Զինատ Աման
Զինատ Աման (հինդի` ज़ीनत अमान, նոյեմբերի 19, 1951, Մումբայ, Հնդկաստան[1], Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար ստացել է Filmfare Awards մրցանակ։ «Միս Հնդկաստան» գեղեցկության մրցույթում գրավել է երկրորդ տեղը (1966 թ.), իսկ «Միս Խաղաղօվկիանոսյան Ասիա» մրցույթում ճանաչվել է հաղթող (1970 թ.)։ Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում համարվել է հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկը։
Զինատ Աման անգլ.՝ Zeenat Aman | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[1] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Սենտ Խավիեր Քոլեջ և Սիդենհամ քոլեջ |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի |
Ընտրանի | Hare Rama Hare Krishna?, Yaadon Ki Baaraat?, Shalimar?, Satyam Shivam Sundaram?, Don?, The Great Gambler? և Qurbani? |
Ամուսին(ներ) | Sanjay Khan? և Մաժար Խան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՀայրը մուսուլման էր, իսկ մայրը՝ հինդուիստ։ Ծնողները ամուսնալուծվել են անմիջապես նրա աշխարհ գալուց հետո։ Բոմբեյում ավարտելով դպրոցը՝ նա սովորելու նպատակով մեկնել է Լոս Անջելես։ Վերադառնալուց հետո աշխատել է որպես լրագրող, իսկ այնուհետև՝ մոդել։ Կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին նկարահանված «Իրարանցում» ֆիլմում, սակայն այն հաջողություն չի ունեցել։ Զինատ Ամանը ճանաչում է ստացել 1972 թվականին Դև Անանդի կողմից նկարահանված «Եղբայր և քույր» ֆիլմով։
1978 թվականին նկարահանվել է Ռաջ Կապուրի «Ճշմարտություն, սեր և գեղեցկություն» ֆիլմում։ Ֆիլմի սցենարով նախատեսված էր, որ գլխավոր հերոսուհու հոգու գեղեցկությունը առավել կարևոր է, քան արտաքին գեղեցկությունը։ Սակայն ռեժիսորը հիմնական շեշտը դրել էր դերասանուհու սեքսուալ հմայքի վրա։ Ֆիլմն անհաջողության մատնվեց։ 1980-ական թվականներին նկարահանված ֆիլմերում Զինատ Ամանն հիմնականում ցուցադրում էր իր գրավիչ տեսքը։ Բացառություն էին «Արդարադատության նժարը» և «Հավատարիմ ընկերները» ֆիլմերը։ Այնուամենայնիվ հանդիսատեսը նրան հիշում է «Սեր որոնելիս» (1973 թ.), «Զվարճանքներ որոնելիս» (1974 թ.), «Անծանոթուհին» (1974 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978 թ.), «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (1979 թ.), «Աբդուլա» (1980 թ.), «Սամրատ» (1982 թ.), «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.) և այլ ֆիլմերից։
Անձնական կյանք
խմբագրելԶինատ Ամանի առաջին ամուսինը դերասան և ռեժիսոր Սանջայ Խանն էր, չնայած այն հանգամանքին, որ վերջինս արդեն իսկ ամուսնացած էր և ուներ երեխաներ։ Զինատ Ամանն այնքան էր հրապուրված, որ ընկել էր նրանից կախվածության մեջ և համաձայն էր դառնալ նրա երկրորդ կինը։ Ամեն ինչ վերջացավ այն ժամանակ, երբ Սանջայ Խանի առաջին կինը աշխարհիկ միջոցառումներից մեկի ժամանակ ապտակեց Զինատ Ամանին։ Սանջայ Խանը նույնպես մի քանի ուժեղ հարված է հասցրել Զինատ Ամանի դեմքին, որից հետո դերասանուհու աջ աչքը լրջորեն վնասվել է և մի քանի անգամ կատարված վիրահատությունները ամբողջովին չկարողացան վերականգնել աչքի արատը[2]։ Այն նկատելի է մինչ օրս։ Չորս օր անց Սանջայ Խանը հայտարարեց, որ բացահայտել էր Զինատ Ամանի կապը այլ տղամարդու հետ, որի պատճառով էլ լքում է նրան։
1985 թվականին Զինատ Ամանն ամուսնացել է դերասան Մաժար Խանի հետ։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի։ Երկրորդ ամուսինը նույնպես ձեռք էր բարձրացնում դերասանուհու վրա։ 1998 թվականին Մաժար Խանը մահացավ երիկամների անբավարարությունից։ Ամուսնու հարազատները մեղադրում էին Զինատ Ամանին՝ նրա մահվան համար։ Նույնիսկ եղել է դեպք, երբ նրանք գնացել են դերասանուհու տուն և ծեծի ենթարկել նրան։ Ի դեպ Զինատ Ամանի 11-ամյա որդին նույնպես միացել է իր մորը ծեծողներին։
Այժմ Զինատ Ամանն ապրում է իր որդիների հետ և ծավալում հասարակական գործունեություն։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1971 | Իրարանցում | Hulchul | Լինա |
1971 | Եղբայր և քույր | Haré Raama Haré Krishna | Ջասբիր Ջայսվալ, Ջանիս |
1973 | Մառախուղ | Dhund | Ռանի Ռանջիտ Սինգհ |
1973 | Գտնել միմյանց | Yaadon Ki Baaraat | Սունիտա |
1973 | Սեր որոնելիս | Heera Panna | Պաննա |
1974 | Զվարճանքներ որոնելիս | Manoranjan | Նիշա |
1974 | Անծանոթուհին | Ajanabee | Ռեշմի Սաքսենա |
1974 | Հաց հանապազօրյա | Roti Kapada Aur Makaan | Շիտալ |
1974 | Սիրո մեղեդին | Ishq Ishq Ishq | Պուջա Պահար |
1975 | Ձերբակալման հրամանագիր | Warrant | Ռիտա Վերմա |
1975 | Գողությունն իմ աշխատանքն է | Chori Mera Kaam | Շարմիլա |
1976 | Գայթակղություն | Deewaangee | Կանչան |
1977 | Թունդ տղան | Chhailla Babu | Ռիտա Վերմա |
1977 | Գարնան սիրահարը | Aashiq Hoon Baharon Ka | Վիրա Ռայ |
1977 | Սիրո հավերժական հեքիաթը | Dharam Veer | արքայադուստր Պալլավի |
1977 | Մեղսագործը | Paapi | Ռանո, Վանիտա Կապուր, Ռանի |
1977 | Կրկեսի գմբեթի ներքո | Kalabaaz | Լիզա, Ռադհա Սապրու, Տինա |
1978 | Ճշմարտություն, սեր և գեղեցկություն | Satyam Shivam Sundaram: Love Sublime | Ռուպա |
1978 | Մաֆիայի պարագլուխը | Don | Ռոմա |
1978 | Հինավուրց անեծք | Chor Ke Ghar Chor | Մինա, Մաինա |
1978 | Շալիմար | Shalimar | Շեյլա Էնդերս |
1978 | Հիրալալ և Պաննալալ | Heeralal Pannalal | Ռուբի |
1979 | Մեծ խաղ | The Great Gambler | Շաբնամ |
1979 | Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները | Alibaba Aur 40 Chor | Ֆաթիմա |
1980 | Հավերժ ընկերներ | Qurbani | Շիլա |
1980 | Հավատարիմ ընկերներ | Dostana | Շիտալ Սահնի |
1980 | Արդարադատության նժարներ | Insaf Ka Tarazu | Բհարտի Սաքսենա |
1980 | Ռամ և Բալռամ | Ram Balram | Մադհու |
1980 | Աբդուլա | Abdullah | Զեյնաբ |
1980 | 405 մղոն` մինչև Բոմբեյ | Bombay 405 Miles | Ռադհա |
1981 | Մարդասպանը | Krodhi | Նիրա Կումար Սահնի |
1981 | Որբը | Laawaris | Մոհինի |
1981 | Աստծո մարտակառքը | Katilon Ke Kaatil | Ջամիլա Բանու |
1981 | Պրոֆեսոր Պյարելալը | Professor Pyarelal | Սոնիա Սինգհ, Աշա Ռայ |
1982 | Մասնավոր խուզարկու | Gopichand Jasoos | Բելա, Լաչո, Շանո Ռանի |
1982 | Բարին և չարը | Teesri Aankh | Բարկհա |
1982 | Անհանգստություն | Ashanti | Սոնիա |
1982 | Հինավուրց տաճարի գանձերը | Taqdeer | Նիշա |
1982 | Հարստություն | Daulat | Գիտա |
1982 | Սամրատ | Samraat | Սուման, Գուրբաչան Սինգհ, Սանդհյա Չավլա |
1983 | Զարմանալին | Mahaan | Ռիտա |
1983 | Արյունակցական ազգակցություն | Bandhan Kuchchey Dhaagon Ka | Սնեհա |
1983 | Ազատության կանչը | Pukar | Ջուլիա |
1983 | Ողջ աշխարհը մեր կողմն է | Hum Se Hai Zamana | Նիշա Թհակուր |
1984 | Ինչպես երեք հրացանակիրներ | Jagir | Սիմա |
1984 | Լեգենդ սիրո մասին | Sohni Mahiwal | Զարինա |
1984 | Երեսպաշտները | Pakhandi | - |
1985 | Հավատարմության երդում | Yaadon Ki Kasam | Չանդնի, Գիտա Կհաննա |
1986 | Ճակատագրի խաղալիքները | Haathon Ki Lakeeren | Գիտա Սինգհ |
1986 | Գոնե ստացվեր | Baat Ban Jaye | Նիշա Սինգհ |
1988 | Անհնարինը | Namumkin | - |
1999 | Ճեպընթաց դեպի Բհոպալ | Bhopal Express | Զոհրաբա |
2003 | Բում | Boom | Ալիսա Ռոդրիգես դե Ֆոնտեսկա |
2007 | Խաչմերուկ | Chaurahen | կին |
2008 | Տարօրինակ զույգը | Ugly Aur Pagli | Սանդհիյա |
2010 | Չգիտեմ ինչու | Dunno Y Na Jaane Kyun | Ռեբեկա |
2014 | Կրքի հերթագայությունը | Strings of Passion | Ռոմա |
2015 | Կյանքը պահ է | Dunno Y 2... Life Is a Moment | - |
2016 | Խելագար սիրտը | Dil Toh Deewana Hai | - |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137807724 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ I was married(անգլ.) // Cineblitz. — 1980. — Т. 6. — № 1. — С. 60—63. Архивировано из первоисточника 29 Մարտի 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինատ Աման» հոդվածին։ |