Նաբի Ռահիմով
Նաբի Ռահիմով (նոյեմբերի 7, 1911, Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23, 1994, Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Նաբի Ռահիմով ուզբ.՝ Nabi Rahimov | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1911 |
Ծննդավայր | Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1994 (83 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ուզբեկստան |
Մասնագիտություն | դերասան և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1929 թվականից աշխատել է Համզայի անվան ուզբեկական դրամայի թատրոնում (Տաշքենդ)։ Լավագույն դերերից են՝ Յագո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Իյլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Ետով, Մամասալիև (Ույգունի «Մուհաբբատ», «Թռիչք»)։ Ռահիմովը վարպետորեն է տիրապետում թատերական արտահայտչամիջոցներին՝ սուր դրամատիզմից մինչև գրոտեսկ։
1946-1961 թվականներին դասավանդել է Տաշքենդի թատերական ինստիտուտում։
Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան (1967), ԽՍՀՄ (1977) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Рахимов Наби // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբի Ռահիմով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |