Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Ռոսա (այլ կիրառումներ)

Սանտա Ռոսա (իսպ.՝ Santa Rosa), քաղաք Արգենտինայում Լա Պամպա մարզի վարչական կենտրոն։ Քաղաքը գտնվում է Լա Պամպա մարզի արևելքում։ Այն համարվում է՝ վարչական, մշակութային, կրթական և Լա Պամպա մարզի կարևոր հանգստի կենտրոն։

Քաղաք
Սանտա Ռոսա
իսպ.՝ Santa Rosa
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԵնթարկումԼա Պամպա
Քաղաքապետֆրանսիսկո Տորոբո
Հիմնադրված է1892 թ.
Մակերես1 550 կմ²
ԲԾՄ175±1 մետր, 179 մետր
Բնակչություն94 758 մարդ (2001)
Խտություն60.86 մարդ/կմ²
Ագլոմերացիա102 399
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 2954
Փոստային ինդեքսL6300
Փոստային դասիչL6300
Պաշտոնական կայքsantarosa.gob.ar(իսպ.)
Սանտա Ռոսա (Լա Պամպա) (Արգենտինա)##
Սանտա Ռոսա (Լա Պամպա) (Արգենտինա)

Առաջին անվանումը՝ Սանտա Ռոսա դել Տոայ համարվում է հին և պաշտոնական փաստաթղթերում չի օգտագործվում 1916 թվականի մայիսի 1֊ից։ Սակայն առօրյայում, գրականության և միջին մասսայականության ինֆորմացիայում այն դեռ հանդիպում է։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1892 թվականի ապրիլի 22, երբ Թոմաս֊Մեյսոն֊ի֊Թեյլորը ելույթ է ունեցել ապագա քաղաքային հրապարակում և դարձել է քաղաքի քաղաքապետը։ Ավելի ուշ եկան մի քանի ուրիշ ընտանիքներ, ովքեր բնակություն հաստատեցին Սանտա Ռոսայում։

10 կմ հեռավորության վրա 1894 թվականին հիմնադրվել է Տոայ քաղաքը։ Երկու բնակավայրերն ել պայքարում էին դառնալ Լա Պամպա մարզի վարչական կենտրոն և 1900 թվականի մարտի 29֊ին Սանտա Ռոսան հաղթել է քանի որ այնտեղ եղել է բարձր որակի խմելու ջուր։

1906 թվականին քաղաքում անցկացվել է երկաթուղի։

1914 թվականին Սանտա Ռոսայում բնակչության թիվը եղել է 5487 մարդ։

1940 թվականի սեպտեմբերի 1֊ին Սանտա Ռոսայում բացվեց օդանավակայան։

1956 թվականի հունիսի 9֊ին քաղաքը գրավեցին ապստամբները, ովքեր ցանկանում էին նախագահ Հուան Պերոնի պաշտոնի վերականգնումը[1]։ Վերականգնումը եղել է հունիսի 10֊ին։

1973 թվականին քաղաքում հիմնադրվել է Լա Պամպայի ազգային համալսարանում[2]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Սանտա Ռոսան հիմնադրվել է Պամպասների արևմտյան մասում, երկու տարբեր միջավայրերում՝ հարթավայրի վերջում և պամպասների վովիտների հատման հարթությունների սկզբում։

Կլիմա խմբագրել

Սանտա Ռոսայի կլիման բարեխառն է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +24 °C, առավելագույնը՝ +42 °C։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 7 °C, բայց կարող է դառնալ նաև -12 °C։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 15,4 °C, իսկ միջին տարեկան խոնավությունը՝ 68%։

Պատկերասրահ խմբագրել

 
կենտրոնական հրապարակ
 
Սանտա Ռոսա եկեղեցին՝ վերականգնումից հետո
 
խաղատուն Սանտա Ռոսայում
 
Մունիցիպալային կառույց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alzamiento de Tanco y Valle. La trama de un alzamiento, Clarín». Clarín (Իսպաներեն) . Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 14-6-2011-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Santa Rosa, historia». Interpatagonia (Իսպաներեն) . Վերցված է 14-6-2011-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Ռոսա (Լա Պամպա)» հոդվածին։