Լա Պամպա (իսպ.՝ Provincia de La Pampa), պրովինցիա Արգենտինայում, տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Պամպաներում։ Արգենտինայի ամենաերիտասարդ պրովինցիաներից մեկն է։ Հարևան պրովինցիաներն են (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ սկսած հյուսիսից)՝ Սան Լուիս, Կորդովա, Բուենոս Այրես, Ռիո Նեգրո, Նեուկեն և Մենդոսա։

Բնակավայր
Լա Պամպա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Ներքին բաժանումAtreuco Department?, Caleu Caleu Department?, Department Capital?, Catriló Department?, Chalileo Department?, Chapaleufú Department?, Chical Co Department?, Conhelo Department?, Curacó Department?, Guatraché Department?, Hucal Department?, Lihuel Calel?, Limay Mahuida Department?, Loventué Department?, Maracó Department?, Puelén Department?, Quemú Quemú Department?, Rancul Department?, Realicó?, Toay Department?, Trenel? և Utracán Department?
Մակերես143 440,0 կմ²
ԲԾՄ279 մետր
Բնակչություն366 022 մարդ (2022)
Ժամային գոտիUTC−3 և America/Argentina/Salta?[1]
Պաշտոնական կայքlapampa.gob.ar(իսպ.)
Լա Պամպա (պրովինցիա) (Արգենտինա)##
Լա Պամպա (պրովինցիա) (Արգենտինա)

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

 
Բնապատկեր Ուինֆրեդի մոտակայքում, Լա Պամպա

Պամպաների միջին մասում տեղակայված ցածրավայր է, հարթ տափաստան, տեղումների տարեկան միջին քանակը 500 մմ է, իսկ արևմտյան մասում տեղումների քանակը նվազում է։ Ունի խոնավության ցածր մակարդակ և չափավոր կլիմա։ Ցերեկային և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանների միջև մեծ տարբերություն կա, որն անդրադառնում է տարածաշրջանի բուսականության վրա[2]։

Հյուսիս-արևմտյան Լա Պամպան կազմում է Բուենոս Այրես պրովինցիային սահմանակից Պամպա Ումեդա շրջանի մի մասը։ Արևմուտքում մոտ է Կույո նահանգին, որտեղ գտնվում է 600 մետր բարձրությամբ լեռնաշղթա[3]։

Պրովինցիայում կա 2 խոշոր գետ՝ Ռիո Նեգրո պրովինցիայի սահմանին գտնվող Ռիո Կոլորադոն («Կարմիր գետ») և պրովինցիան հատող Ռիո Սալադոն («Աղի գետ»)։ Ռիո Սալադո գետի ջրի մակարդակը իջնում է, քանի որ նրա վտակների ջուրը Մենդոսա պրովինցիայում օգտագործվում է ոռոգման նպատակով[4]։

Պատմություն խմբագրել

 
Ախոռ Ռոկա Լուրոյի նախկին կալվածքում, ներկայումս՝ Պրերիա Լուրոյի արգելավայրում

Իսպանացի կոնկիստադորները, 1494 թվականի հունիսի 7-ին կնքված Տորդեսիլյասի պայմանագրի հիման վրա այս տարածքը համարելով իրենց «ազդեցության ոլորտում»[5], Պերուի փոխարքայությունից եկան այստեղ։ Իսպանացի Էռնանդարիասը[6] համարվում է առաջին հետազոտողը, որը հասել է ներկայիս Լա Պամպա 1604 թվականին։ Ավելի ուշ՝ 1662 թվականին, այս վայրերը հետազոտել է Հերոնիմո-Լուիս դե Կաբրերան։ Տարածաշրջանում իսպանացիները մշտական բնակություն հաստատեցին միայն 18-րդ դարում։ 1774 թվականի մարտի 16-ին այստեղ հիմնվեց Fuerte San Juan Nepomuceno-ը (անվանվել է ի պատիվ 1729 թվականին սրբադասված չեխ սուրբ Յան Նեպոմուցկու)։ 1779 թվականին Լոպես դե Օսորնիոն (իսպ.՝ López de Osornio) հիմնեց ավելի երկար անունով մի բնակավայր՝ Nuestra Señora de la Purísima Concepción de los Indios Pampas[7]։ 1789 թվականի հունիսի 11-ին հիմնվեց Fuerte Aguanda-ն։ 18-րդ դարում տարածաշրջանի գաղութացման արդյունքում դրանում ընդգրկվեցին գաուչոները (իսպ.՝ la Nación Gaucha)՝ գուանչի ցեղի հետնորդները, որոնք1720-30-ական թվականներին Կանարյան կղզիներից վերաբնակեցվեցին Մոնտեվիդեո շրջանում[8]։

