Պիկրիտ (հուն․ πικρός — դառը), տիպիկ լրիվ բյուրեղային հրային ապար՝ կազմված ավգիտից ու օլիվինից, եղջրախաբի, բիոտիտի, ռոմբային պիրօքսենի և այլ միներալների աննշան խառնուրդներից։ Օլիվինը հաճախ փոփոխված և տեղակալված է սերպենտինով, ինչպես նաև իդդինգսիտով, քլորիտով, երբեմն՝ ակտինոլիտով։ Պիկրիտում հաճախ հանդիպում է սուլֆիդների ցան։ Ստրուկտուրան հիմնականում հատիկային է, երբեմն՝ պոյկիլիտային։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295