Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները

«Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները» (ռուս.՝ «Лабиринт. Подвиги Тесея»), ռուսական նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան հին հունական առասպելների մոտիվներով։

Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները
Տեսակմուլտֆիլմ
ԹեմաԹեսևս
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստԱլեքսեյ Սիմուկով
ՀնչյունավորումԱլեքսեյ Կոնսովսկի, Ալեքսանդր Գրավե, Անատոլի Պապանով, Նատալյա Կուստինսկայա, Լև Ֆրիչինսկի, Վիկտոր Կոլցով և Yakov Belenky?
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1971

Սյուժե խմբագրել

Թեսևսին՝ Աթենքի արքա Էգևսի որդուն, դաստիարակել են կենտավրոսները։ Այժմ հասել է ժամանակը, որ նա վերադառնա Աթենք՝, հոր մոտ։ Ճանապարհին նա քաղաքի ծայրամասերն ազատում է կատաղի վարազից ու նենգ ավազակ Պրոկրուստեսից։

Հասնելով Աթենք՝ Թեսևսն իմանում է, որ Կրետեից եկել է այն նավը, որը ինը տարին մեկ գալիս է և տանում յոթ տղա ու յոթ աղջիկ՝ որպես կեր Մինոտավրոսի համար։ Թեսևսը որոշում է այդ նավով գնալ Կրետե, որպեսզի սպանի Մինոտավրոսին։ Մեկնելուց առաջ նա հորն ասում է, որ հաղթանակի դեպքում ինքը նավի սև առագաստը կփոխարինի սպիտակով։

Սպանելով Մինոտավրոսին՝ Թեսևսը դուրս է գալիս լաբիրինթոսից Մինոսի դստեր՝ Արիադնեի կծիկի օգնությամբ։ Արիադնեի հետ միասին Թեսևսը նավով ուղևորվում է տուն։

Մինոսը, իմանալով, որ զրկվել է ոչ միայն Մինոտավրոսից, այլ նաև աղջկանից, օգնություն է խնդրում Դիոնիսոսից՝ գինեգործության աստծուց, որին ինքը մշտապես փառաբանում էր։ Դիոնիսոսն օգնում է Մինոսին և վերադարձնում նրա դստերը։

Այդ ժամանակ Էգևսը կանգնած էր ժայռի վրա և նայում էր ծովին՝ սպասելով որդու վերադարձին։ Թեսևսը չի կարողանում սգո խորհրդանիշ սև առագաստը փոխարինել հաղթանակի սպիտակ առագաստով, որովհետև այն կորել էր Դիոնիսոսի առաջացրած փոթորկի ժամանակ։ Տեսնելով սև առագաստը՝ Էգևսը վշտից նետվում է ծովը, որը դրանից հետո կոչվում է նրա անունով։

Տարբերություններ առասպելից խմբագրել

  • Մուլտֆիլմն առասպելի համեմատությամբ կրճատված է, այնտեղ բացակայում են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Հեփեստոսի որդի հսկա Էրիքտոնիոսը, ավազակներ Սինիսը, Սկիրոնը, Կերկիոնը, ինչպես նաև Մեդեայի կողմից Թեսևսին թունավորելու փորձի էպիզոդը։
  • Մուլտֆիլմում առկա է վարազը, իսկ առասպելում՝ վայրի խոզը։
  • Մուլտֆիլմում Պրոկրուստեսն անուն է, առասպելում՝ մականուն, որ նշանակում է «ձգող-երկարացնող», իսկ նրա անունը Դամաստես է։
  • Մուլտֆիլմում Թեսևսը կտրում է Պրոկրուստեսի գլուխը, իսկ առասպելում թողնում է արյունաքամ լինել իր իսկ մահճում։
  • Մուլտֆիլմում Դիոնիսոսը Արիադնեին տանում է հենց նավից, իսկ առասպելում Թեսևսն Արիադնեին թողնում է կղզում Դիոնիսոսի խնդրանքով։
  • Մուլտֆիլմում սպիտակ առագաստը կորչում է փոթորկի ժամանակ, այնինչ առասպելում Թեսևսը մոռանում է փոխել, որովհետև վշտացած էր իր սիրելիին կղզում թողնելու պատճառով, որովհետև նրան կնության պետք է առներ Դիոնիսոսը։

Ստեղծողներ խմբագրել

Արձագանքներ խմբագրել

Լայնորեն հայտնի է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի՝ հին Հունաստանի առասպելների հիման վրա ստեղծվա ֆիլմերի շարքը։ Նկարիչ Ալեքսանդր Տրուսովի հետ համագործակցությամբ նրանք հանդիսատեսին են ներկայացրել աստվածների, անտիկ հերոսների, մեդուզաների, Մինոտավրոսի ու մինչ այդ հանդիսատեսի համար անսովոր այլ կերպարների իրենց պատկերացումները։ Այդ ժանրում Սնեժկո-Բլոցկայան նույնպես դարձել է բացահայտող և հասցրել է նկարահանել հինգ ֆիլմ՝ «Վերադարձ Օլիմպոսից» (1969), «Լաբիրինթոս» (1971), «Արգոնավորդներ» (1972), «Պերսևս» (1973), «Պրոմեթևս» (1974)։

— Սերգեյ Կապկով[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել