
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արտաքին գործերի նախարար (ժ.պ.)
1994 թվականի ապրիլի 19 - 1994 թվականի մայիսի 10
Նախորդող Բենյամինո Անդրեատա
Հաջորդող Անտոնիո Մարտինո
Դրոշ
Դրոշ
Իտալիայի ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների նախարար
1993 թվականի ապրիլի 28 - 1994 թվականի մայիսի 10
Նախորդող Մինո Մարտինացոլի
Հաջորդող Ֆրանչեսկո Սպերոնի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի սահամանդրական դատարանի նախագահ
1981 թվականի սեպտեմբերի 21 - 1985 թվականի մայիսի 7
Նախորդող Լիոնետո Ամադեի
Հաջորդող Լիվիո Պալադին
 
Կուսակցություն՝ Իտալիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (1943-1994)
Իտալիայի ժողովրդական կուսակցություն (1994-2002)
Կրթություն՝ Հռոմի Սապիենցա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկ
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1925(1925-11-04)[1]
Ծննդավայր Ֆանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն[1]
Վախճանի օր հոկտեմբերի 5, 2008(2008-10-05)[1] (82 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Leopoldo Elia
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Կենսագրություն խմբագրել

Լեոպոլդո Էլիան ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 4-ին Մարկեում, Իտալիա։ 1947 թվականին ավարտել է Հռոմի Կա Սապիենցա համալսարանը, որտեղ իրավունք է սովորել։ Ֆերարայի (1962-1963), Թուրինի (1963-1970) և Հռոմի համալսարաններում (1970-1997) եղել է սահմանադրական իրավունքի պրոֆեսոր[2] 1962 թվականին դարձել է Իտալիայի Սենատի օրենսդրական հետազոտությունների վարչության փոխնախագահ, 1970 թվականից մինչև 1976 թվականը եղել է հանրային կրթության նախարարության բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ։ 1975-1976 թվականներին եղել Է Rai-TV-ի տնօրենների խորհրդում (նրա կազմում ընտրվել է ռադիոհեռարձակման վերահսկողության խորհրդարանական հանձնաժողովի կողմից)։ 1969, 1973 և 1976 թվականներին ընտրվել Է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ազգային խորհուրդ[3]։ 1976 թվականի ապրիլի 20-ին Էլիան խորհրդարանի քվոտայով ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, 1981 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրվել է դատարանի նախագահ, 1984 թվականի սեպտեմբերի 24-ին վերընտրվել է։ 1985 թվականի մայիսի 7-ին նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրացել է[4]։

Վերադառնալով ակադեմիական գործունեությանը՝ սահմանադրական իրավունք է դասավանդել է Հռոմի համալսարանում, բայց 1986 թվականին ընտրվել Է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Ազգային խորհրդի անդամ, իսկ 1987 թվականին խորհրդարանի լուծարումից հետո՝ Իտալիայի Սենատ, որտեղ մինչև 1989 թվականը գլխավորել է սահմանադրական հարցերի հանձնաժողովը, նաև եղել է կանոնակարգի Սենատի վարչության կազմում։ Հանդիսացել է սահմանադրական բարեփոխումների օրինագծերի հիմնական մշակողը, որն առաջին հերթին ուղղված էր հաղթահարելու երկպալատ խորհրդարանական համակարգի ներքին հակամարտությունները։ Նախագիծը Սենատի կողմից հավանության է արժանացել, սակայն նույնիսկ չի ընդունվել 10-րդ գումարման ստորին պալատում լսման համար։ 1968-1976 թվականներին, իսկ հետո 1985 թվականից ղեկավարել է Giurisprudenza costituzionale ամսագրի հրատարակումը։ 1989 թվականին մտել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ազգային վարչություն[5]։ 1993 թվականի ապրիլի 29-ից մինչև 1994 թվականի մայիսի 10-ը Չամպիի առաջին կառավարությունում եղել է առանց պորտֆելի նախարար՝ կատարելով ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործման լիազորությունները։ 1994 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 10-ը միաժամանակ կատարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի պարտականությունները։ 1994 թվականի հունվարին անդամակցել է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, նույն թվականին ընտրվել է պատգամավորների պալատ, 1996 թվականին վերընտրվել Է Սենատի կազմում[6]։ Լեոպոլդո Էլիան մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին Հռոմում՝ 82 տարեկան հասակում։

Մրցանակներ խմբագրել

  •   Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» (1975 թվականի հունիսի 2)[7]։
  •   Ոսկե մեդալ «Մշակույթի և արվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար (1976 թվականի հունիսի 9)[8]։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Possibilità di un mutamento istituzionale in Italia (Cronache sociali, 1949, pp. 234–40);
  • La continuità nel funzionamento degli organi costituzionali, vol. I, Milano 1958;
  • Gli atti bicamerali non legislativi (Studi sulla Costituzione, vol. II, ivi 1958, pp. 419–41);
  • Forma di governo e procedimento legislativo negli Stati Uniti d’America, ivi 1961;
  • Le commissioni parlamentari italiane nel procedimento legislativo, Modena 1961;
  • Libertà personale e misure di prevenzione, Milano 1962;
  • Problemi costituzionali dell’amministrazione centrale, Milano 1966;
  • Art. 34 del Concordato e impegno antidivorzista dello stato italiano (Giurisprudenza costituzionale, 1971, pp. 2920–48);
  • La peculiarità e l’evoluzione del sistema italiano riguardo ai partiti politici (Il sistema politico italiano, Bologna 1975, pp. 25–42).
Հոդվածներ
  • Forme di governo (Enciclopedia del diritto, vol. XIX, Milano 1969, pp. 634–75);
  • Commissioni parlamentari (Enciclopedia del diritto, vol. VII, Milano 1960, pp. 895–910);
  • Primo ministro (Diritto comparato) (Novissimo Digesto Italiano, vol. XIII, Torino 1966, pp. 863–68).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. Alessandro Pace. «RICORDO DI LEOPOLDO ELIA» (իտալերեն). AIC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(չաշխատող հղում)
  3. Pietro Spirito (1978). «Elìa, Leopoldo». Enciclopedia Italiana - IV Appendice (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Addio a Leopoldo Elia, Presidente Emerito della Corte Costituzionale» (իտալերեն). il Sole 24 ORE. 2008 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  5. Sergio Bartole (1992). «Elìa, Leopoldo». Enciclopedia Italiana - V Appendice (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Elìa, Leopoldo». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  7. «ELIA Dr. Prof. Leopoldo». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Reppublica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  8. «ELIA Dr. Prof. Leopoldo». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Reppublica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Leopoldo Elia». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  • «Leopoldo Elia». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  • «Leopoldo Elia». Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդո Էլիա» հոդվածին։