Կեչազգիներ
Կեչազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) Gray, 1822 |
Կեչազգիներ (լատին․՝ Betulaceae), երկշաքիլավորների դասին պատկանող բույսերի ընտանիք։
Ձևաբանություն
խմբագրելԾառեր կամ թփեր են։ Արական ծաղկաբույլը կատվիկանման կամ հասկանման է, մեկական, կամ 2-5 ծաղկաբույլ միասին։ Արական ծաղիկները մեկական են, երկուական կամ երեքական՝ ծածկող թեփի ծոցում, որի հետ միաձուլվում են, առէջները 2-12-ն են, ունեն 2-4 ծաղկակցիկ կամ դրանք չկան։ Ծաղկապատ չկա, կամ երկ-քառաբաժան է։ Իգական ծաղկաբույլը գլխիկաձև է կամ հասկանման։ Այն թփերը, որի ծոցում նստած են իգական ծաղիկները /2-3/, կազմվել է ծաղկակիցների և ծածկող թեփի միաձուլումից, կամ թե ծաղիկը նստած է պտղագավաթում, որն առաջացնում է հետագայում խիստ մեծացող միաձուլված ծաղկակիցներից։ Վարսանդը կազմված է 2 պտղաթերթից, սերմնարանը ցածրադիր է, երկբուն, յուրաքանչյուր բնում կա 1 սերմնասկզբնակ։ Պտուղը միասերմ ընկույզ կամ ընկուզիկ է, թևավոր է կամ ունի միաձուլված ծաղկակիցներից կազմված պտղագավաթ։
Ծաղկի բանաձևը։ ; [1].
Տարածված ցեղերը
խմբագրել- Բոխի (Carpinus) - Ծառեր և թփեր են։ Մտնում են լայնատերև անտառների կազմի մեջ։ Արական ծաղիկները կողքի կատվիկներով են, իգականները՝ գագաթնային։ Պտուղն ընկուզիկ է՝ տերևանման պարուրակով։
- Տիզենի (Corylus) - Թփեր, ավելի սակավ ծառեր են։ Տերևները հերթադիր և պարզ են։ Ծաղիկները միատուն են։ Արական ծաղիկները խմբված են կատվիկներով։ Պտուղը միասերմ ընկույզ է, որը պարփակված է միաձուլված ծածկող տերևներից կազմված խողովականման կանաչ պտղագավաթի մեջ։ Սերմն ունի էնդոսպերմ, շաքիլները յուղառատ են։ Տեսակներից են՝
- տիզենի սովորական (Corylus avellana)
- տիզենի տարբերատերև (Corylus heterophylla)
- տիզենի վրացական (Corylus iberica)
- Կեչի (Betula)- Ծառեր և թփեր են։ Կեղևը հաճախ սպիտակ է։ Արական կատվիկները հիմնադրվում են աշնանից 2-4 ական միասին։ Իգական կատվիկները մեկական են, հիմնադրվում են գարնանը։ Արական ծաղիկները կազմում են եռանդամ դիխազիումներ թեփերի ծոցերում։ սերմնարանը երկբուն է, մեկ հատ սերմնասկզբնակ է զարգանում։ Սպիները 2-ն են, պտուղը միասերմ և երկթև։ Տեսակներից են՝
- կեչի ելունդավոր (Betula verrucosa)
- կեչի թավոտ (Betula pubescens)
- կեչի գաճաճ (Betula nana)
- Լաստենի (Alnus) - Ծառեր և թփեր են։ Տերևակիցները վաղ թավոտ են։ Արական կատվիկները մի քանիսը միասին են, հիմնադրվում և զարգանում են աշնանից, բացվում են գարնանը։ Իգական կատվիկները մեկական են կամ ողկույզով խմբված, հիմնադրվում են աշնանից։ Տեսակներից են՝
- լաստենի սև (Alnus glutinosa)
- լաստենի գորշ (Alnus incana)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Миркин Б. М., Наумова Л. Г., Мулдашев А. А., Высшие растения: краткий курс систематики с основами науки о растительности: Учебник (2-е, перабот), М., «Логос» — 256, էջեր 256 — 256 էջ, ISBN 5-94010-041-4։
Գրականություն
խմբագրել- Ботаника. Учебник для вузов: в 4 т, հ. 3 (խմբ. Под ред. А. К. Тимонина, И. И. Сидоровой), М., «Изд. центр «Академия»» — 472, էջեր 472 — 472 էջ, ISBN 978-5-7695-2746-3։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչազգիներ» հոդվածին։ |