Բնիկ հնդկացի բնակչության համառ դիմադրությունը կանգնեցրեց Խուան Մանուել Ռոսասի օրոք արդեն անկախ Արգենտինայի ընդլայնումը և չդադրեցվեց մինչև1879 թվականին գեներալ Խուլիո Ռոկայի կողմից Անապատի նվաճումը (իսպ.՝ Conquista del Desierto, Campana del Desierto)։ Դրանից հետո տարածքը բաժանվեց սպաների միջև, և հիմնվեցին առաջին բնակավայրերը։ Շվեդ գրող Արթուր Նիլս Լունդքվիստը գրել է․

  Հնդկացիների դեմ մղվող կործանարար պատերազմը, որը գլխավորում էր Ռոկան, ավարտվեց 1883 թվականին, սկսվեց Պամպայի լայն գաղութացումը։ Պատերազմի մասնակից սպաները ստացան խոշոր հողատարածքներ։  

1884 թվականին ստեղծվեց Տերիտորիո-Նասիոնալ դե Լա Պամպա Սենտրալը[9], որն իր մեջ ներառում էր Ռիո Նեգրո պրովինցիան, հարակից մյուս նահանգների մի մասը և ուներ շուրջ 25 000 բնակիչ։ 1915 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 110 000 մարդ։ 1945 թվականին տարածքը մասնատեցին, 1951 թվականին Կոնգրեսի ընդունած և նախագահ Խուան Պերոնի ստորագրած № 14037 օրենքի հիման վրա Լա Պամպան դարձավ պրովինցիա։

1952 թվականի հուլիսին ընդունվեց Արգենտինայի նոր սահմանադրությունը, և պրովինցիան անվանափոխեց՝ ի պատիվ նախագահի անժամանակ մահացած կնոջ՝ Էվա Պերոնի (իսպ.՝ Provincia Eva Perón)։ Բայց 1955 թվականին՝ Խուան Պերոնի իշխանության տապալումից հետո, Լա Պամպան, Չակոն և մյուս պրովինցիաներն ստացան իրենց նախկին անվանումները։

1956 թվականի հունիսի 9-ին Լա Պամպայի մայրաքաղաք Սանտա Ռոսայում խռովություն կազմակերպվեց՝ ի աջակցություն նախկին նախագահ Պերոնի։ Հունիսի10-ին պերոնիստների ելույթը ճնշվեց։

Չնայած գյուղական կենսաձևին՝ Լա Պամպայի բնակչությունը Արգենտինայում ամենակրթվածներից է։ Տեղացի լրագրողներից մեկը՝ «Էլ Արենա» օրաթերթի խմբագիր Ռաուլ Դ’Ատրին, ժողովրդական գնահատանքի է արժանացել լրագրողական հետաքննությունների համար, որոնք երբեմն մեծ ռիսկեր են պարունակում նրա և «Էլ Արենա»-յի համար[10]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

 
Լա Պամպա պրովինցիայի վարչական քարտեզ

Լա Պամպա պրովինցիան բաժանված է 22 գավառի․

Լա Պամպա պրովինցիայի գավառներ
Անվանում Բնօրինակ անվանում Բնակչություն, հազար բնակիչ
(2001)
Բնակչություն, հազար բնակիչ
(2010)
Տարածք, կմ² Խտություն, մարդ/կմ²
Վարչական կենտրոն
1. Ատրեուկո Atreuco 10,1 10,2 3580 2,8 Մակաչին
2. Գուատրաչե Guatrache 9,3 8,8 3525 2,5 Գուատրաչե
3. Կալեու-Կալեու Caleu Caleu 2,1 2,3 9078 0,3 Լա Ադելա
4. Սանտա Ռոսա Santa Rosa 96,9 105,3 2525 41,7 Սանտա Ռոսա
5. Կատրիլո Catrilo 6,7 7,3 2555 2,9 Կատրիլո
6. Կեմու-Կեմու Quemu Quemu 8,8 8,7 2557 3,4 Կեմու-Կեմու
7. Կոնելո Conhelo 14,6 14,1 5052 2,8 Էդուարդո Կաստեքս
8. Կուրակո Curaco 0,9 1,0 13125 0,1 Պուելչես
9. Լիմայ Մաուիդա Limay Mahuida 0,5 0,5 9985 0,1 Լիմայ Մաուիդա
10. Լիուել Կալել Lihuel Calel 0,5 0,4 12460 0,1 Կուչիլիո Կո
11. Լովենտուե Loventue 8,6 8,6 9235 0,9 Վիկտորիկա
12. Մարակո Maraco 54,7 59,0 2555 23,1 Հեներալ Պիկո
13. Պուելեն Puelen 7,8 9,5 13160 0,7 Վեյնտիսինկո դե Մայո
14. Ռանկուլ Rancul 10,6 10,7 4933 2,2 Պարերա
15. Ռեալիկո Realico 15,3 16,2 2450 6,6 Ռեալիկո
16. Տոայ Toay 9,3 12,4 5092 2,4 Տոայ
17. Տրենել Trenel 5,3 5,4 1955 2,8 Տրենել
18. Ուկալ Hucal 7,8 7,5 6047 1,2 Բերնասկոնի
19. Ուտրական Utracan 14,5 14,8 12967 1,1 Հեներալ Աչա
20. Չալիլեո Chalileo 2,5 3,0 8917 0,3 Սանտա Իսաբել
21. Չապալեուֆու Chapaleufu 10,8 11,6 2570 4,5 Ինտենդենտե Ալվեար
22. Չիկալ Կո Chical Co 1,6 1,5 9117 0,2 Ալգարոբո դե Ագուիլա

Տնտեսություն խմբագրել

 
Պրերիայի բնական արգելավայր

2006 թվականին Լա Պամպայի տնտեսությունը գնահատվել է 3,2 մլրդ ԱՄՆ դոլար կամ 10 500 ԱՄՆ դոլար բնակչության մեկ շնչի հաշվով (մոտ 20 %-ով բարձր է երկրի միջին ցուցանիշից)[11][12]։

Գյուղատնտեսությունը կազմում է Լա Պամպայի տնտեսության մեկ քառորդը։ Պրովինցիայում ամենատարածված և նշանակալից ճյուղը տավարաբուծությունն է՝ 3 632 684 գլխաքանակով (2002)։ Անասնաբուծության մյուս ճյուղերում գլխաքանակը կազմում է 202 428 ոչխար, 140 498 այծ և 64 118 խոզ։

Հյուսիս-արևելքում՝ ավելի բերքատու հողերում, կարևոր նշանակություն ունի նաև ցորենի (ազգային արտադրանքի 10 %-ը), արևածաղկի (ազգային արտադրանքի 13 %-ը), եգիպտացորենի, առվույտի, սովորական գարու և այլ հացաբույսերի աճեցումը։

Կա նաև կաթի արդյունաբերություն, գործում է 25 պանրագործարան, զարգացած է մեղվաբուծությունը, աղի ավազաններից աղի արդյունահանումը։

Լա Պամպայում արդյունաբերության ոլորտի թույլ զարգացած բնագավառներից են շինարարությունը և հանքարդյունաբերությունը, ուստի պրովինցիայի տնտեսության երկու երրորդը զբաղեցնում է ծառայությունների ոլորտը։ Զբոսաշրջությունը այս ոլորտի զարգացած ճյուղ չէ։ Զբոսաշրջիկներն այցելում են Սանտա Ռոսա, Լիուէ Կալել ազգային պարկ, Պարկե Լուրո Պրովինսյալ Ռեսերվե կամ հիմնականում կանգ են առնում բազմաթիվ կալվածքներից մեկում, որոնց մի մասը հատկացված է ագրոտուրիզմին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
  2. «Provincia de La Pampa–Clima Y Metéorologia» (Spanish). Secretaria de Mineria de la Nacion (Argentina). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Tripaldi, Alfonsina; Mejl, Adriana; Zárate, Marcelo A. (2018). «Parabolic megadunes in a subtropical Quaternary inland dune field, southwestern Pampas, Argentina». Geomorphology (journal). 321: 103–116. doi:10.1016/j.geomorph.2018.08.021.
  4. Berón, Mónica; Carrera Aizpitarte, Manuel; Páez, Florencia (2015). «Arqueología en el área de Valles Transversales (provincia de La Pampa, Argentina)» [Archaeology in the Valles Transversales area (Province of La Pampa, Argentina). Characteristics and trends of archaeological record. Social implications in the construction of landscape]. Relaciones de la Sociedad Argentina de Antropología (Spanish). XL (2): 549–587.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Козубский К. Э. «Обретение Америки»
  6. Hernando Arias de Saavedra, առավել հայտնի է իբրև Hernandarias (1561-1634)
  7. Առավել հայտնի է իբրև «Rincón de López»
  8. Այլ տվյալներով՝ իսպանական կառավարության կողմից դեպորտի ենթարկվեցին
  9. Այս անվան մեջ արտացոլված է նորից հիմնված տարածքի դիրքը Պամպաների կենտրոնում
  10. Clarín. 19 March 1989
  11. «::IADER - Instituto Argentino para el Desarrollo de las Economías Regionales::». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  12. «El déficit consolidado de las provincias rondará los $11.500 millones este año» (Spanish). Instituto Argentino para el Desarrollo de las Economías Regionales. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել