Նատալյա Կուստինսկայա
Նատալյա Նիկոլաևնա Կուստինսկայա (ռուս.՝ Ната́лия Никола́евна Кусти́нская, ապրիլի 5, 1938[1], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2012[2][1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի[3]։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[4]։
Նատալյա Կուստինսկայա ռուս.՝ Наталья Николаевна Кустинская | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1938[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 13, 2012[2][1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1961) |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Կինոդերասանի պետական թատրոն |
Ամուսին | Յուրի Չուլյուկին և Բորիս Եգորով |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Dmitry Yegorov? |
Կենսագրություն
խմբագրելՆա ծնվել է 1938 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում, «Մոսֆիլմ» ստուդիայի կինոռեժիսոր Նիկոլայ Անդրեևիչ Կուստինսկու (1902-1982) և էստրադային երգչուհի Մարինա Սերգեևնա Վդովենկոյի (1982) ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը և Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (Օլգա Պիժովայի և Բորիս Բիբիկովի կուրս)։
Կինոյում նրա դեբյուտը եղել է 1959 թվականին Գրիգորի Ռոշալի «Մռայլ առավոտ» ֆիլմում Մարուսյայի դերով։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում և հեռուստատեսային ֆիլմերում, այդ թվում՝ «Երեքին գումարած երկու» (1963 թվականին), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (1973 թվականին) և «Հավերժական կանչ» (1973-1983 թվականներին) հեռուստասերիալում, որը հիմնված է վեպի վրա[5]։
Անձնական կյանք
խմբագրել1957 թվականին Նատալյան ամուսնացել է կինոռեժիսոր Յուրի Չուլյուկինի հետ։ Դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել «Աղջիկները» ֆիլմից հետո։ Չուլյուկինը վստահեցրել է, որ Կուստինսկայային նկարահանելու է Տոսյա Կիսլիցինայի գլխավոր դերում, սակայն արդյունքնում նրան մարմնավորել Նադեժդա Ռումյանցևան։
1960-ական թվականներին ֆրանսիական Candide ամսագիրը Նատալյա Կուստինսկայային ներառել է աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիների տասնյակում[6][7]։
1968 թվականին նա ամուսնացել է երկրորդ անգամ՝ թարգմանիչ Օլեգ Վոլկովի հետ[8]։ Ամուսնությունից ծնվել է Կուստինսկայայի միակ որդին՝ Դմիտրին։ 12 տարեկանում, հակառակ մոր կամքին և Ռոլան Բիկովի պնդմամբ խաղացել է «Խրտվիլակ» ֆիլմում[9]։
1970 թվականին Կուստինսկայան ամուսնացել է տիեզերագնաց Բորիս Եգորովի (1937-1994) հետ[8]։ Ավելի ուշ դերասանուհու որդին՝ Դմիտրին, վերցրել է նրա հայրանունն ու ազգանունը։ 1989 թվականին ամուսնությունը խզվել է։ Ինչպես պնդում էր Կուստինսկայան՝ ամուսնու դավաճանության պատճառով։
1990 թվականին Նատալյան ամուսնացել է Հասարակական գիտությունների ակադեմիայի աշխատակից, պրոֆեսոր Գենադի Խրոմուշինի հետ[8]։ Նրանք ապրում էին Վսպոլնի նրբանցքի թիվ 16 շենքի 2-սենյականոց բնակարանում: Նատալյայի որդին՝ Դիմիտրին, սկսել էր թմրանյութեր օգտագործել: Դմիտրին մի քանի անգամ բուժվել էր թմրանյութերից կախվածությունից։ 1998 թվականին Դիմիտրին ամուսնացել է, ավելի ուշ զույգն ունեցել է մեկ որդի։ Սակայն տղան մահացել է յոթ ամսականում՝ հիդրոցեֆալիայից։
Կուստինսկայայի ամուսինը մահացել է 2002 թվականին (արյան թրոմբից), իսկ ավելի ուշ՝ որդին (թմրամիջոցների գերդոզավորումից): Ինչպես իր հուշերում նշել է դերասանուհի Նատալյա Վառլեյը, բացի թմրամոլությունից, Դմիտրին ՁԻԱՀ-ով էր տառապում[10]։
Ամուսնու և որդու մահից հետո դերասանուհին սկսել է չարաշահել ալկոհոլը, ինչի արյունքում երևան են եկել մի շարք հիվանդություններ՝ հոդերի խնդիրներ, ավելորդ քաշ, շաքարախտ։
2004 թվականին նա ամուսնացավ Վլադիմիր Մասլեննիկովի հետ, իսկ 2009 թվականին ամուսնու մահից հետո ամուսնացել է ընկերոջ՝ Ստաս Վանինի հետ[8]։ Վանինը վերցրել է դերասանուհու ազգանունը։
2010 թվականին ռադիկուլիտի նոպայից հետո Կուստինսկայան ընկել է լոգարանում և ստացել ողնաշարի վնասվածք։ 2012 թվականի փետրվարին անկողնուց վեր կենալու փորձի ժամանակ նա ընկել է՝ կոտրելով ձախ ուսը. միևնույն ժամանակ նրա ատրոֆիայի ենթարկված ոտքերը ընկել են շիկացած մարդկոցի վրա։ Այդ դիրքում մի քանի ժամ մնալուց հետո դերասանուհին ոտքերի չորրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, որից հետո ամբողջովին ընկել է անողին[11]։ 2012 թվականի դեկտեմբերին «թոքաբորբ» ախտորոշմամբ Կուստինսկայան ընկել է կոմայի մեջ՝ Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում[5][7]։ Դեկտեմբերի 10-ին ինսուլտ է տարել։
2012 թվականի դեկտեմբերի 13-ին, 75 տարեկան հասակում՝ գիտակցության չգալով մահացել է[12]։
Քաղաքացիական հոգեհանգիստը, դերասանուհու ցանկության համաձայն, տեղի չի ունեցել. տեղի է ունեցել միայն հոգեհանգստյան արարողություն Սեթունիի՝ Ամենափրկիչ եկեղեցում:
2012 թվականի դեկտեմբերի 17-ին դերասանուհին թաղվել է հոր և որդու կողքին՝ Մոսկվայի Կունցևսկի գերեզմանատանը (Հողամաս 8)[13][14]։
Ընտանիք
խմբագրել- Առաջին ամուսինը (1957-1966)՝ կինոռեժիսոր Յուրի Ստեպանովիչ Չուլյուկին է (1929-1987):
- Որդին' Դմիտրի (1970-2002): Նկարահանվել է Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» (1983) ֆիլմում՝ Դիմա Սոմովի դերում։
- Թոռնիկ: Մահացել է յոթ ամսական հասակում հիդրոցեֆալիայի հետևանքով։
- Որդին' Դմիտրի (1970-2002): Նկարահանվել է Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» (1983) ֆիլմում՝ Դիմա Սոմովի դերում։
- Երրորդ ամուսինը (1970-1989)՝ տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Բորիս Բորիսովիչ Եգորովն է (1937-1994):
- Չորրորդ ամուսինը (1990-2002)՝ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) աշխատակից, հետագայում՝ տնտեսական գիտությունների դոկտոր, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր Գենադի Բորիսովիչ Խրոմուշին է (1930-2002):
- Հինգերորդ ամուսինը (2004-2009)՝ Վլադիմիր Մասլեննիկովն է (1948-2009):
- Վեցերորդ ամուսին (2010-2012)՝ Ստաս Վանին (Կուստինսկի): Ամուսնալուծությունը դատարանը պաշտոնականացրել է դերասանուհու մահից քիչ առաջ։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմի դերեր
խմբագրել- 1959. Քայլելով տանջանքների միջով: Ֆիլմ 3. Մռայլ առավոտ՝ Մարուսյա
- 1960. Փոթորիկից ուժեղ՝ Կատյա Բելյաևա
- 1960-1961. Առաջին փորձությունները՝ Յադվիսյա
- 1961. Աղջկական տարիներ՝ Նաստյա
- 1962. Հարսանիքից հետո՝ Տոնյա Մալյուտինա
- 1962. Ափ դուրս գալը՝ Կատյա Ֆեդորովա
- 1963. Երեքին գումարած երկու՝ Նատալյա, կինոդերասանուհի
- 1965. Քնած առյուծ ՝ Նատաշա Ցվետկովա, կինոմեխանիկ կինոդերասաններ
- 1966. Թագավորական ռեգատա՝ Ալենա, բորտուղեկցորդուհի
- 1969. Տասը Ձմեռ մեկ ամռան՝ Վալենտինա
- 1971. Գարնանային հեքիաթ՝ Ելենա Գեղեցիկը
- 1971.Թափառող ռազմաճակատ՝ Վերա Տուրչանինովա
- 1973. 1983՝ Հավերժական կանչ (հեռուստասերիալ)՝ Պոլինա Պոլիպովա, Լախնովսկու դուստրը
- 1973. Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը՝ կինոդերասանուհի, ռեժիսոր Յակինի ընկերուհին
- 1974. Ավարիա (ТВ)՝ տարօրինակ տիկինը մեքենայում
- 1976. Փորձնակ՝ Սվետլանա, գիդ
- 1978. Եռանդուն մարդը՝ Իրինա
- 1980. Հայրս իդեալիստ է՝ Սիլվա, դերասանուհի
- 1980. Քաղաքացի Լեշկա՝ Նատալյա Նիկոլաևնա, Կանադական անտառահատների խմբի ուղեցույց
- 1981. Մեկ թռիչքի վարորդ (TV)՝ Մաշա
- 1982. Պարզապես սարսա՜փ՝ կատվի տիրուհին
- 1989. Սվետիկ՝ Վերայի մայրը
Հնչյունավորում
խմբագրել- 1955. Մեծ զորավարժություններ՝ Լյուսի (Բրիժիտ Բարդոի դերը)
- 1958. Օրիորդ Ռոզմարի՝ Ռոզմարի (Նադի Թիլերի դերը)
- 1967. Աղջիկները Ռոշֆորից՝ Դելֆին Գառնյեից (Կատրին Դենյովի դերը)
- 1967. Սիրտակի՝ Մարինա (Ալիկի Վույուկլակիի դերը)
- 1967. Երկիր։ Ծով։ Հրդեհ։ Երկինք՝ Սևդա (Ֆիդան Ղասիմովաի դերը)
- 1969. Վերադարձ Օլիմպոսից (մուլտֆիլմ)՝ Հերա
- 1971. Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները (մուլտֆիլմ)՝ Մինոսի դուստր Արիադնան
- 1971. Մի անգամ մի ոստիկան կար՝ Քրիստինա (Միրեյ Դարքի դերը)
- 1971. Համբուրվելիս հանեք ձեր գլխարկը՝ Պետրա (Անգելիկա Վալերի դերը)
- 1974. Մահվան վաճառականները՝ Սիլվիա (Սիլվիա Մոնտիի դերը)
- 1977. Կասկադյորներ՝ Ջուդի Բլեյք (Քենդիս Ռայալսոնի դերը)
- 1977. Սինեմա
- 1979.Առևանգում ամերիկյան ձևով(ТВ)
- 1979. Ո՞վ է գողացել Մարտիկան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 В Москве скончалась актриса Наталья Кустинская
- ↑ «Наталья Кустинская: биография, личная жизнь». DIWIS.ru. 2018-05-03. Վերցված է 2019-12-26-ին.
- ↑ «УКАЗ Президента РФ от 01.04.1999 N 408». Президент России. Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին. Վերցված է 2015-03-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Состояние здоровья актрисы Кустинской по-прежнему остаётся тяжёлым». РИА Новости. 2012-12-06. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին. Վերցված է 2013-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Наталья Кустинская в 72 года вышла замуж в шестой раз!». Собеседник.ру. 2010-09-08. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին. Վերցված է 2013-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 21 (օգնություն) - ↑ 7,0 7,1 «Советская кинокрасавица из фильмов «Три плюс два» и «Иван Васильевич меняет профессию» впала в кому». NEWSru.com. 2012-12-05. Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին. Վերցված է 2012-12-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 52 (օգնություն) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 Мурга, Наталья. (2012-12-23). «Муж-аферист может оспорить жилплощадь Кустинской». Экспресс-газета. Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին. Վերցված է 2013-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Биография Дмитрия Егорова. Интервью с Натальей Кустинской». Արխիվացված օրիգինալից 2011-10-22-ին. Վերցված է 2011-09-07-ին.
- ↑ Варлей Н. В. Наташа Кустинская и Митенька // Канатоходка : автобиография. — М. : Эксмо, 2018. — С. 207—217. — ISBN 978-5-699-96812-1.
- ↑ Ольга Либгардт (2022-03-08). «Шесть мужей, тяжёлая зависимость, гибель грудного внука и больной СПИДом сын: перед смертью Наталья Кустинская изменилась до неузнаваемости». kp.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-01-29-ին. Վերցված է 2023-01-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «На 75-м году жизни скончалась актриса Наталья Кустинская». KM.RU. 2012-12-13. Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին. Վերցված է 2013-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Прощание с актрисой Натальей Кустинской». РИА Новости @ YouTube. 2012-12-17. Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին. Վերցված է 2015-03-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 11 (օգնություն) - ↑ «Могилы знаменитостей. Некрополи Москвы. Кунцевское кладбище. Кустинская Наталия Николаевна (1938—2012)». m-necropol.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
խմբագրել- Раззаков, Фёдор Ибатович. Любимая женщина режиссёра Якина // Досье на звёзд : Правда, домыслы, сенсации. — М. : Эксмо-Пресс, 1998. — С. 630—633. — ISBN 5-04-001567-4.
- [То же] // Красавицы советского кино : [электронная кн.]. — М. : Эксмо, 2012. — ISBN 978-5-699-58401-7.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Наталья Кустинская. Королева разбитых сердец» (д/ф). Первый канал. 2013. Վերցված է 2015-03-12-ին.