Լաբրադոր ծով (ֆր.՝ mer du Labrador, դան․՝ Labradorhavet), Ատլանդյան օվկիանոսի ծով։ Գտնվում է Լաբրադոր և Գրենլանդիա թերակղզիների միջև։ Ծովն ընդգրկում է մայրցամաքային դարակներ՝ դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք։ Այն հյուսիսից միանում է Բաֆինի ծովին՝ Դևիսի նեղուցով[1]։ Այն համարվում է Ատլանդյան օվկիանոսի եզրային ծով[2][3]։

Լաբրադոր ծով
Տեսակծով և սահմանային ծով
Երկիր Կանադա, Դանիա և  Գրենլանդիա
ՎարչատարածքՆյուֆաունդլենդ եւ Լաբրադոր և Կույալեք
Խորություն1898 մետր
Մակերես841 000 կմ²
Կազմված էCroque Harbour?
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Ավազանի երկիր Կանադա,  Գրենլանդիա և Դանիա
Քարտեզ
Քարտեզ

Ծովը ձևավորվել է Գրենլանդիայի և Լաբրադորի տարանջատումից հետո, որը սկսվել է 60 միլիոն տարի առաջ և ավարտվել՝ 40 միլիոն տարի առաջ։ Այն պարունակում է աշխարհի ամենամեծ փոթորկման հոսանքի ալիքային համակարգերից մեկը՝ Ատլանդյան օվկիանոսի հյուսիսարևմտյան ալիքը, որը հազարավոր կիլոմետրերով անցնում է ծովի հատակի երկայնքով դեպի Ատլանդյան օվկիանոս։

Լաբրադոր ծովը հանդիսանում է հյուսիսատլանդյան ջրերի հիմնական աղբյուրը, որը մեծ խորությամբ հոսում է Ատլանդյան օվկիանոսի արևմտյան ծայրամասում՝ կազմելով Համաշխարհային օվկիանոսի ամենամեծ, զգալի ջրային պաշարը։

Արկտիկայի զարգացման պատմությունը

Պատմություն խմբագրել

Լաբրադոր ծովը ձևավորվել է 60 միլիոն տարի առաջ սկսված՝ Հյուսիսային Ամերիկայի և Գրենլանդիայի տարանջատումից և դադարել է 40 միլիոն տարի առաջ։ Մի նստվածքային ծոց, որն այժմ ընկղմված է մայրցամաքային շերտերի տակ և ձևավորվել է կավճային ժամանակաշրջանում։ Ծովի հատակի տարածման սկիզբը ուղեկցվեց պիկրիտի և բազալտի հրաբխային ժայթքումներով՝ Դևիսի նեղուցում և Բաֆինի ծովում։

Մ.թ.ա. մոտավորապես 500 թվականից մինչև 1300 թվականը, ծովի հարավային ափերում բնակվում էին Դորսեթ, Բեոթուկ և Ինիուտ ցեղերը։ Դորսեթ ցեղերը հետագայում փոխարինվեցին Թուլեի մարդկանց կողմից[4]։

Տարածություն խմբագրել

Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպությունը սահմանում է Լաբրադոր ծովի սահմանները հետևյալ կերպ[5]

Հյուսիսային մասում՝ Դևիսի նեղուցի հարավային սահմանը [ Հյուսիսային 60°-ի զուգահեռական, հյուսիս՝ Գրենլանդիա և Լաբրադոր]

Արևելքում՝ Կապի Սենթ Ֆրանցիսկից, 47°45′ հս․ լ. 52°27′ ամ. ե.HGЯO (Նյուֆաունդլենդ) դեպի Քեյփ Ֆարելվել (Գրենլանդիա)։

Արևմուտքում՝ Լաբրադոր և Նյուֆաունդլենդ նահանգի արևելյան ափ և Սուրբ Լավրենտիոս ծոցի հյուսիսարևելյան սահման։ Քեյփ Բոուլից ընթացող գիծ (Կիրպոն կղզու հյուսիսային կետ, (51 ° 40 ′ հս ․ լ. 55 ° 25 ′ ամ.), դեպի Բելլա կղզու արևելյան ծայրամասը և հյուսիս-արևելյան սահմանը (52 ° 02 ′ հս ․ լ. 55 ° 15 ′ ամ. ե.):

