Իրյո Վյայսյալյա (ֆին.՝ Yrjö Väisälä, սեպտեմբերի 6, 1891(1891-09-06)[1][2], Kontiolahti, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա - հուլիսի 21, 1971(1971-07-21)[1], Rymättylä, Վարսինայս-Սուոմի, Turku and Pori Province, Ֆինլանդիա[3]), ֆինն աստղագետ, օպտիկ և գեոդեզիստ, պրոֆեսոր, ակադեմիկոս, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։

Իրյո Վյայսյալյա
Yrjö Väisälä
Yrjö Väisälä.jpg
Ծնվել էսեպտեմբերի 6, 1891(1891-09-06)[1][2]
Kontiolahti, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա
Մահացել էհուլիսի 21, 1971(1971-07-21)[1] (79 տարեկան)
Rymättylä, Վարսինայս-Սուոմի, Turku and Pori Province, Ֆինլանդիա[3]
ԳերեզմանTurku Cemetery
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
ՈւղղությունEsperanto movement?
Մասնագիտությունաստղագետ, էսպերանտիստ, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և օդերևութաբան
Հաստատություն(ներ)Tuorla Observatory?
Ալմա մատերՀելսինկիի համալսարան[4] և Տուրկուի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆիններեն և էսպերանտո
Գիտական ղեկավարAnders Donner?[4]
Երեխա(ներ)Մարյա Վյայսյալյա
Yrjö Väisälä (astronomer) Վիքիպահեստում

Հայտնի մաթեմատիկոս Կալե Վյայսյալյայի և օդերևութաբան Վիլխո Վյայսյալյայի եղբայրը։ Տաղանդավոր աստղագիտության ջատագով, կազմակերպել է սիրողական աստղագիտական միություններ Հելսինկիում և Տուրկուում։

Հայտնի է նաև որպես էսպերանտո լեզվի միջազգային շարժման ակտիվ անդամ, որոշ ժամանակ ղեկավարել է Գիտնական էսպերանտիստների միջազգային միությունը[5]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1891 թվականի սեպտեմբերի 6-ին Ուտրայում, Կոնտոլախտի, որն այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության Մեծ ֆիննական դքսության կազմը։ Ավարտել է Հելսինկիի համալսարանը, ապա աշխատել է որպես մաթեմատիկոս ապահովագրական կազմակերպությունում և հետագայում 1918-1923 թվականներին՝ Ֆիննական գեոդեզիական ինստիտուտում։

1923 թվականից աշխատել է Տուրկուի համալսարանում (1925-1951 թվականներին ֆիզիկայի պրոֆեսոր, և 1927-1961 թթ. նույնպես կատարել է աստղագիտության պրոֆեսորի պարտականությունները)։

1951 թվականին Տուրկուի համալսարանին առընթեր ստեղծել է աստղագիտական-օպտիկական ինստիտուտ (Տուորլա աստղադիտարան[6]) և եղել է նրա տնօրենը մինչև իր մահը։ Ֆիննական գիտությունների ակադեմիայի և Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1951

Ի հիշատակԽմբագրել

  • Իրյո Վյայսյալյայի անունն է կրում Տուրկուի համալսարանի տիեզերական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտը[7]։
  • Վյայսյալյայի պատվին անվանվել են լուսնային խառնարան և (1573) Վյայսյալյա աստերոիդը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/621627/Yrjo-Vaisala
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. (էսպ.) «Esperanta Finnlando» ամսագիր, 1968/1 (հղումը ստուգված է 9 հունվարի 2011)
  6. (անգլ.) Տուորլա աստղադիտարանի պատմությունը (հղումը ստուգված է 9 հունվարի 2011)
  7. (անգլ.) [http://www.astro.utu.fi/VISPA/ Տուրկույի համալսարանի տիեզերական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի կայքը (հղումը ստուգված է 9 հունվարի 2011)

Արտաքին հղումներԽմբագրել