Հոնկոնգի համալսարանը (անգլ. The University of Hong Kong կամ HKU; keith. 香港大學) , Հոնկոնգի ամենահին բարձրագույն կրթական հաստատություններից։ Հիմնադրվել է 1911 թվականին Հոնկոնգի Մեծ Բրիտանիայից ազատագրման ժամանակ։ Ուսումնական լեզուն անգլերենն է։

Հոնկոնգի համալսարան
անգլ.՝ The University of Hong Kong[1] և չինարեն՝ 香港大學[1]
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան
ԿարգախոսSapientia et Virtus և 明德格物
Հիմնադրված էմարտի 30, 1911
ՀիմնադրիրFrederick Lugard, 1st Baron Lugard?[2]
ԱնդամակցությունORCID[3][4], IIIF Consortium[5], Universitas 21, Association of Pacific Rim Universities?[6], Association to Advance Collegiate Schools of Business?, EFMD Quality Improvement System?, University Grants Committee?, Համալսարանների համագործակցային կազմակերպություն, Guangdong-Hong Kong-Macao University Alliance?, Shanghai-Hong Kong University Alliance?, Committee on Publication Ethics?[7], Հետազոտական գրադարանների կենտրոն[8] և International Association of Universities?[9]
Երկիր Չինաստան[10]
ՏեղագրությունCentral and Western District?
ՀասցեThe University of Hong Kong, Pokfulam, Hong Kong[11] և 香港薄扶林香港大學[12]
Կայքhku.hk(անգլ.)
Հոնկոնգի համալսարան (Չինաստան)##
Հոնկոնգի համալսարան (Չինաստան)
Հոնկոնգի համալսարան, Չինաստան
 University of Hong Kong Վիքիպահեստում

Բրիտանական «Times Higher Education» ամսագրի համաձայն՝ Հոնկկոնգի համալսարանն առաջինն է Ասիայում[13] և 21-րդը աշխարհում[14]։ 2008-2009 թվականների տվյալներով համալսարանում է սովորողների թիվը 21652 է, այդ թվում՝ 11962 ուսանող, 7326 ասպիրանտ և 2364 ասպիրանտ հետազոտող։

Պատմություն խմբագրել

 
Համալսարանի գլխավոր լսարանը, 1912 թվական

Համալսարանն ստեղծվել է Հոնկոնգի նախկին բժշկական քոլեջի հիման վրա, որը կառուցվել է չինացիների համար 1887 թվականին Լոնդոնի միսիոներական հասարակության կողմից։ Այնուհետև այն դառել է համալսարանի բժշկական ֆակուլտետը։

Համալսարանը հիմնադրվել է 1911 թվականին։ Այդ ժամանակների նահանգապետ Ֆրեդերի Լուգարդը զգում էր Հոնկոնգում համալսարան կառուցելու անհրաժեշտությունը, որպեսզի կարողանար մրցել այլ տերությունների հետ, որոնք հիմնէլ էին իրենց համալսարանները Չինաստանում, ինչպես Պռուսիայն Շանհայում բացել էր Տունցի համալսարան։ Սկզբնական շրջանում համալսարանը մեծ շեշտ էր դնում հումանիտար գիտությունների վրա, չնայած կար արդեն բացված բժշկական ֆակուլտետ։ Ժամանի ընթացքում բացվում են ճարտարագիտության և արվեստի ֆակուլտետներ։ 1916 թվականի դեկտեմբերին համալսարանը իրականացնում է իր առաջին հավաքը 23 շրջանավարտների և 5 պատվավոր շրջանավարտների մասնացությամբ։ 1920- ական թվականների երկրորդ կեսից սկսած մեծ ուշադրություն է դարձվել նաև արևելյան մշակույթի վրա։ 1941 թվականին Ճապոնական ներխուժման ժամանակ, համալսարանի շենքը վնասվում է և համալսարանը փավում է մինչև 1945 թվականը։

 
Hui Oi-Chow Science Building (Կրթության ֆակուլտետի շենքը)

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո վերականգնվել է և վերաբացվել։ 1967 թվականին հիմնում է սոցիալական գիտությունների ֆակուլտետը, իսկ 1969 թվականին իրավաբանական ֆակուլտետը։ 1961 թվականին ուսանողների թիվը 4 անգամ շատ էր քան 1941 թվականին։ 2001 թվականին  բացվում է էկոնոմիկայի և բիզնես ֆակուլտտեը, որը տասերորդն էր համալսարանում։ Հոնկոնգի դպրոցում սովորողների թիվը տարածաշրջանում ամենամեծն է, ընդհանուր ուսանողների 10 տոկոսը։

Վայր խմբագրել

Համալսարանի գլխավոր կամպուսը զբաղեցնում է 16000 մ² Բոնխամ Ռոուդում և Պո Ֆու Լամ Ռուդում՝ Հոնկոնգի կղզու վրա։ Համալսարանը բրիտանական գաղութային ճարտարապետության հազվադեպ նմուշներից է Հոնկոնգում։ Բժշկական ֆակուլտետը գտնվում է գլխավոր կամպուսից 4,5 կմ հարավ-արևմուտք, հարավային կողմում։ Բացի այդ համալսարանը ներառում է գյուղատնտեսական հետազոտական կենտրոն և ծովային գիտությունների կենտրոն

Ֆակուլտետներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://hku.hk/
  2. Huang R. A Lifetime in Academia: An Autobiography of Rayson HuangHKSAR: Hong Kong University Press, 2000. — P. 13. — ISBN 978-962-209-518-2
  3. https://orcid.org/members/001G000001CAm9nIAD-university-of-hong-kong
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  6. https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
  7. https://publicationethics.org/members
  8. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  9. https://web.archive.org/web/20220525131836/https://www.iau-aiu.net/Members
  10. Global Research Identifier Database — 2015.
  11. https://hku.hk/contact/
  12. https://hku.hk/contact/c_index.html
  13. «Top Universities in Asia 2010—2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  14. Top 200 — The Times Higher Education World University Rankings 2010—2011
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնկոնգի համալսարան» հոդվածին։