Լան Պին, նաև հայտնի է որպես Ջենի Լան Պին ( չինարեն հեշտ. 郎平 , պինին: Lang Ping, դեկտեմբերի 10, 1960(1960-12-10)[1], Տյանցզին, Հեբեյ, Չինաստան[2]), չինացի վոլեյբոլիստ և վոլեյբոլի մարզիչ, օլիմպիական չեմպիոն։ 2002 թվականին դարձել է Մասաչուսեթս նահանգի Հոլյոկ քաղաքի վոլեյբոլի փառքի սրահի անդամ[6]։ Վոլեյբոլի պատմության մեջ առաջին մարդը, որը հաղթել է Օլիմպիական խաղերում որպես խաղացող (1984) և որպես մարզիչ (2016)[7][8]։

Լան Պին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի, լողափի վոլեյբոլ խաղացող և volleyball coach
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 10, 1960(1960-12-10)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Տյանցզին, Հեբեյ, Չինաստան[2]
Ակումբ՝China women's national volleyball team?[3], Beijing BAW?[4], Volley Modena?[4] և China women's national volleyball team?
184 սանտիմետր
Քաշ՝71 կիլոգրամ

Լան Պինը եղել է 2020 թվականի Leap կենսագրական ֆիլմի կին գլխավոր դերակատարը[9]։ Մարմնավորել է դերասանուհի Գոն Լիին[10]։

Կենսագրություն խմբագրել

Լան Պինն սկսել է վոլեյբոլ խաղալ 1973 թվականի ապրիլին Պեկինի աշխատավորական գիմնազիայի մարզադպրոցում։ 1976 թվականին ընդգրկվել է Պեկինի թիմում, որի կազմում խաղացել է մինչև 1986 թվականը։

Լան Պինն իր նորամուտն ազգային հավաքականում նշել է 1978 թվականին 18 տարեկանում։ Միջազգային ասպարեզում նրա առաջին հաջողությունը եղել է 1978 թվականի Ասիական խաղերի արծաթե մեդալը, իսկ հաջորդ տարի Լան Պինը դարձել է Ասիայի չեմպիոն։

1981 թվականին Լան Պինը եղել է Չինաստանի հավաքականի հիմնական անդամ, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է աշխարհի գավաթը։ Մեկ տարի անց չինուհիները նույնպես առաջին անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով առաջնության հյուրընկալող թիմին՝ Պերուի ազգային թիմին։ Առաջնության արդյունքներով Լան Պինը ճանաչվել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող[11]։

Որպես Չինաստանի հավաքականի ավագ՝ Լան Պինը 1984 թվականին հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերում և ճանաչվել Օլիմպիական խաղերի վոլեյբոլի մրցաշարի լավագույն խաղացող։ 1985 թվականին մարզիկը երկրորդ անգամ նվաճել է աշխարհի գավաթը՝ կրկին ստանալով ամենաթանկարժեք խաղացողի մրցանակը։

1985 թվականի դեկտեմբերին Լան Պինը մասնակցել է Պեկինում և Շանհայում անցկացված Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի երկու գալա խաղերին, որոնցում Չինաստանի հավաքականին դիմակայել է «Համաշխարհային աստղերի» հավաքականը։ 1986 թվականի սկզբին Լան Պինը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ։

1987 թվականին Լան Պինը մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Նյու Մեքսիկո համալսարան, ինչպես նաև նշանակվել է ուսանողական վոլեյբոլի թիմի մարզչի օգնական։ 1989 թվականին նա վերսկսել է իր խաղային կարիերան Իտալիայում և «Մոդենայի» կազմի հետ նվաճել երկրի գավաթը։ 1990 թվականին տնային աշխարհի առաջնությունում Լան Պինը կրկին խաղացել է Չինաստանի ազգային հավաքականում և նրա հետ նվաճել արծաթե մեդալներ, որից հետո նա վերադարձել է Նյու Մեքսիկո և շարունակել մարզչական աշխատանքը համալսարանի թիմում։ 1993-1995 թվականներին եղել է Ճապոնիայի «Յաոհան» թիմի գլխավոր մարզիչը։

1995 թվականին Լան Պինը դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Չինաստանի կանանց հավաքականը։ Նույն թվականին նրա խաղացողները Աշխարհի գավաթում դարձել են երրորդ, իսկ հաջորդ տարի Ատլանտայի խաղերում նրանք նվաճել են արծաթե մեդալներ՝ եզրափակչում պարտվելով կուբացիներին 1:3 հաշվով։ 1996 թվականին Լան Պինը ճանաչվել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույն մարզիչ[6]։ 1998 թվականին աշխարհի առաջնությունից հետո, որում չինուհիները դարձել են փոխչեմպիոններ, Լան Պինն առողջական խնդիրների պատճառով թողել է գլխավոր մարզչի պաշտոնը։

1999-2005 թվականներին Լան Պինը մարզչական կարիերան շարունակել է Իտալիայում, որտեղ աշխատել է երեք թիմերի հետ՝ Մոդենայից (մինչև 2002 թվականը), Նովարայից (2002-2004 թվական) և Էզիից (2005 թվական)։ «Մոդենայի» հետ չինուհին նվաճել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի չեմպիոնների լիգան, Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի գավաթը, առաջնությունը և Իտալիայի գավաթը։ Մյուս երկու թիմերը հաղթանակներ են տարել Իտալիայի գավաթում, իսկ ազգային առաջնությունում՝ արծաթե։

2005 թվականին Լան Պինը գլխավորել է ԱՄՆ-ի ազգային հավաքականը։ Լանը թիմին ուղղորդել է 2008 թվականի Օլիմպիական խաղերին, որտեղ ԱՄՆ-ի հավաքականը իր հայրենի երկրում հանդիպել է Չինաստանի հետ։ ԱՄՆ-ի հավաքականը 3-2 հաշվով հաղթել է Չինաստանին։ Այնուհետև հանդիպմանը ներկա են եղել Չինաստանի և ԱՄՆ նախագահներ Հու Ձինտաոն և Ջորջ Բուշը[12]։ Խաղը միայն Չինաստանում հավաքել է 250 միլիոն հեռուստադիտող։ Թիմը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային։ Լենը թույլ է տվել, որ իր պայմանագիրը ավարտվի նույն տարում, պատճառաբանելով, որ նա ցանկանում է մարզել ակումբ, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ[13]։ 2013 թվականին նա երկրորդ անգամ դարձել է Չինաստանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և 2015 թվականին Ճապոնիայի աշխարհի գավաթի հաղթողը[14]։

2008-2009 թվականներին Լան Պինն աշխատել է Թուրքիայում՝ որպես Անկարայի «ԹուրքՏելեկոմ» թիմի գլխավոր մարզիչ։ 2009 թվականին վերադարձել է Չինաստան և նշանակվել «Գուանդուն Էվերգրենդ» թիմի մարզիչ, որի հետ նա նվաճել է Ասիայի ակումբային առաջնությունը և 2013 թվականին Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալը։

2013 թվականի ապրիլին Լան Պինը կրկին գլխավորել է Չինաստանի հավաքականը։ Նրա գլխավորությամբ չինուհիները արծաթե մեդալ են նվաճել Գրան պրիում, բայց հետո ցավալի պարտություն են կրել Ասիայի առաջնությունում։ 2014 թվականին Չինաստանի հավաքականը, որը զգալիորեն փոխել է իր կազմը, մեծապես վերականգնել է իր կորցրած դիրքերը համաշխարհային ասպարեզում՝ Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճելով արծաթե մեդալներ։ Հաջորդ տարի Չինաստանի հավաքականը նվաճել է աշխարհի գավաթը, իսկ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում։ Այսպիսով, Լան Պինը դարձել է վոլեյբոլի պատմության մեջ առաջինը, որը նվաճել է օլիմպիական ոսկին և աշխարհի գավաթը որպես խաղացող և մարզիչ։

2017 թվականի հունվարին Լան Պինը ոտքի վիրահատության է ենթարկվել և հեռացել Չինաստանի հավաքականի մարզչի պաշտոնից։ Նույն թվականի ապրիլին նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[15]։ 2018 թվականից կրկին դարձել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

2002 թվականի հոկտեմբերի 18-ին Լան Պինն ընդունվել է վոլեյբոլի փառքի սրահ[16]։

Ակումբային խաղերի կարիերա խմբագրել

Մարզական կարիերա խմբագրել

  • 1987-1989, 1992-1993՝   ԱՄՆ Նյու Մեքսիկոյի համալսարան՝ մարզիչ,
  • 1993-1995՝   Ճապոնիա «Յաոհան»՝ գլխավոր մարզիչ,
  • 1995-1998՝   Չինաստան Չինաստանի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
  • 1999-2002՝   Իտալիա «Մոդենա» (Մոդենա)՝ գլխավոր մարզիչ,
  • 2002-2004՝   Իտալիա «Ասիստել Վոլեյ» (Նովարա)՝ գլխավոր մարզիչ,
  • 2005՝   Իտալիա «Մոնտեսկյավո» (Էզի)՝ գլխավոր մարզիչ,
  • 2005-2008՝   ԱՄՆ ԱՄՆ-ի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
  • 2008-2009՝   Թուրքիա «ԹուրքՏելեկոմ» (Անկարա)` գլխավոր մարզիչ,
  • 2009-2014՝   Չինաստան «Գուանդուն Էվերգրենդ» (Գուանչժոու)՝ գլխավոր մարզիչ,
  • 2013-2017՝   Չինաստան Չինաստանի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
  • 2017՝   Չինաստան Չինաստանի հավաքական՝ գլխավոր մարզիչ,
  • 2018 թվականից՝   Չինաստան Չինաստանի հավաքական` գլխավոր մարզիչ։

Խաղերի նվաճումներ խմբագրել

Ակումբների հետ[17] խմբագրել

  • 1989 թվականի Իտալիայի գավաթի հաղթող։

Չինաստանի ազգային հավաքականի հետ խմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն (1984)։
  • Աշխարհի չեմպիոն (1982),
    • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1990)։
  • Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող (1981, 1985)։
  • Ասիական խաղերի չեմպիոն (1982),
    • Ասիական խաղերի արծաթե մեդալակիր (1978)։
  • Ասիայի չեմպիոն (1979),
    • Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր (1983)։

Անհատական խմբագրել

  • 1982՝ աշխարհի առաջնության ՆԿԱ։
  • 1984՝ վոլեյբոլի օլիմպիական մրցաշարի ՆԿԱ։
  • 1985՝ Աշխարհի գավաթի ՆԿԱ։

Մարզական նվաճումներ[18] խմբագրել

Հավաքականների հետ խմբագրել

Չինաստանի ազգային հավաքական՝
  • 2016 թվականի օլիմպիական չեմպիոն,
    • 1996 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
  • 1998 և 2014 թվականի աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր,
    • 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 2015 և 2019 թվականի աշխարհի գավաթի կրկնակի հաղթող,
    • 1995 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 2013 թվականի Գրան Պրիի արծաթե մեդալակիր։
  • Ազգերի լիգայի 2018 թվականի բրոնզե մեդալակիր։
  • Ասիական խաղերի 2018 թվականի չեմպիոն։
  • Ասիայի եռակի (1995, 1997, 2015 թվական) չեմպիոն
  • Ասիայի գավաթի 2014 թվականի հաղթող
ԱՄՆ-ի հավաքական՝
  • 2008 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
  • 2007 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 2005 թվականի աշխարհի չեմպիոնների գավաթի արծաթե մեդալակիր։
  • NORCECA-ի չեմպիոն (2005)։
  • 2007 թվականի NORCECA առաջնության արծաթե մեդալակիր։

Ակումբների հետ խմբագրել

  • Իտալիայի չեմպիոն (2000 թվական)։
    • Իտալիայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2003, 2004 թվական)։
  • Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող (2002, 2004 թվական)։
    • Իտալիայի գավաթի արծաթե մեդալակիր (2000 թվական)։
  • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (2003 թվական)։
  • Թուրքիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2009 թվական)։
  • Չինաստանի չեմպիոն (2012 թվական)։
    • Չինաստանի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2011, 2013 թվական)։
  • Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր (2013 թվական)։
  • ԵՎԿ Չեմպիոնների լիգայի հաղթող (2001 թվական)։
  • Եվրոպայի Վոլեյբոլի Կոնֆեդերացիայի (ԵՎԿ) գավաթի կրկնակի հաղթող (2002, 2003 թվական)։
    • ԵՎԿ-ի գավաթի բրոնզե մեդալակիր (2005 թվական)։
  • Ասիայի չեմպիոն ակումբային թիմերի մեջ (2013 թվական)։

Անձնական կյանք խմբագրել

Լան Պինի ամուսինը 1986-1995 թվականներին եղել է Չինաստանի հանդբոլի հավաքականի նախկին խաղացող Բայ Ֆանը։ 1992 թվականին զույգն ուներ դուստր՝ Բայ Լանը (Լիդիա Բայ Լան), որը Սթենֆորդի համալսարանի վոլեյբոլի թիմի նախկին անդամ էր (ԱՄՆ)[19]։

2016 թվականի հունվարին Լան Պինն ամուսնացել է ՉԺՀՀասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վան Յուչենի հետ[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Lee L. X. H. Biographical Dictionary of Chinese Women: The Twentieth-Century, 1912-2000HKU, 2003. — ISBN 978-0-76-560798-0
  3. Honorees — 2009.
  4. 4,0 4,1 Volleybox
  5. 5,0 5,1 http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
  6. 6,0 6,1 «China's Lang Ping gets U.S. volleyball post». USA Today. 2005 թ․ փետրվարի 8. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Lang Ping becomes first person in volleyball to win Olympic gold as player and coach». FIVB. 2016 թ․ օգոստոսի 21.
  8. Zuo, Mandy. «Volleyball visionary: coach Lang Ping worth her weight in gold – and more». South China Morning Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Davis, Rebecca (2020 թ․ սեպտեմբերի 26). «Gong Li Drama 'Leap' Opens to $8.2 Million in China». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  10. Chan, Peter Ho-Sun (2020 թ․ սեպտեմբերի 25), Duo guan (Drama, Sport), Gong Li, Bo Huang, Gang Wu, Yuchang Peng, Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին
  11. O'Halloran, Ryan (2008 թ․ օգոստոսի 15). «Lang Ping goes home». Washington Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  12. Wong, Edward (2008 թ․ օգոստոսի 15). «Ex-Chinese Star Guides U.S. to Win in Volleyball». New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Lang Ping not to extend US volleyball contract». 中国网. 2008 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. «Coaches Lang Ping and Kiraly, star players 30 years ago, face off in title match». FIVB. 2014 թ․ հոկտեմբերի 12.
  15. Лан Пин назначена шеф-тренером женской сборной Китая.
  16. Lang Ping. Volleyball Hall of Fame.
  17. Отсутствуют сведения о достижениях Лан Пин в чемпионатах Китая.
  18. В качестве главного тренера.
  19. «Lydia Bai - Women's Volleyball». Stanford University Athletics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  20. Top volleyball coach Lang Ping marries professor.

Գրականություն խմբագրել

  • Волейбол. Энциклопедия/Сост. В. Л. Свиридов, О. С. Чехов. Томск: Компания «Янсон» - 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
  Ճապոնիա Տոշի Յոշիդա
Միացյալ Նահանգների կանանց ազգային վոլեյբոլի թիմի մարզիչ
2004-2008
Հաջորդող՝
  Նոր Զելանդիա Հաղ ՄըքՔաթչեոն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լան Պին» հոդվածին։