Աշխարհագրություն, երկրաբանություն և խորաչափություն խմբագրել

 
Հյուսիսատլանտյան խոշոր հոսանքներ

Լաբրադոր ծովի խորությունը կազմում է մոտ 3400 մետր(1859 գրկաչափ,11155 ոտնաչափ), լայնությունը՝ 1000 կիլոմետր(621 մղոն, 540 ծովային մղոն), որտեղ այն միանում է Ատլանդյան օվկիանոսին։ Այն դառնում է մակերեսային, 700 մետրից պակաս դեպի Բաֆինի ծովը, և անցնում է 300 կիլոմետր լայնությամբ։ 100-200 մետր խորքային պղտոր հոսանքի ալիքային համակարգը, որը կազմում է մոտ 2-5 կիլոմետր լայնություն և 3800 կիլոմետր երկարություն։ Այն հոսում է ծովի հատակին և իր կենտրոնի մոտակայքում` Հուդզոնի նեղուցից դեպի Ատլանդյան օվկիանոս[6][7]։ Այն համարվում է Հյուսիսարևմտյան Ատլանտյան օվկիանոսի միջին օվկիանոսային ալիք (NAMOC) և հանդիսանում է Պլեիստոցենի դարաշրջանի աշխարհի ամենաերկար ջրահեռացման համակարգերից մեկը[8]։ Այն հանդես է գալիս, որպես ենթածովային գետի հուն, բազմաթիվ վտակներով և պահպանվում է ջրի ներսում հոսող բարձր խտության մթնոլորտային հոսանքներով[9]։

Ջրի ջերմաստիճանը ձմռանը 1 °C է, իսկ ձմռանը՝ 5-6: Աղիությունը համեմատաբար ցածր է ՝ 31–34.9‰: Ծովի երկու երրորդը ձմռանը ծածկված է սառույցով։ Աղիությունը համեմատաբար ցածր է՝ 31–34.9 մաս հազար։ Ծովի երկու երրորդը ձմռանը ծածկված է սառույցով։ Մակընթացությունները կիսամյակային են (այսինքն ՝ տեղի են ունենում օրը երկու անգամ), հասնելով 4 մ-ի (2,2 ֆաթոմ; 13 ֆտ)։

Ծովում ստեղծվել է նաև արհեստական ջրային շրջանառություն։ Այն սկզբնավորվել է Արևելյան Գրենդլանդ Քարենթիում և շարունակել է Արևմտյան Գրենդլանդ Քարենթիում, որը բերում է ավելի տաք, ավելի աղի ջրեր հյուսիսից, Գրենլանդիայի երկայնքով դեպի Բաֆինի ծով։ Հետո, Բաֆին և Լաբրադոր կղզիների հոսանքները, որոնք տեղափոխում են սառը և ավելի քիչ աղի ջուր հարավ՝ Կանադայի ափի երկայնքով։ Այս հոսանքները կրում են բազմաթիվ սառցաբեկորներ, որոնք խոչընդոտում են նավարկությանը և ծավի հատակում գտնվող գազի հանքավայրերի հետազոտմանը[1][10]։ Լաբրադորի հոսանքի արագությունը սովորաբար կազմում է 0,3-0,5մ/վ , բայց որոշ տարածքներում կարող է հասնել 1մ/վ[11], մինչդեռ Բաֆին հոսանքը ավելի դանդաղ է մոտ 0,2մ/վ արագությամբ[12]։ Լաբրադորի հոսանքը պահպանում է ջրի ջերմաստիճանը 0 °C -ում, իսկ աղիությունը հասնում է 30-34 պրոմիլի[13]։

Ծովն ապահովում է Հյուսիսատլանդյան ջրերի զգալի մասը։ Դա սառը ջրային զանգված է, որը հոսում է մեծ խորության վրա Հյուսիսատլանդյանի արևմտյան մասում՝ տարածվելով և կազմելով Համաշխարհային օվկիանոսի ամենամեծ ջրային զանգվածը[14]։ Հյուսիսանտլանդյան ջրերի զգալի մասը բաղկացած է երեք տարբեր մասերից, իսկ վերին մասը կազմում են Լաբրադոր ծովի ջրերը։ Այս հատվածում աղիությունը համեմատաբար ցածր է, ջերմաստիճանը ցածր է, իսկ թթվածնի պարունակությունը համեմատաբար քիչ է։ Այն ունի 3 հավանական խտություն՝ համեմատած մակերեսային շերտերի հետ[15]։

Կենդանական աշխարհ խմբագրել

Լաբրադոր ծովի հյուսիսային և արևմտյան շրջանները դեկտեմբերից հունիս ընկած ժամանակահատվածում ծածկված են սառույցով։ Ծովը կերակրատեսակ է Ատլանդյան սալմոնի և մի քանի ծովային կաթնասունների տեսակների համար։ Ծովախեցգետնյա ձկնորսությունը սկսվեց 1978 թվականին և ակտիվացավ 2000 թվականին, ավելի լավ, քան մյուռինեսների որսը։ Այնուամենայնիվ, մյուռինեսների որսը դադարեց 1992 թվականին[10]:Ձկնորսության այլ թիրախներ են ՝ Պիկշան, Ատլանտյան տառեխը, օմարը և մի քանի տեսակներ ՝ ծովախեցգետնյա և պելագիկ ձկներ, ինչպիսիք են ավազի ձագը և կապելինը:Դրանք առավել մեծ թիվ են կազմում ծովի հարավային մասերում[16]։

Բելուգայի ձնաբուծարանները՝ Բաֆինի ծովում, որտեղ նրանց բնակչությունը հասնում է 20 000-ի, Լաբրադոր ծովում հազվադեպ են լինում, հատկապես 1950-ական թվականներից ի վեր[17]։ Ծովը պարունակում է Սեյվալների երկու հիմնական տեսակներից մեկը՝ շոտլանդական Սայլակ[18]։

 
Լաբրադորյան թեյի ծաղիկներ

Լաբրադորյան բադը Կանադայի ափերին սովորական թռչուն էր մինչև 19-րդ դարը, բայց այժմ ոչնչացված է[19]։ Այլ ափամերձ կենդանիներ ներառում են Լաբրադորյան գայլը[20][21] կարիբուն, որմզդական եղջերուն, սև արջը, կարմիր աղվեսը, Արկտիկական աղվեսը և այլն[22][23]։

Բուսական աշխարհ խմբագրել

Առափնյա բուսականությունը ներառում է Պիսեա Մարիանան, Լարեկը, բարդիների տարբեր տեսակներ և[23]։ Լաբրադորյան թեյի մշտադալար թփերը, որոնք օգտագործվում են բուսական թեյեր պատրաստելու համար, տարածված են այդ տարածքում, ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Կանադայի ափերին[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica. «Labrador Sea». Վերցված է 2008 թ․ փետրվարի 3-ին.
  2. Calow, Peter (1999 թ․ հուլիսի 12). Blackwell's concise encyclopedia of environmental management. Wiley-Blackwell. էջ 7. ISBN 978-0-632-04951-6. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Spall, Michael A. (2004). «Boundary Currents and Watermass Transformation in Marginal Seas». J. Phys. Oceanogr. 34 (5): 1197–1213. doi:10.1175/1520-0485(2004)034<1197:BCAWTI>2.0.CO;2.
  4. Grønlands forhistorie, ed. Hans Christian Gulløv, Gyldendal 2005, 87-02-01724-5
  5. «Limits of Oceans and Seas, 3rd edition» (PDF). International Hydrographic Organization. 1953. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Ice-sheet sourced juxtaposed turbidite systems in Labrador Sea». Geoscience Canada. 24 (1): 3.
  7. Reinhard Hesse And Allan Rakofsky (1992). «Deep-Sea Channel/Submarine-Yazoo System of the Labrador Sea: A New Deep-Water Facies Model (1)». AAPG Bulletin. 76. doi:10.1306/BDFF88A8-1718-11D7-8645000102C1865D.
  8. Hesse, R., Klauck, I., Khodabakhsh, S. & Ryan, W. B. F. (1997). Thomas A. Davies (ed.). Glaciated continental margins: an atlas of acoustic images. Springer. էջ 286. ISBN 0-412-79340-7. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Einsele, Gerhard (2000). Sedimentary basins: evolution, facies, and sediment budget. Springer. էջ 234. ISBN 3-540-66193-X.
  10. 10,0 10,1 Kenneth F. Drinkwater, R. Allyn Clarke. «Labrador Sea». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 3-ին.
  11. Petrie, B.; A. Isenor (1985). «The near-surface circulation and exchange in the Newfoundland Grand Banks region» (PDF). Atmosphere-Ocean. 23 (3): 209–227. doi:10.1080/07055900.1985.9649225. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. Encyclopædia Britannica. «Baffin Current». Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  13. Encyclopædia Britannica. «Labrador Current». Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  14. Wallace Gary Ernst (2000). Earth systems: processes and issues. Cambridge University Press. էջ 179. ISBN 0-521-47895-2.
  15. Talley, L.D.; McCartney, M.S. (1982). «Distribution and Circulation of Labrador Sea Water» (PDF). Journal of Physical Oceanography. 12 (11): 1189. doi:10.1175/1520-0485(1982)012<1189:DACOLS>2.0.CO;2. ISSN 1520-0485.(չաշխատող հղում)
  16. National Research Council (U.S.) (1981). Maritime services to support polar resource development. էջեր 6–7.
  17. COSEWIC Assessment and Update Status Report on the Beluga Whale. Dsp-psd.pwgsc.gc.ca (2012-07-31). Retrieved on 2013-03-20.
  18. Anthony Bertram Dickinson; Chesley W. Sanger (2005). Twentieth-century shore-station whaling in Newfoundland and Labrador. McGill-Queen's Press – MQUP. էջեր 16–17. ISBN 0-7735-2881-4.
  19. Ducher, William (1894). «The Labrador Duck – another specimen, with additional data respecting extant specimens» (PDF). Auk. 11 (1): 4–12. doi:10.2307/4067622.
  20. E. A. Goldman (1937). «The Wolves of North America». Journal of Mammalogy. 18 (1): 37–45. doi:10.2307/1374306. JSTOR 1374306.
  21. G.R. Parker; S. Luttich (1986). «Characteristics of the Wolf (Canis lupus lubrudorius Goldman) in Northern Quebec and Labrador» (PDF). Arctic. 39 (2): 145–149. doi:10.14430/arctic2062. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. Anonymous, (2006). The Moravians in Labrador. էջեր 9–11. ISBN 1-4068-0512-2.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  23. 23,0 23,1 Կաղապար:WWF ecoregion
  24. Ledum groenlandicum Oeder – Labrador Tea. (PDF) . Retrieved on 2013-03-20.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաբրադոր ծով» հոդվածին։