Լախեր-Զե (գերմ.՝ Laacher See, հնում՝ Լախերյան լիճ [2]), հրաբխային ծագման անհոս լիճ Ռեյնլանդ-Պֆալց(Գերմանիա) երկրամասի Արվայլեր շրջանի Գլես կոմունայում։

Լախեր-Զե
Laacher See - Luftaufnahme.jpg
Տեսակխառնարանային լիճ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՎարչատարածքGlees?
Երկարություն1,964 կիլոմետր
Լայնություն1,186 կիլոմետր
Տրամագիծ2 կիլոմետր
ԲԾՄ275 մետր
Խորություն51 մետր
Շրջանագծի երկարություն7,3 կիլոմետր
Մակերես3,33 կմ²[1]
Ծավալ103 000 000 մ³
Ավազանի տարածք12,2 կմ²
Ավազանի երկիրԳերմանիա
Լճից հոսող գետFulbert-Stollen?
Mayen Koblenz.jpg

Լիճը տեղակայված է 2 կմ տրամագծով հրաբխային կալդերայում, Կոբլենցից 24 կմ հյուսիս-արևմուտք, Բոննից 37 կմ հարավ և Հռենոս գետի ափին գտնվող Անդերնախ քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Լախ հրաբուխը (մաար) գտնվում է Էյֆել լեռնաշղթայում։

Լախերյան լիճը առաջացել է մոտ մ.թ.ա. 10930 թվականին Լախ գերհրաբխի պլինյան ժայթքումից, որի հրաբխային պայթյունավտանգության ինդեքսը VEI[3] 6 էր, այն մոտավորապես հավասազոր է 1991 թվականին ֆիլիպինյան Պինատուբո հրաբխի ժայթքմանը[4]։ Այդ ժայթքումն է քննարկվում որպես ուշ տրիասի կլիմայական անոմալիայի հնարավոր պատճառ։ Մոտակա տարածքները հայտնվել են հրաբխային մոխրի և պեմզայի հիսունմետրանոց շերտի տակ, ավելի փոքր մասնիկները հիմնականում ցրվել են դեպի հարավ, մինչև այժմյան Հյուսիսային Իտալիայի տարածք և դեպի հյուսիս-արևելք՝ մինչև այժմյան Ռուսաստանի և Սկանդինավյան թերակղզու տարածք։ Հնարավոր է, որ Լախ հրաբխի ժայթքումը պատճառ է հանդիսացել ժամանակակից Դանիայի տարածքում Բրոմմե մշակույթի ծագմանը[5]։

Լախեր-Զե լիճը գտնվում է ծովի մակարդակից 275 մ բարձրության վրա և զբաղեցնում է 3,31 կմ² մակերես, առավելագույն խորությունը 53 մետր է։

Լախեր-Զե լճի համայնապատկեր

Լախեր-Զեի հարավ-արևմուտքում է գտնվում Լախերյան աբբայությունը։ Դենդրոժամանակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ 1164 թվականին, աբբա Ֆուլբերտի ծառայության ժամանակահատվածում, առատ տեղումներ են եղել։ Դա հիմք է հանդիսանում ենթադրելու, որ հենց նա է հրահանգել կառուցել 880 մետր երկարությամբ ավազանը, որը կոչված էր հոսք չունեցող Լախեր-Զեյից ջրերի արտահոսք իրականացնելու։

2007 թվականին խառնարանային լճից տեղի են ունեցել ածխաթթու գազի արտանետումներ[6]։

1867 թվականից մինչև 1872 թվական Լախեր-Զե լիճ է բաց թողնվել պոմերանյան Մադյու(այժմ՝ Մեդվե) և Բոդենի լճերից բերված սիգի բեղմնավորված ձկնկիթ։ Այժմ լճում բնակվում է սիգի մի քանի տեսակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Лаахское озеро»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. https://volcanoes.usgs.gov/vsc/glossary/vei.html
  4. Environmental impact of the Laacher See eruption at a large distance from the volcano: Integrated palaeoecological studies from Vorpommern (NE Germany)(անգլ.). — doi:10.1016/j.palaeo.2008.09.013
  5. Василий Жуков (2020-05-11)։ «Археологи нашли «мертвую зону» в центре Европы»։ Популярная механика։ Վերցված է 2020-09-23 
  6. «Britischer Bomber im Laacher See»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2014-05-11 

ԳրականությունԽմբագրել

Культура Германии: лингвострановедческий словарь