Պինատուբո[1] (թագալերեն Pinatubo), գործող հրաբուխ, տեղակայված է ֆիլիպինյան Լուսոն[1] կղզու վրա մայրաքաղաք Մանիլայից 93 կմ հյուսիս-արևմուտք և քաղաք Անխելեսից 26 կմ արևմուտք։ Հրաբուխը գտնվում է Սամբալես, Բատաան և Պամպանգա գավառների սահմանին։ Այսօր նրա բարձրությունը կազմում է 1486 մ, իսկ մինչ 1991 թվականիժայթքումը կազմել է 1745 մ։ Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է 1993 թվականին[2]։ Իսպանացիների կողմից Ֆիլիպինների գրավման ժամանակաշրջանում Պինատուբոն ծածկված էր խիտ անտառներով և ծառայել է որպես ապաստան աետա ցեղից փախած բնիկների համար։

Պինատուբո
Տեսակլեռ, Կալդերա, գագաթ և somma volcano?
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ֆիլիպիններ
ՎարչատարածքZambales?, Տարլակ, Pampanga? և Կենտրոնական Լուսոն
ԲԾՄ1486 մետր
Նյութանդեզիտ, բազալտային անդեզիտ և դացիտ
Աշխարհագրական տեղադրությունԼուսոն
ԼեռնաշղթաԶամբալեսի լեռնաշղթա
Հրաբխային կայանPhilippine Institute of Volcanology and Seismology?
Քարտեզ
Քարտեզ

Ակտիվություն խմբագրել

1991 թվականի ժայթքում խմբագրել

 
Պինատուբո հրաբուխը մինչև 1991 թվականը

611 տարի լռությունից հետո Պինատուբոն ժայթքեց 1991 թվականի հունիս ամսին։ Ժայթքումից և դրա հետևանքների արդյունքում զոհվել է առնվազն 875 մարդ։ Ժայթքումը ոչնչացրել է ԱՄՆ-ի կարևոր ստրատեգիական ռազմաօդային բազան, որը տեղակայված էր հրաբխից 18 կմ հեռսավորությն վրա, և ԱՄՆ ռազմածովային բազան։ Հրաբխի շրջայկայքը ավերվել էր պիրոկլաստիկ հոսքերից և լահարներից։ Այս ժայթքումը ճանաչվել է 20-րդ դարի ամենաուժեղներից մեկը՝ 6 բալ ըստ հրաբխային ժայթքումների սանդղակի (VEI)։

Պինատուբոյի ավտիվության զարգացումը տեղի է ունեցել բավականին արագ։ Ակտիվության առաջին նշանները հայտնաբերվել են 1991 թվականի ապրիլին։ Ստորգետնյա ցնցումներից հետո գագաթի վրա հայտնվել է գոլորշու սյուն։ Ֆիլիպինների կառավարությունը որոշում ընդունեց հրաբխից 20 կմ շառավղով մարդկանց անմիջապես տարհանելու մասին։ Հունիսի 7-ին հրաբխի գագաթի վերևում սկսեց ձևավորվել մածուծիկ մագմայի գմբեթ, որը դուրս էր մղվում լեռան ներսում կուտակված գազերի ճնշման արդյունքում։

Առաջին պայթյունը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ ժամը 03։ 41-ին։ Մոխրի սև ամպը բարձրացավ լեռան վրա 19 կմ բարձրությամբ, իսկ լանջերով հոսեցին պիրոկլաստիկ հոսքեր։ Հաջորդ պայթյունը, որը տեղի ունեցավ 14 ժամ անց, էլ ավելի ուժգին էր։ Գազի և մոխրի սյունը բարձրացել էր մինչև 24 կմ բարձրություն։ Երրորդ պայթուցիկ ժայթքումը տեղի ունեցավ հունիսի 13-ին՝ ժամը 08։ 41-ին, և տևել է 5 րոպե։ Էրուպտիվ սյան բարձրությունը կազմել է 24 կմ։ Դրանից հետո լռություն տիրեց, որը տևեց 3 ժամ։ Կեսօրին ստորգետնյա ցնցումները վերսկսեցին․ հունիսի 13-ին ժամը 13։ 09-ին տեղի ունեցավ չորրորդ ժայթքումը, որը տևեց 3 րոպե, իսկ էրուպտիվ սյան բարձրությունը կազմեց 21 կմ։

Հունիսի 15ին տեղի ունեցավ պարոքսիզմալ ժայթքում, որը իր ամենամեծ ուժին հասավ ժամը 14։ 30-ին։ Էրուպտիվ սյան բարձրությունը հասնում էր 34 կմ։ Այս ժայթքման արդյունքում արտանետված մոխիրը անթափանց շղարշով ծածկել էր երկնակամարի 125 հզ կմ² տարածություն։ Երկրի վրա այդ տարածքի վրա մի քանի ժամ լիակատար խավար էր տիրում։ Մոխիրը հասել էր ընդհուպ մինչև Վիետնամ, Կամբոջա և Մալազիա։

Այս պայթյունից հետո ժայքումը, թուլանալով, շարունակվեց մինչև հւնիսի 17-ը։

Ժայթքումների մի քանի օրվա ընթացքում արտանետվել է մոտ 10 կմ³ լեռնային ապարներ (այս ցուցանիշներով նա 20-րդ դարում զիջում է միայն Ալյասկայի Կատմայ ազգային պարկում Կատմայ-Նովարուպտայի ժայթքմանը)։ Պրիկլաստիկ արտանետումների ինտենսիվությունը գերազանցում էր 300 հզ մ³/վրկ։ Պինատուբոյի ժայթքմանը, որը 20-րդ դարի երեք ժայթքումներից մեկն էր (1902 թ Սանտա-Մարիայի և 1912 թ Կամայի ժայթքումներ), հրաբխային ժայթքումների սանդղակի 6 բալ (VEI)։ Ըստ երկրաբանների՝ այս հրաբխի ժայթքման էներգիան 10 անգամ գերազանցում է այպիսի ժայթքումների, ինչպիսիք են Սենթ Հելենսը (1980) և Շիվելուչը (1964)։

2,5 կմ տրամագծով խառնարանը, որը ձևավորվել է 1991 թ ժայթքման արդյունքում, համարվում է կոնտրոնական։ Ժայթքումը չի ուղեկցվել լեռան գագաթից և լանջերից խոշոր բեկորների հոսքով, ինչով և տարբերվում էին Սենթ Հելենը և Շիվելուչը։ Պլինյան սյուներից առաջացել են պրիկլաստիկ հոսքեր։ Խառնարանում առաջացել է անձրևաջրերից սնվող լիճ, որի մակարդակը անընդհատ բարձրանում էր, մինչև 2008 թվականին նրա մակարդակը իջեցվեց անձրևային սեզոնի ընթացքում մակարդակի կտրուկ բարձրացման դեպքում շրջակա միջավայրի հեղեղումը կանխելու համար։

Վերջին ժայթքում խմբագրել

Պինատուբոյի վերջին ժայթքումը զգալի է եղել ողջ աշխարհում։ Այն հանգեցրեց ստրատոսֆերա աերոզոլների ամենահզոր արտանետմանը 1883 թվականի Կրակատաու հրաբխի ժայթքումից հետո։ Հաջորդող ամիսների ընթացքում մթնոլորտում նկատվում էր ծծմբաթթվային մառախուղի գլոբալ շերտ։ Գրանցվել է 0,5 °C ջերմաստիճանի անկում և օզոնային շերտի չափազանց մեծ կրճատում, մասնավորապես՝ Անտարկտիդայի վրա առանձնապես մեծ օզոնային անցքի առաջացման։

1991 թվականից հետո խմբագրել

1991 թվականի ժայթքումից հետո Պինատուբոյի տարածքում պարբերաբար տեղի են ունենում ստորգետնյա ցնցումներ, որոնք թույլ չեն տալիս հրաբխից տասյնակ կիլոմետրերի շառավղով տարածքներում ինչոր շինարարական աշխատանքների իրականացման։ 1992 և 1993 թվականներին տեղի են ունեցել ևս 2 ժայթքումներ, որոնք ըստ հրաբխային ժայթքումների սանդղակի ստացել են 1 բալ։ Հրաբխի լանջերին և խառնարանի ներքին մասում կատարվում է բուսածածկույթի վերականգնում։

Պինատուբո հրաբուխը համարվում է լեռնային տուրիզմի օբյեկտ։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Филиппины / Алексеева Н. Н., Захаров А. О. и др. // Уланд — Хватцев. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 346-358. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 33). — ISBN 978-5-85270-370-5.
  2. «Pinatubo: Eruptive History» (անգլերեն). Global Volcanism Program, Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել