Լասլո Կրասնախորկայի

հունգարացի գրող

Լասլո Կրասնախորկայի (հունգ.՝ Krasznahorkai László, հունվարի 5, 1954(1954-01-05)[1][2][3], Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[1]), հունգարացի գրող, 2015 թվականի Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկիր[14]։

Լասլո Կրասնախորկայի
հունգ.՝ Krasznahorkai László
Ծնվել էհունվարի 5, 1954(1954-01-05)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրԴյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[1]
Մասնագիտությունսցենարիստ և վիպասան
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա[4]
ԿրթությունՍեգեդի համալսարան (1976)[5][6] և Բուդապեշտի համալսարան (1978)[5][6]
Ուշագրավ աշխատանքներSatantango?[7], The Melancholy of Resistance?[7], War & War?[7], Seiobo There Below?, Destruction and Sorrow Beneath the Heavens?, Baron Wenckheim's Homecoming?, The World Goes On? և Chasing Homer?
Պարգևներ
ԶավակներÁgnes Krasznahorkai?
Կայքkrasznahorkai.hu
 László Krasznahorkai Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լասլո Կրասնախորկային իրավաբանություն է սովորել Սեգեդում և Բուդապեշտում։ 1983 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը։ Դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել աքսորում գտնվող Շանդոր Մարաիի ստեղծագործությանը։ Շատ է ճանապարհորդել. 1990 թվականին եղել է Չինաստանում և Մողոլիայում, 1992 թվականին նավարկել է Ատլանտյան օվկիանոսով, եղել է Եվրոպայում և ԱՄՆ-ում (1992-1998), Բոսնիայում (1996) և Ճապոնիայում (1997, 2000, 2005)։

Գործունեություն խմբագրել

Կրասնախորկային առաջին անգամ հրատարակել է 1977 թվականին։ Նրա վեպերը և նովելները հակաուտոպիական առակներ են աշխարհում ապրող այն մարդկանց գրոտեսկային գոյության մասին, որոնք մեկուսացած են արտաքին կապերից և զուրկ՝ իմաստալի հեռանկարներից։ Գրողն ակտիվորեն համագործակցում է կինոռեժիսոր Բելա Տարրի հետ, ով նրա վեպերի, նովելների և սցենարների հիման վրա մի քանի ֆիլմ է նկարահանել, որոնք միջազգային հաջողություն են ունեցել։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

Վեպեր և նովելներ խմբագրել

  • 1985 թվական «Սատանայական տանգո» (հունգ.՝ Sátántangó )[15], վեպի անգլերեն թարգմանված տարբերակը 2013 թվականին շահել է Ռոչեստերսկի համալսարանի[Ն 1] մրցանակ
  • 1986 թվական «Վերջին ողորմություն» (հունգ.՝ Kegyelmi viszonyok), նովելներ
  • 1989 թվական «Դիմադրության մելանխոլիա» (հունգ.՝ Az ellenállás melankóliája)[16], վեպ
  • «Ուռգայի գերին» (հունգ.՝ Az urgai fogoly)
  • 1999 թվական «Պատերազմ և պատերազմ»( հունգ.՝ Háború és háború), վեպ
  • 2003 թվական Հյուսիսից՝ լեռ, հարավից՝ լիճ, արևելքից՝ ճանապարհ, արևմուտքից՝ գետ (հունգ.՝ Északról hegy, Délről tó, Nyugatról utak, Keletről folyó), վեպ
  • 2004 թվական «Անդրերկնային ավերածություն և տխրություն» (հունգ.՝ Rombolás és bánat az Ég alatt), վավերագրական վեպ Չինաստանի մասին
  • 2008 թվական «Սի-վան-մուն[Ն 2] այստեղ, մեր մեջ է» (հունգ.՝ Seiobo járt odalent), վեպ, անգլերեն թարգմանությունը 2014 թվականին Ռոչեստերսկի համալսարանի մրցանակ է ստացել
  • 2009 թվական «Վերջին գայլը» (հունգ.՝ Az utolsó farkas), վեպ։

Կինոյի սցենարներ խմբագրել

  • «Անեծք», 1988 թվականին գրվել է «Սատանայական տանգո» վեպի հիման վրա, ռեժիսոր Բելա Տարր
  • «Վերջին նավը»[17], 1989 թվականին գրվել է երկու վիպակների հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
  • «Սատանայական տանգո», 1991-1993 թվականներին գրվել է նույնանուն վեպի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
  • «Վերկմայստերի հարմոնիաներ»[18], 2000 թվականին գրվել է «Դիմադրության մելանխոլիայի» վեպի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
  • «Մարդը Լոնդոնից», 2007 թվականին գրվել է Ժորժ Սիմենոնաի վեպի սցենարի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
  • «Թուրինյան ձի», գրվել է 2010 թվականին, ռեժիսոր Բ. Տարր։

Հրատարակություն ռուսերեն լեզվով խմբագրել

  • «Կիսամութ անտառում»[19], պատմվածք
  • «Ակրոպոլիսի գագաթին»[20], պատմվածք
  • «Ամենաուշը Թուրինում»[21], էսսե
  • «Եթե կա լեզու, որը պետք է թարգմանել, դա ռուսերենն է»[22] , զրույց, «Մարդասպանի ծնունդ»[23]», պատմվածք
  • «Ով է թակում իմ դուռը»[24]
  • «Աշխարհը գնում է. Գրքի ֆրագմենտներ»[25]։

Գրքեր խմբագրել

  • «Սատանայական տանգո»[26], վեպ
  • «Դիմադրության մելանխոլիա»[27], վեպ

Ճանաչում խմբագրել

Կրասնախորկայիի գրքերը թարգմանվել են ճապոներեն և եվրոպական հիմնական լեզուներով։ Արժանացել է մրցանակների․

  • Աթիլա Յոժեֆի մրցանակ (1987)
  • Տաբոր Դերի (1992), Դյուլա Կրուդ (1993)
  • Շանդորա Մարայի (1998), Լայոս Կոշութ (2004)
  • Մրցանակ ամենալավ թարգմանված գրքի համար (2013) և այլն։

2008 թվականին նա եղել է Բեռլինի Ազատ համլսարանի հրավիրված պրոֆեսոր։

Նշումներ խմբագրել

  1. Ռոչեստերսկի համալսարանը ԱՄՆ-ի մասնավոր հետազոտական համալսարան է, որը գտնվում է Նյու Յորքի Ռոչեստեր քաղաքում։
  2. Սի-վան-մուն չինական դաոսական պանթեոնում ամենահայտնի աստվածուհիներից մեկն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Գրականության թվային ակադեմիա — 1998.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. LIBRIS — 2012.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.krasznahorkai.hu/biography.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 Գրականության թվային ակադեմիա — 1998.
  7. 7,0 7,1 7,2 Գրականության թվային ակադեմիա — 1998.
  8. https://thebookerprizes.com/the-booker-library/authors/laszlo-krasznahorkai
  9. http://www.vilenica.si/prize_winner/p/3527/l/2/
  10. http://www.greeninteger.com/america.cfm
  11. http://www.szepirodalmifigyelo.hu/szepirodalmi-figyelo-dij
  12. http://www.alfoldfolyoirat.hu/node/8
  13. https://www.fundacionformentor.es/premios/
  14. «Венгерский мастер гротеска Ласло Краснахоркаи стал лауреатом Международной Букеровской премии». NEWSru.com. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  15. https://bookzip.ru/1529-sataninskoe-tango.html
  16. «Книга «Меланхолия сопротивления»». 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
  18. «Гармонии Веркмейстера – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  19. В сумрачном лесу, հունգարերենից թարգմանությունը՝ Յու. Գուսևան, Արտասահմանյան գրականություն, 2007 թվական, № 12, էջ 12—29
  20. На вершине Акрополя, հունգարերենից թարգմանությունը՝ Տ. Վորոնկինան, Նեման 2010 թվական, № 3, էջ 137—145
  21. Самое позднее — в Турине, հունգարերենից թարգմանությունը՝ Օ. Յակիմենկո, Սեանս ամսագրի կայք, 16.03.2012
  22. Если и есть язык, на который стоит меня переводить, так это русский
  23. «"Если и есть язык, на который стоит меня переводить, так это русский" ; Рождение убийцы. Рассказ — Журнальный зал». magazines.gorky.media. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին., զրույցների ձայնագրում և հունգարերերնից թարգմանությունը՝ Օ. Յակիմենկո, Արտասահմանյան գրականություն, 2013 թվական, № 5. էջ 77—115
  24. Кто-то стучит в мою дверь, հունգարերենից թարգմանությունը՝ Օ․ Յակիմենկո, Արտասահմանյան գրականություն, 2017 թվական․ № 5, էջ 188—252
  25. Мир идет: Фрагменты книги, հունգարերենից թարգմանությունը՝ Վ. Սեդերա, Արտասահմանյան գրականություն, 2017 թվական, № 5, էջ 188-252
  26. Краснахоркаи Л. Сатанинское танго: Роман / Пер. с венгерского В. Середы. — М.: АСТ; Corpus, 2018. — 352 с.
  27. Краснахоркаи Л. Меланхолия сопротивления: Роман / Пер. с венгерского В. Середы. — М.: АСТ; Corpus, 2020. — 448 с.

Գրականություն խմբագրել

  • Zsadányi E. Krasznahorkai László. — Pozsony: Kalligram Könyvk, 1999.
  • Krasznahorkai olvasókönyv. — Budapest: Széphalom Könyvműhely, 2002.
  • Krasznahorkai beszélgetések. — Budapest: Széphalom Könyvműhely, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Կրասնախորկայի» հոդվածին։