Լաստենի գորշագույն
Լաստենի | |
![]() Լաստենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ենթաընտանիք | Կեչայիններ (Betuloideae) |
Ցեղ | Լաստենի (Alnus) |
Տեսակ | Լաստենի (A. incana) |
Միջազգային անվանում | |
Alnus incana | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Լաստենի գորշագույն - (լատ.՝ Álnus incána) Կեչազգիների ընտանիքից է: Մինչև քսան մետր բարձրության հասնող ծառ է, ծաղկում է ապրիլ - մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին, սակայն կոները բացվում են, սերմերը թափվում միայն փետրվար - մարտ ամիսներին: Լաստենին խոնավասեր բույս է: Աճում է գետերի և գետակների հովիտներում, լճերի ափերին, խոնավ անտառներում, նախաանտառային գոտիներում և այլն: Դեղորայքային հումքը լաստենու կոներն են, որոնք հավաքում են աշնանը և ձմռանը` հոկտեմբերից մինչև մարտ ամիսները ընկած ժամանակամիջոցում: Մկրատով կտրում են բարակ ճյուղերը և ձեռքով դրանց վրայից հավաքում կոները, որոնք հետո չորացնում են տաք տեղերում կամ վառարաններում: Չոր կոները պահպանվում են չորս տարի:
Քիմիական կազմըԽմբագրել
Հարուստ է դաբաղող նյութերով: Պարունակում է նաև ալկալոիդներ և այլ նյութեր:
Բուժական ազդեցությունըԽմբագրել
Ունի արտահայտված հակալուծողական հատկություն: Աչքի է ընկնում նաև հակաբորբոքային, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններով: Կիրառվում է բարակ և հաստ աղիների, լուծով ուղեկցվող բորբոքային հիվանդությունները բուժելիս: Օգտակար է նաև ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, այրվածքների, մաշկի և բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ:
Կիրառման եղանակները: ՋրաթուրմԽմբագրել
Պատրաստում են չորս գրամ կոները մեկ բաժակ եռման ջրում թրմելով: Ջրաթուրմը կարելի է պատրաստել նաև լաստենու կեղևից` տասնհինգ գրամ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմելու ձևով: Խորհուրդ է տրվում խմել մեկ ճաշի գդալ, օրական երեքից - չորս անգամ: Լաստենու կոները եփուկի ձևով կիրառվում են նաև այրվածքների և մաշկի բորբոքումների ժամանակ` թրջոցներ դնելով, լոգանք ընդունելով:
ԱղբյուրԽմբագրել
- Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով: Երևան: «Նարեկացի» 1992 թվական էջ 43